Բրաբիոն

Բրաբիոն
Բրաբիոն
Բրաբիոն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ցեղ Ագավա (Agave)
Ենթացեղ Manfreda
Վերնատեսակ 'Polianthes'
Տեսակ Բրաբիոն (A. amica)
Միջազգային անվանում
Agave amica
Thiede & Govaerts, 2017

Բրաբիոն կամ ազատուկ (լատին․՝ Polianthes tuberosa ), շքանարգիզազգիների ընտանիքի (Agave) բազմամյա բույս։ Բրաբիոնի ցողունի բարձրությունը մոտ 45 սմ է, որը վերջանում է սպիտակ և բուրումնավետ ծաղիկների ողկույզով։ Գոյություն ունի 12 տեսակ։ Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում։

Անվանումը տարբեր երկրներում

Բրաբիոնի լատինական tuberosa անվանումը ծագել է ծաղկի արմատային կառուցվածքից ելնելով՝ tuber նշանակում է պալար։ Մեքսիկայում, որը համարվում է բրաբիոնի հայրենիքը, ծաղկի անուն է «Օհմեզուչետլ», որը նշանակում է «ոսկրե ծաղիկ»։ Արևելա-հնդկական անվանումն է՝ «Ռաթքիրանի» (գիշերային ծաղիկ), հինդիյով «Rajnigandha» (գիշերային բույր), հարավային Հնդկաստանում՝ «Sugandaraja» (բույրի արքա)։ Սինգապուրում այն կոչվում է «Xinxiao», որը նշանակում է՝ «այն, ինչի վրա հանգստանում են գիշերային թիթեռները»։ Պարսկաստանում բրաբիոնի անվանումն է «Միրիամ», որը նաև տարածված կանացի անուն է։

Օգտագործում

Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում՝ բուրումնավետ յուղեր և ծխաձողիկներ, օծանելիք ստանալու համար։ Բրաբիոնի բուրումնավետ մեկ լիտր յուղ ստանալու համար օգտագործվում է մեկ տոննա ծաղիկ, որի պատճառով էլ համարվում է ամենաթանկ յուղերից մեկը։ Վիկտորիական ժամանակաշրջանում համարվել է թաղման ծաղիկ, իսկ Հավայան կղզիներում բրաբիոնի ծաղիկներով հյուսում են ավանդական ծաղկեփնջերը։

Հայկական ավանդապատում

Ըստ հայկական ավանդության Բյուրակն (Բինգյոլ) լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում։

Բրաբիոն  Բինգյոլի լեռների մեջ կա մի գագաթ, որի այսինչ կողմից այսքան քայլ անելուց հետո երեք օր ծոմ պահող և աղոթող և ոտաբոբիկ մոտեցող անձը կգտնի բրաբիոն ծաղիկը, որը տալիս է երջանիկ կյանք։ Գտնողը, եթե այդ ծաղիկը իր աչքերին քսի, անուշ ձայներ կլսի, եթե դիպցնի իր ոտքերին, արագաքայլ և աշխույժ կդառնա, բերանին մոտեցնի՝ ամենահամեղ բաները կճաշակի, իսկ եթե դրա թերթիկը դիպցընի իր քիմքին՝ ամեն զվարճություն կվայելի
- Խաչիկ Դաշտենց, Ռանչպարների կանչը
Բրաբիոն 

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բրաբիոն Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաբիոն» հոդվածին։
Բրաբիոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաբիոն» հոդվածին։

Tags:

Բրաբիոն Անվանումը տարբեր երկրներումԲրաբիոն ՕգտագործումԲրաբիոն Հայկական ավանդապատումԲրաբիոն ԾանոթագրություններԲրաբիոն Արտաքին հղումներԲրաբիոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պատմություն Հայոց (Խորենացի)Ձվարանի կիստաԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԳոյական անունՀասարակ հերպեսԱղերԲջիջՆիկոլ ՓաշինյանԶուգահեռագիծԱշոտ Ա ՄեծԵրկրորդ համաշխարհային պատերազմԴիկլոֆենակԱրտաշես Ա ԲարեպաշտՍտեփանյանԼեհաստանԱրարատ (ֆիլմ)ՆորավանքԱլեքսանդրապոլի պայմանագիրԳլաուկոմաՎիգեն ԽեչումյանՎանի հերոսամարտԿունիլինգուսԴաշտադեմի ամրոցՀայաստանի գետերի ցանկՄանդակՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)Կարմիր քամիԱրհեստական բանականությունՊարբերական աղյուսակՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՏաշիրՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՊողոսյան44-օրյա պատերազմ1915ԿիպրոսԿոչականՎերաբերական (խոսքի մաս)Տիգրան ՊետրոսյանԷպիլեպսիաՄարդու ատամՈւղիղ խնդիրԻոսիֆ ՍտալինՆատրիումի քլորիդՏրդատ ԱԲարդ համադասական նախադասությունՀովհաննավանքՀայկական լեռնաշխարհՎաղարշապատՀաղթանակի օրՍինուսիտԲրազիլիաԱվստրալիաԱրմավիրԴեղաբույսերՄարդու իրավունքներՄաշկի սնկային հիվանդություններԿիլիկիաԻսպանիաՆշիկաբորբԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀառիճի վանքՕրալ սեքսՊատվի համար (դրամա)ԴեղանյութերԼեղապարկԴիմադրություն (էլեկտրական)Քրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաԲացահայտիչՀայկական դրամԿոնքի բորբոքային հիվանդությունԱծխաթթու գազԱլբերտ ԱյնշտայնՆախադաշտանային համախտանիշԷթիլ սպիրտԱլկալիական մետաղներՄիհրան Պողոսյան🡆 More