Գազլայթինգ

Գազլայթինգ («Գազային լույս» պիեսի անգլերեն անվանումից, անգլ.՝ Gas Light), հոգեբանական բռնության և սոցիալական մակաբուծության ձև, որոշակի հոգեբանական մանիպուլյացիաներ, որոնք կատարվում են զոհին «թերի», աննորմալ ներկայացնելու կամ նրան տանջելու և շրջապատող իրականության ընկալման համարժեքությունը կասկածի տակ դնելու նպատակով։

Գազլայթինգ
Ինգրիդ Բերգմանը «Գազային լույս» ֆիլմում (1944)

Ստուգաբանություն

«Գազլայթինգ» հասկացությունը սկիզբ է առել 1938 թվականի «Գազային լույս» պիեսի վերնագրից (ԱՄՆ-ում հայտնի է որպես «Հրեշտակի փողոց», Angel Street) և դրա 1940 թվականի «Գազային լույս» և 1944 թվականի «Գազային լույս» ֆիլմերի էկրանավորումները, որտեղ մոդելավորվում է կայուն հոգեբանական մանիպուլյացիան, որը կիրառվում է գլխավոր հերոսի կողմից իր զոհի նկատմամբ։ Սյուժեի համաձայն՝ երիտասարդ կնոջ ամուսինը վերադասավորում է տան փոքրիկ կահավորանքը և թաքցնում իրերը, որպեսզի կնոջ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ նա կորցնում է հիշողությունն ու բանականությունը։ Ֆիլմի անվանումը մատնանշում է Վիկտորյական դարաշրջանում տներում օգտագործվող լուսատու գազը։ Գլխավոր հերոսը նկատում է, որ երեկոյան տան լույսը փոքր-ինչ մարում է, մինչդեռ ամուսինը համառորեն կրկնում է, որ դա միայն իրեն է թվում, մինչդեռ լուսավորությունն իրականում փոխվում է այն պատճառով, որ ամուսինը վառում է գազի լույսը տան մեկ այլ հատվածում, որտեղ նա փնտրում է թաքնված ակնեղեն։

Հենց «գազլայթինգ» հասկացությունն ինքնին շրջանառության մեջ է դրվել 1960-ական թվականներին՝ անդրադառնալու ինչ-որ մեկի կողմից իրականացվող հոգեբանական մանիպուլյացիաներին՝ զոհի մեջ կասկած սերմանելու իրականության իր օբյեկտիվ ընկալման վերաբերյալ։ 1980 թվականին ամերիկացի ֆեմինիստ և սոցիալական աշխատող Ֆլորենս Ռաշը իր «Ամենախիստ առեղծվածը. երեխաների սեռական բռնության մասին» գրքում, ամփոփել է հոգեբանական մանիպուլյացիայի վերաբերյալ եզրակացությունները, որոնք ներկայացված են Ջորջ Քյուկորի 1944 թվականի ֆիլմի տարբերակում՝ նշելով, որ «նույնիսկ այսօր. բառը [gaslighting] օգտագործվում է նկարագրելու ինչ-որ մեկի փորձը՝ ոչնչացնելու ուրիշի իրականության զգացումը»։

Գազլայթինգի հատկանիշներ

Գազլայթինգը ներառում է առնվազն երկու մարդ՝ հոգեկան բռնություն գործադրողին կամ հետապնդողին և երկրորդ անձին՝ զոհին։ Այն կարող է լինել գիտակցված կամ անգիտակից և իրականացվում է գաղտնի, որպեսզի արդյունքում առաջացող հուզական չարաշահումը բացահայտ չլինի։

Գազլայթինգ նախաձեռնողը․

  • ստիպում է իր «զոհին» կասկածի տակ դնել իր հիշողությունը,
  • ստիպում է մտածել հուզական կայունության և ադեկվատության մասին,
  • «զոհին» ներկայացնում է որպես հիմար, մտավոր թույլ մարդ,
  • ընդգծում է երևակայական տարիքային, գենդերային և ֆիզիոլոգիական անկարողությունը,
  • հերքում է զոհի համար կարևոր նշանակություն ունեցող զգացմունքներն ու փաստերը։

Մշակույթում

Կլինիկական օրինակներ

Գազլայթինգը հաճախ օգտագործվում է սոցիոպաթների և նարցիսիստների կողմից։ Առաջինները հետևողականորեն խախտում են հասարակության մեջ ընդունված նորմերը, խախտում են կանոնները և օգտվում այլ մարդկանցից, բայց համոզիչ ստախոսներ են, որոնք ունակ են հմայել ինչ-որ մեկին և հետևողականորեն հերքում են իրենց սխալ արարքները։ Այսպիսով՝ ինչ-որ մեկը, ով զոհ է դարձել սոցիոպաթի կողմից, կարող է կասկածի տակ դնել իրականության իր ընկալմանը։

