Կյանք Ու Կռիվ: ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմը

«Կյանք ու կռիվ», ռեժիսոր Մհեր Մկրտչյանի 2016 թվականին նկարահանած մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին ֆիլմը՝ նվիրված Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին։

Կյանք Ու Կռիվ: Սյուժե, Ֆիլմի մասին, Դերերում
Կյանք ու կռիվ
Կյանք ու կռիվ
Կյանք Ու Կռիվ: Սյուժե, Ֆիլմի մասին, Դերերում
ԵրկիրԿյանք Ու Կռիվ: Սյուժե, Ֆիլմի մասին, Դերերում Հայաստան
Ժանրդրամա, պատմական ֆիլմ և մելոդրամա
ԹեմաԱրցախյան ազատամարտ
Թվական2016
Լեզուհայերեն
ՌեժիսորՄհեր Մկրտչյան
Սցենարի հեղինակՄհեր Մկրտչյան
ԴերակատարներՍամվել Թադևոսյան
Անի Խաչիկյան
Հայկ Մարգարյան
Սամվել Թոփալյան
Հայկ Պետրոսյան
Էլեն Սարգսյան
Ռուդիկ Մարտիրոսյան
ԿինոընկերությունSharm Pictures
Տևողություն110 րոպե
IMDbID 5674554
ԿինոՊոիսկID 976458
Թրեյլեր«Կյանք ու կռիվ»

Սյուժե

Ֆիլմը պատմում է 4 ընկերների, որոնց ընկերությունը սկսվել է դեռևս դպրոցական տարիներից, և նրանց 2 քույրերի մասին։ Դեպքերը զարգանում են 1990-1992 թվականներին։ Ֆիլմում ներկայացված է, թե այդ տարիներին ինչպես են դասավորվել չորս ընկերների և նրանց երկու քույրերի ճակատագրերը։ Ֆիլմի 25-ամյա հերոսները, որոնց ընկերությունը ծնվել է դպրոցական տարիներից, ունեցել են տարբեր ճակատագրեր, բայց բոլորի պատմությունը մեկն է՝ Արցախյան պատերազմը։
Արմենը թարգմանիչ է՝ կադրային զինծառայողի որդի։ Տիգրանը մաթեմատիկայի ուսուցիչ է և դասավանդում է գյուղական դպրոցում՝ բանակում ծառայելուց խուսափելու համար։ Էդուարդը նկարիչ է։ Նրա ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ։ Լևոնը վիրաբույժ է և արդեն երկար տարիներ ապրում է Մոսկվայում, որտեղ նրա հայրը կլինիկա է ղեկավարում։ Ընկերները սիրահարված են Աննային՝ Արմենի քրոջը։ Եվ, որպեսզի ամեն բան ազնվորեն լինի, պայմանավորվում են, որ աղջկա սիրտը գրավելու համար երեքից յուրաքանչյուրն ունի ընդամենը երեք ամիս։ Ոչ մեկը մյուսին խանգարելու իրավունք չունի։
Պատերազմի ժամանակ տեղի է ունենում տխուր իրադարձություն։ Գնդապետ Տեր-Զաքարյանի (Արմենի հայրը) անփույթ սխալի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվում, որից հետո նա մեղքի զգացումից տանջվելով կյանքին վերջ է տալիս։ Արմենը կամավոր մեկնում է պատերազմ։ Լևոնի ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատված Աննան մեկնում է Մոսկվա, ուր և շուտով ամուսնանում է նրա հետ։ Տիգրանը մնում է մենակ՝ առանց սիրած աղջկա, և նրան այլևս անիմաստ է թվում գյուղական ուսուցչի կերպարը։ Եվ նա ընկերոջ ետևից մեկնում է ռազմաճակատ՝ Երևանում թողնելով հարազատներին (խիստ ու բազմակողմանի զարգացած պապին և խուլ ու համր քրոջը՝ Սոֆիին)։ Երիտասարդ տղաները դեռևս չեն գիտակցում, որ 25 տարի անց հենց իրենց սերունդն է նույնացվելու անկախ Հայաստանի առաջին քայլերի հետ՝ իրենց բոլոր սխալներով, հավատով և ռոմանտիզմով հանդերձ։
Միախառնվում են թեթև հումորը և պատերազմական շրջանի ճակատագրերի ողբերգությունը։ Մի անգամ Տիգրանը նկատում է, թե ինչպես է հատուկ նշանակության ջոկատի սպաներից մեկը՝ Արմանը, մարտից առաջ սովորում խուլ ու համրերի՝ ժեստերի լեզուն։ Նա սովորում է այդ լեզուն, որպեսզի կարողանա շփվել այն աղջկա հետ ում սիրահարվել է։ Տիգրանը հասկանում է, որ խոսքը վերաբերում է իր քրոջը՝ Սոֆիին։ «Եթե մարտից առաջ քո մեջ ուժ ես գտնում սովորելու այդ լեզուն,- ասում է Տիգրանն Արմանին, - ապա աշխատիր չզոհվել»։ Ճակատամարտերից մեկի ժամանակ Տիգրանը հանդիպում է Արմենին, որին ամբողջ ժամանակ փնտրում էր։
Քաղաքի սովորական տղան դառնում է հերոս՝ պատերազմի հերոս, նաև՝ ֆիլմի հերոս։ Հերոս, որին հանդիսատեսը հասցնում է սիրել ու ապրումներ ունենալ նրա համար։

