Բրաչ

Բրաչ (խորվ.՝ Brač, իտալ.՝ Brazza, լատին․՝ Brattia), կղզի Ադրիատիկ ծովում՝ Խորվաթիայից դեպի հարավ։ Գտնվում է Խորվաթիայի պատմական Դալմաթիա շրջանի մոտ։

Բրաչ
Բրաչ
Բրաչ
Տեսակկղզի
ԵրկիրԲրաչ Խորվաթիա
Վարչատարածքային միավորՍպլիտսկո Դալմատինսկա
ՎայրԱդրիատիկ ծով
Մակերես396 կմ²
Ամենաբարձր կետըVidova gora?
Բնակչություն14 434 մարդ (2011)

Աշխարհագրություն

Բրաչ 
Բրաչ կղզու քարտեզը

Կղզու տարածքը կազմում է 394,57 կմ²։ Երկարությունը կազմում է 40 կմ, իսկ լայնությունը՝ 12 կմ։ Ափագծի երկարությունը կազմում է 175,1 կմ։ Բրաաչ կղզին իր մեծությամբ երրորդն է Խորվաթական Ադրիատիկայում՝ Կրկից և Կորչուլայից հետո։ Բրաչում է գտնվում խորվաթական կղզիների ամենաբարձր կետը՝ Վիդովա լեռը, որի բարձրությունը կազմում է 780 մետր։

2001 թվականի տվյալներով՝ կղզու բնակչությունը կազմում է 14 031 մարդ։ Ամենամեծ քաղաքը Սուպետերն է, որի բնակչությունը կազմում է 3889 մարդ։ Կղզու տարածքում են գտնվում նաև Պուչիշչե, Բոլ, Սուտիվան, Սումարտին, Սելցա բնակավայրերը։ Սուպետարի դիմաց՝ մայրցամաքում է գտնվում Սպլիտ քաղաքը։

Բրաչը հարևան կղզիներից անջատված է մի շարք նեղուցներով՝ Խվարյան նեղուցը, Սպլիտի նեղուցը, Բրաչի ջրանցքը և այլն։ Մայրցամաքային ափից կղզի կարելի է հասնել զբոսանավերով։

Տնտեսություն

Բրաչ 
Քարի արտադրամաս Բրաչում

Բրաչ կղզին հայտնի է միջերկրածովյան կլիմայով, ավազե և քարե լողափերով, եղևնու անտառներով և գեղեցիկ տեսարաններով, ինչը դարձնում է կղզին Եվրոպայի ամենապահանջված հանգստավայրերից մեկը։ Բրաչը հայտնի է նաև իր քարե հանքավայրերով։ Բրաչի քարերը շատ հայտնի են ամբողջ աշխարհում։ Դրանցով են կառուցվել Դիոկղետիանոսի պալատ Սպլիտում և Սպիտակ տունը Վաշինգտոնում։ Խորվաթիայում տները հիմնականում կառուցում են Բրաչի քարերից։ Տեղի բնակչությունը հիմնականում զբաղվում է տուրիստական սպասարկմամբ, ձկնաբուծությամբ, խաղողագործությամբ, ձիթարտադրությամ, քարագործությամբ։

Տեսարժան վայրեր

Բրաչ 
Ոսկե հրվանդանը
  • Սուպետար — Բրաչի խոշորագույն քաղաքը։ Քաղաքի մոտ է գտնվում Շկրիպ գյուղը իր հին տներով։
  • Բոլ — հայտնի հանգստավայր, որը գտնվում է Բրաչ կղզում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • «Брач». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

Բրաչ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաչ» հոդվածին։

Tags:

Բրաչ ԱշխարհագրությունԲրաչ ՏնտեսությունԲրաչ Տեսարժան վայրերԲրաչ ԾանոթագրություններԲրաչ ԳրականությունԲրաչ Արտաքին հղումներԲրաչԱդրիատիկ ծովԴալմաթիաԻտալերենԼատիներենԽորվաթերենԽորվաթիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Շուշիի ազատագրումՀականիշԱռնո ԲաբաջանյանՎազգեն ՍարգսյանԻտալացի աղջկա երգըՓորլուծությունՍողոմոն ԹեհլիրյանՇիզոֆրենիաՇիրակի մարզՈսկեպարՄարդու պապիլոմավիրուսՆյարդային համակարգԼեոնարդո դա ՎինչիՁիՀայաստանի անկախության հռչակագիրԱվստրիաՎիլհելմ ՍտեյնիցԹոքաբորբԿառլես ՊուչդեմոնԿլիմաքս (ֆիզիոլոգիա)Համակարգային կարմիր գայլախտԿրիշտիանու ՌոնալդուՔարահունջԵռանկյան բարձրությունՓորկապությունԵրազՍինուսիտԱրցախի ՀանրապետությունԹուրքիաԱլերգիկ ռինիտԱրտարգանդային հղիությունՇաղկապՄիջատներԲաթումի պայմանագիրԻնդոնեզիաՄիավորված ազգերի կազմակերպությունԶապել ԵսայանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՄիացյալ ԹագավորությունՀայաստանի համայնքներՀոգեբանությունԿասկադ համալիրՆախադասության գլխավոր անդամներՀայաստանի պատմական մայրաքաղաքներՕղակ գործողությունԳևորգ Մարզպետունի (վեպ)ՀայերենՄեքսիկաԹորոս ՌոսլինԱրհեստական բանականությունԻսպանիաՕձերԿիլիկիայի հայկական թագավորությունԵրվանդ ՔոչարԴիմաց (լեռնագագաթ)ԷպիլեպսիաԷվերեստԵվրոպայի դրոշներԷրիթրոցիտներՎանա լիճԱրշիլ ԳորկիԿույր աղիքԽոսքի մասերՔրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաԱրդարության հետքերով (ֆիլմ)Մխիթար ՍպարապետՎիտամին D-ի անբավարարությունՍեռական հերպեսՄարինա ԲերբերյանՓսորիազՄխիթարյան միաբանությունԱլեքսանդր ՍպենդիարյանԾծմբական թթուՄայիսի 1Սասունցի ԴավիթՎահագն Դավթյան🡆 More