Բրուք Շիլդս

Բրուք Քրիսթա Շիլդս (անգլ.՝ Brooke Christa Shields, մայիսի 31, 1965(1965-05-31), Նյու Յորք շրջան, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի և մոդել։

Բրուք Շիլդս
Բրուք Շիլդս
Բրուք Շիլդս
Ծնվել էմայիսի 31, 1965(1965-05-31)[…] (58 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, New Lincoln School? և Դուայթ-Էնգլվուդ դպրոց
ՔաղաքացիությունԲրուք Շիլդս ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի, մանկագիր և գրող
Ծնողներհայր՝ Francis Alexander Shields?, մայր՝ Teri Shields?
Ամուսին(ներ)Քրիս Հենչի
Պարգևներ և մրցանակներ
brookeshields.komi.io

Կարիերա

Որպես մոդել Շիլդսը կարիերան սկսել է 1970-ական թվականների կեսերից, երբ դեռ երեխա էր։ Նրա առաջին դերասանական աշխատանքը դարձել է մասնակցությունը Ֆրանչեսկո Սկավուլոյի նկարահանած «Փղոսկրը» սերիալում։ Նրա գործակալն էր Էյլին Ֆորդը, որը Lifetime Network-ի իր ինքնակենսագրականում հայտարարել է, որ նա Բրուք Շիլդսի համար բացել է մանկական հատուկ բաժին։

1975 թվականին 10 տարեկանում Բրուք Շիլդսը մոր համաձայնությամբ մասնակցել է Գարի Գրոսի՝ «Playboy Press» ամսագրի համար էրոտիկ ֆոտոսեսիաներին` նկարահանվելով միանգամայն մերկ։ Հետագայում շատ տարիներ փորձել է ամսագրից դատարանով հետ վերցնել լուսանկարների և նեգատիվների իրավունքները, բայց պարտվել է։

1980 թվականի սկզբին Շիլդսը «Վոգ» («Vogue») ամսագրի շապիկին երբևէ հայտնված ամենաերիտասարդ մոդելն էր։ Ավելի ուշ նույն թվականին դերասանուհին նկարահանվել է Քելվին Քլայնի ջինսերի հակասական հեռուստա և տպագիր գովազդներում։ Գովազդային կարգախոսում Շիլդսը ասում է․ «Դուք ուզում եք իմանալ, թե ինչ է իմ և իմ ջինսերի միջև։ Ոչի՛նչ»։

16 տարեկանում Շիլդսը դարձել է աշխարհի ամենաճանաչված մոդելներից մեկը։ «Թայմ» ամսագիրը 1981 թվականի ֆետրվարի 9-ին հաղորդել է, որ նրա օրական աշխատավարձը կազմում է 10 000 $։ 1983 թվականին Շիլդսը հայտնվել է սեպտեմբերյան «Paris Vogue», հոկտեմբերին և նոյեմբերին՝ ամերիկյան «Vogue» ամսագրի, իսկ դեկտեմբերին՝ ամսագրի իտալական տարբերակի շապիկին։

Բրուքին ամենամեծ ճանաչումը բերել է 1980 թվականի «Երկնագույն ծովալճակ» ֆիլմը։ Էմելին դերի համար առաջադրվել է որպես «Երիտասարդ դերասան» մրցանակի տարվա լավագույն դերասան։ Այդ նույն դերի համար 1981 թվականին «Վատագույն կանացի դեր» անվանակարգում ստացել է «Ոսկե ազնվամորի» կինոյի հակամրցանակը։

1990 թվականին «Արագության գոտի» ֆիլմի կամեո դերի համար «Երկրորդական պլանի վատագույն կանացի դեր» անվանակարգում երկրորդ անգամ ստացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակը։

1996-2000 թվականներին խաղացել է «Անկախատեսելի Սյուզան» հեռուստասերիալի գլխավոր դերը, որի համար 1997 թվականին «Սիրելի դերասանուհի նոր շոուում» անվանակարգում ստացել է «Ժողովրդի ընտրություն» մրցանակը և 1997, 1998 թվականներին «Որպես հեռուստատեսության լավագույն դերասանուհի» եղել է «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր։

Անձնական կյանք

1997 թվականից մինչև 1999 թվականը ամուսնացած է եղել հայտնի թենիսիստ Անդրե Աղասիի հետ։

2001 թվականից ամուսնացած է ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Քրիս Հենչիի (անգլ.՝ Chris Henchy) հետ, որի հետ ծանոթացել է 1999 թվականին՝ «Անկախատեսելի Սյուզան» կատակերգական սերիալի աշխատանքների ժամանակ։ Ամուսնությունից ծնվել են երկու աղջիկ։