Ֆիլմի մասին

Ֆիլմում օգտագործվել են վավերագրական կադրեր Շուշիի ազատագրումից։ Պատերազմական տեսարաններին իրական շունչ փոխանցելու համար կիրառվել են իրական զինտեխնիկա, պայթուցիկներ, ուղղաթիռներ ու այլ զինամթերք։ Նկարահանումները տեղի են ունեցել Երևանում, Գորիսում, Արցախում, Իջևանում և այլ վայրերում։

Դերերում

Դերակատար Կերպար
Սամվել Թադևոսյան Տիգրան
Անի Խաչիկյան Աննա
Հայկ Մարգարյան Արմեն
Սամվել Թոփալյան Արման
Հայկ Պետրոսյան Լևոն
Էլեն Սարգսյան Սոֆի
Ռուդիկ Մարտիրոսյան Էդուարդ
Դավիթ Հակոբյան Պապ
Նանոր Պետրոսյան Սալբի
Գեորգի Հովակիմյան Սուրեն
Վարդան Պետրոսյան Ալեքսանյան
Նելլի Խերանյան Կլարա
Արսեն Գրիգորյան Վարդան
Քաջիկ Հարությունյան Աշոտիչ
Գեորգի Թերջենյան Այազ
Հայկ Կլեկչյան Թոֆիկ
Արմեն Համբարձումյան Վիրաբույժ
Տիգրան Մնացականյան Սաֆարյան
Հրաչյա Ներսիսյան Աշոտ
Գուրգեն Սարգսյան Ռուբեն
Սուրեն Առուստամյան Վրեժ
Վահե Զիրոյան Ֆելո
Էդմոնդ Պողոսյան Տեր-Զաքարյան
Սամսոն Ստեփանյան Գնել
Սամվել Խաչատրյան Փոխգնդապետ
Ամիրան Գալստյան Ծերունի
Տաթև Հովակիմյան Տաթև

Նկարահանող խումբ

Մրցանակներ

  • «Տարվա լավագույն ֆիլմ», Pan Armenian Entertainment Awards, 2016

Քննադատություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Կյանք Ու Կռիվ ՍյուժեԿյանք Ու Կռիվ Ֆիլմի մասինԿյանք Ու Կռիվ ԴերերումԿյանք Ու Կռիվ Նկարահանող խումբԿյանք Ու Կռիվ ՄրցանակներԿյանք Ու Կռիվ ՔննադատությունԿյանք Ու Կռիվ ԾանոթագրություններԿյանք Ու Կռիվ Արտաքին հղումներԿյանք Ու ԿռիվԱրցախՄհեր Մկրտչյան (ռեժիսոր)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մեծ Հայքի նահանգների ցանկՀատկացուցիչՄարդ բանականՄոլորակՄիզոպրոստոլՎանաձորՈւզբեկստանԲրոնխաբորբՍոս ՋանիբեկյանՀավասարասրուն սեղանՁիՀիդրոցեֆալիաՀրեաներԶատիկԱստիգմատիզմԼյարդի հիվանդություններՖիմոզՏիգրան Ասատրյան (երգիչ)Ամոքսիցիլին/կլավուլանաթթուԱրգանդի վզիկի քաղցկեղԱծական անունԴանիել ՎարուժանԳուրգեն ՄահարիԺենգյալով հացԵրևանի վարչական բաժանումՎարդավառՏորոնՕհմի օրենքՀայաստանի անկախության հռչակագիրԵրևանՊրահաՀայկական լեռնաշխարհՀարկՄատյան ողբերգությանԱրյուն կղանքումԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայերեն հայհոյախոսությունՔաղցկեղԱրյան ընդհանուր հետազոտությունՀեշտոցային արտադրությունՄիսաք ՄեծարենցՖրանսիաԼիպոմաՖիբրինոգենԱնդրանիկ ՔոչարյանԿանդիդոզՓոքր ՄհերՆավթՀայկական խոհանոցՀայաստանի դրոշՄայրցամաքԱրամ ԱսատրյանՀերպեսԱծխաջուրՄԻԱՎՀամաստեղություններԼուսինԲողոքականությունՌուսական այբուբենԱրագածՎահանագեղձԱրգենտինաՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԴեռահասի հոգեբանություն2020ՄանրանկարչությունԹուրքիաՄուշեղ ԳալշոյանԳագիկ ԾառուկյանՌոբերտ ՔոչարյանՇախմատՆշիկաբորբՄեջքի ցավԴպրոցՀայաստանի զինված ուժեր🡆 More