Որոշ ամուսիններ, որոնք ֆիզիկական բռնություն են գործադրում իրենց զուգընկերոջ նկատմամբ, բռնի գործողությունից հետո կարող են դիմել գազլայթինգի՝ կտրականապես հերքելով, որ իրենք դաժան վերաբերմունք են ցուցաբերել։

Գազլայթինգը կարող է դրսևորվել ծնողի և երեխայի միջև, երբ ծնողը ստում է երեխային՝ փորձելով խեղաթյուրել նրա ընկալումը աշխարհի վերաբերյալ։

Գազլայթինգ կարող է առաջանալ, երբ խոսքը վերաբերում է դավաճանությանը. «Թերապևտները կարող են սրել տուժածի տառապանքը՝ սխալ բնութագրելով կանանց ռեակցիաները։ [...] Ամուսնու գազլայթինգային վարքագիծը կարող է հանգեցնել որոշ կանանց նյարդային խանգարման [և] ինքնասպանության՝ վատագույն դեպքում»։

Հոգեթերապևտի (կամ հոգեբույժի) և հիվանդի միջև կարող է առաջանալ գազլայթինգի փոխհարաբերություն։ Բուժվողի համար այս դեպքում բժիշկը հանդես է գալիս որպես «ամենագետ միտք» (այսինքն՝ փորձագետ)։ Միանգամայն հնարավոր է, որ դա հանգեցնի կոնֆլիկտի, երբ հիվանդը ի վիճակի չէ հասկանալու իր ներքին փորձառությունները այլ կերպ, քան բժշկի ներկայացրած մեկնաբանությունների, և դա, իր հերթին, կարող է հանգեցնել նրան, որ հիվանդը ընկնի կասկածի և թերահավատության մեջ իր իսկ գնահատականներում ու շրջապատող աշխարհի ընկալումներում։ Ավելին, գազլայթինգային հարաբերություններ հնարավոր են հիվանդների և ստացիոնար հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների միջև։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Tags:

Գազլայթինգ ՍտուգաբանությունԳազլայթինգ ի հատկանիշներԳազլայթինգ ՄշակույթումԳազլայթինգ Կլինիկական օրինակներԳազլայթինգ Տես նաևԳազլայթինգ ԾանոթագրություններԳազլայթինգ ԳրականությունԳազլայթինգ Արտաքին հղումներԳազլայթինգԱնգլերենՀոգեբանական բռնությունՀոգեբանական մանիպուլյացիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վանա լիճԱշխարհի բնակչությունՈրովայնային ցավԱշտարակ (քաղաք)ԼուսանԵրաժշտությունԿունիլինգուսՀայկական մշակույթԼյարդի հիվանդություններԱրյունահոսությունԿուսաթաղանթԱղտոտումԱրտաշեսյանների թագավորությունՆեմեսիս գործողությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀայ գրերի գյուտԲութՏաթևի վանքԹուրքիաՎանաձորՑորենՍասնա ծռերԶինվորական կոչումներԼեհաստանՎերք Հայաստանի (վեպ)Էրեբունի ամրոցԲրուցելոզՎարդան Ղուկասյան (Դոգ)Սերգեյ ՓարաջանովԿաթնասուններԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄարդու առնանդամՇունՁիԽոսքի մասերԱկրոստիքոսՈրոտանՌոբերտ ՖիշերՌոբոտԵվրոպաԾիծեռնակներԻսպանիաՎբեթԿենդանիների հատկանիշների ցանկՀայկական լեռնաշխարհՎիտամին DՀայոց ցեղասպանությունԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՀայկյան տոմարՎարդանանք (պատմավեպ)Ենթաստամոքսային գեղձի բորբոքումՊարբերական աղյուսակՋորջ ԲայրոնՀայաստանի առաջին բաժանումՎահանագեղձԱրևմտյան ՀայաստանՀայոց ցեղասպանության ճանաչումԲարդ նախադասությունԹվաբանական պրոգրեսիաՄարսողական համակարգԶուգահեռագիծԱմբերդ (ամրոց)ԿալցիումՄեր հայրենիքԱրիստոտելԲարդիԱրման ԾառուկյանՀայկական գամփռՏերունական աղոթքԱրագածոտնի մարզՀայերենի այբուբենԴավիթ ՄուրադյանՏիգրան ՄեծՄիսաք Մեծարենց🡆 More