Ֆիլմագրություն

Բրուք Շիլդս 
Բրուք Շիլդսը 1983 թվականի մայիսին
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1974 հֆ Անկումից հետո After the Fall Քվենթինի դուստրը
1976 ֆ Ալի՛ս, սիրելի՛ Ալիս Alice, Sweet Alice / Communion Քարեն Սփեյջես
1979 ֆ Գնչուների թագավորը King of the Gypsies Տիտա
1979 ֆ Միայն ես և դու, փոքրիկ Just You and Me, Kid Քեյթ
1980 ֆ Երկնագույն ծովալճակ The Blue Lagoon Էմելին
1981 ֆ Անսահման սեր Endless Love Ջեյդ Բաթերֆիլդ
1982 ս Բժիշկները The Doctors Էլիզաբեթ Հարինգթոն
1983 ֆ Սահարա Sahara Դեյլ
1984 հֆ Թաց ոսկի Wet Gold Լաուրա
1988 հֆ Ադամանդե թակարդ The Diamond Trap Թարա Հոլդեն
1989 ֆ Արագության գոտի Speed Zone ստյուարդեսա / Բրուք Շիլդս
1989 ֆ Բրենդա Սթար Brenda Starr Բրենդա Սթար
1990 ֆ Ետնախորշային երազանքներ Backstreet Dreams Սթիվի
1992 ֆ Վայրի բնություն Running Wild Քրիսթին
1992 ս Քվանտային թռիչք Quantum Leap Վանեսա Ֆոսթեր
1995 հֆ Ոչինչ հավերժ չէ Nothing Lasts Forever բժիշկ Բեթ Թավթ
1996 ֆ Խճուղի Freeway Միմի Վուլվերթոն
1996 ս Ընկերներ Friends Էրիկա Ֆորդ
1999 ֆ Սևը և սպիտակը Black and White Սեմ Դոնաջեր
1999 ֆ Ամուրին The Bachelor Բաքլի Հայլ-Վինձոր
1996-2000 ս Անկախատեսելի Սյուզան Suddenly Susan Սյուզան
2001 հֆ Ինչն է կերտում ընտանիքը What Makes a Family Ժանին Նիլսեն
2002 ս Այրի կանայք Widows Շիրլի Էլեր
2004 ս Ես նրա հետ I’m with Her Իվի Թայլեր
2006 ս Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն Law & Order: Criminal Intent Քելի Սլոան-Ռեյնս
2006 ս Մարմնի մասեր Nip/Tuck Ֆեյթ Վոլեր
2007-2009 ս Հանա Մոնտանա Hannah Montana Սյուզան Ստյուարտ, Մայլի և Ջեքսոնի մայրը
2007-2013 ս Բանակային կանայք Army Wives ВВС գնդապետ Քեթրին «Քեթ» Յանգ
2010 ֆ Փափկամազների վրեժը Furry Vengeance Թեմի Սանդերս
2013-2014 ս Մայքլ Ջեյ Ֆոքսի շոուն The Michael J. Fox Show Դեբորա, Իյենի սիրուհին

Ծանոթագրություններ

Բրուք Շիլդս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրուք Շիլդս» հոդվածին։

Tags:

Բրուք Շիլդս ԿարիերաԲրուք Շիլդս Անձնական կյանքԲրուք Շիլդս ՖիլմագրությունԲրուք Շիլդս ԾանոթագրություններԲրուք Շիլդս1965d:Q189400ԱնգլերենԴերասանՄայիսի 31ՄանհեթենՄոդելՆյու Յորք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն 2023Նյարդային համակարգԺիլբերտի համախտանիշԳառնու ամրոցԿրծքագեղձի քաղցկեղՌեդյարդ ՔիփլինգՍպերմատոզոիդՀայոց ցեղասպանությունԵրաժշտական գործիքներԱրշակունիներԼավաշԿարսի պայմանագիրՎարդավառՍինդրիկԼևոմեկոլԹռչուններԱտոպիկ մաշկաբորբ69ԿապանԱրևմտյան ՀայաստանՀովհաննավանքՆոյQR-կոդՕլիմպոսի աստվածներՆյու Յորք7-ZipՄարդու պապիլոմավիրուսԳլխավոր էջՎազգեն ՍարգսյանՀայոց պատմությունՀայկական ֆիլմերի ցանկԴաղձՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԲույսերGeorgian International AirlinesՀռոմԱպրիլի 29ՀամացանցԷրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանՍուր բրոնխիտՃողվածքՄարդ բանականԾավալԱշտարակ (քաղաք)Ժենգյալով հացԿորած մոլորվածը ՀայաստանումՃապոնիաԶևսՄողեսներԳերմանիաԵրիկամՄարս (մոլորակ)ԼենկթեմուրՀայկական դրամՇիզոֆրենիաՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայկական դիցաբանությունԱռաջին օգնությունԿիպրոսԴաջվածքԻոսիֆ ՍտալինԿուղբՄետաղԿեչիԱրգենտինաՍասնա ծռերԼյարդի ցիռոզԱնդրանիկ ՕզանյանՎի (երգիչ)Արարատի մարզԵվրոպայի դրոշներԱլեքսանդր ՇիրվանզադեԲռնցքամարտԿարմիր գիրքՂազարոս Աղայան🡆 More