Գեոպարկ, հատուկ պահպանվող կարգավիճակ ունեցող տարածաշրջան, որի տարածքում հստակ բացահայտված է Երկիր մոլորակի երկրաբանական պատմությունը, տեղական լանդշաֆտի ձևավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի և ապարների ձևավորումը, նախապատմական կենդանիների բրածո մնացորդների մասսայաբար պահպանումը։ Տարբեր երկրներում ստեղծված գեոպարկերում անցկացվում են ուսումնասիրական էքսկուրսիաներ, առավել նշանակալից վայրերը (երկրագոտիները) հագեցած են բացատրական աղյուսակներով։ Ինչպես արշավորդները, այնպես էլ հեծանվորդները կարող են շարժվել հատուկ տեղադրված երթուղիներով, որոնք հագեցած են նշաններով և երթուղային քարտեզներով։
Գեոպարկերի ստեղծման միտքոը ծագել է 1990-ական թվականներին և աստիճանաբար ընդգրկել է ողջ մոլորակը։ 2002 թվականից գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային գեոպարկների համաշխարհային ցանցի (Global Network of National Geoparks) ստեղծմանը աջակցելու հատուկ ծրագիր։ 2004 թվականից ստեղծված կազմակերպությունը զարգացնում է այսպես կոչված «Գեոտուրիզմը», որը ծառայում է ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-էկոլոգիական նպատակներին։ 2010 թվականի հոկտեմբերից ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կազմակերպությանը միացել են 24 երկրների 77 գեոպարկեր։
2000 թվականին ստեղծվել է գեոպարկերի Եվրոպական ցանցը, որի մեջ մինչև 2011 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում գտնվում է 17 երկրներից Եվրոպայի 43 շրջան։ Այս ցանցում ընդգրկված գեոպարկերը կազմակերպչականորեն կապված են և միմյանց տրամադրում են տնտեսական և տնտեսվարական աջակցություն։ Եվրոպայում գեոպարկերը գտնվում են հետևյալ երկրներում՝ Ավստրիա, Գերմանիա, Հունաստան, Ֆրանսիա, Խորվաթիա, Մեծ Բրիտանիա, Շոտլանդիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսպանիա, Իտալիա, Չեխիա, Ռումինիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա։ Եվրոպայից բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գեոպարկեր ստեղծված են նաև Չինաստանում, Վիետնամում, Մալազիայում, Հարավային Կորեայում, Կանադայում, Բրազիլիայում, Իրանում և Թայվանում։
Ներկայումս Ռուսաստանում գործում են մի քանի տարածաշրջանային գեոպարկեր։ 2020 թվականի հուլիսի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 209-րդ նստաշրջանում Յանգան-Տաու Գեոպարկը (Սալավատի շրջան, Բաշկորտոստան) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ գեոպարկերի ցանկում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեոպարկ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Գեոպարկ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.