Բռնություն Երեխաների Նկատմամբ

Բռնություն երեխաների նկատմամբ, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք։ Կարող է արտահայտվել ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնության կամ հոգատարության բացակայության ձևով։ Ըստ ԱՀԿ-ի՝ երեխաների նկատմամբ բռնությունը հանդիսանում է գլոբալ խնդիր լուրջ հետևանքներով։

Երեխաների նկատմամբ բռնության տեսակներ

Ֆիզիկական բռնություն

Երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն, մեծահասակների կողմից երեխային կանխամտածված ծեծել, խեղել, վնասվածքներ հասցնել։ Ֆիզիկական բռնության նշաններ են հանդիսանում կապտուկները, այրվածքները, քերծվածքները, սպիները, վերքերը, կոտրվածքները, ինչպես նաև կոպիտ վերաբերմունքը, որը կարող է հանգեցնել հաշմանդամության։ Հաճախ մարմնական պատիժների և ֆիզիկական բռնության սահմանները ողողված են։ Մշակութային նորմերը, որոնք բնորոշում են ֆիզիկական բռնությունը խիստ տարբերվում են ինչպես մասնագետների մոտ, այնպես էլ հասարակության մեջ չկա հստակ կարծիք՝ ո՛ր գործողությունները համարել ֆիզիկական բռնություն։ Որոշ մասնագետներ գտնում են, որ մշակութային նորմերը, որոնք թույլ են տալիս մարմնական պատիժներ, հանդիսանում են երեխաների նկատմամբ բռնության պատճառներից մեկը և այդ նորմերի դեմ կազմակերպություններ են ձևավորում։

Սեռական բռնություն

Սեռական բռնություն երեխաների նկատմամբ, երեխայի նկատմամբ մեծահասակի կամ դեռահասի բռնություն, սեռականության խթանման նպատակով։ Սեռական բռնություն եզրույթն ըմբռնվում է որպես երեխային սեռական հարաբերությունների մեջ ներգրավելը, բռնություն իրականացնող մարդուն ֆիզիկական բավարարվածության ուղղելը կամ դրանից օգուտ ստանալը։ Երեխաների նկատմամբ սեռական բռնության ձևերին շարքին դասվում են՝ երեխային սեռական գործողություններ առաջարկելը կամ հարկադրելը (անկախ տարիքից), երեխային սեռական օրգանների, պոռնկագրության ցուցադրումը, սեռական հարաբերություններ երեխայի հետ, առանց ֆիզիկական կոնտակտի երեխայի սեռական օրգանների դիտումը, երեխաներին մանկական պոռնկագրության արտադրության համար օգտագործելը։

Բռնություն Երեխաների Նկատմամբ 
Աղջիկը այրվել էր Օրիսեի կրոնական բռնության ժամանակ։ Հնդկաստան

Մանուկ հասակում սեռական բռնության արդյունք կարող է դառնալ մեղքի զգացումը, ինքնամեղադրանքը, գիշերային մղձավանջները, անքնությունը, որոնք կապված են բռնության հիշողությունների հետ (այդ թվում՝ վախը հոտերից, տարբեր վայրերից, բժշկին այցելելուց և այլն), խնդիրներ կապված ինքնագնահատականի հետ, սեռական խանգարումներ, քրոնիկական ցավեր, քիմիական կախվածություններ, ինքնավնասում, մարմնական խանգարումներ, դեպրեսիա, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, անհանգստություն, այլ հոգեկան խանգարումներ (այդ թվում՝ անձի սահմանային խանգարումներ), նույնականության հակացոցիալական խանգարումներ, բուլիմիա։

Հոգեբանական բռնություն

Հոգեբանական բռնությունը որոշվում է երեխայի նկատմամբ միապատիկ կամ բազմիցս իրականացվող ներգործությամբ, նրա նկատմամբ թշնամական կամ անտարբեր վերաբերմունքով, որը հանգեցնում է երեխայի ցածր ինքնագնահատականի, իր նկատմամբ հավատի կորստի, բնավորության պաթոլոգիական գծերի ձևավորման, որոնք առաջացնում են սոցիալականացման խախտում։ Հոգեբանական բռնության շարքին հիմնականում դասվում են երեխայի վրա գոռալը, կոպիտ կամ վիրավորական վերաբերմունքը, անուշադրությունը, կտրուկ քննադատությունը, վիրավորական անվանումը, ծաղրելը, ստորացնելը, սպառնանքը, երեխայի սեփական իրերի ոչնչացումը, տնային կենդանիներին խոշտանգելը կամ սպանելը։

Երեխաների հակազդումը հոգեբանական բռնությանը կարող է արտահայտվել բռնավորից հեռանալով, վիրավորական գնահատականների ինտերիորիզացիայով կամ բռնավորին վիրավորանքի ճանապարհով դիմադրելով։

Հոգեբանական բռնությունը կարող է հանգեցնել հիվանդագին կապվածության ձևավորմանը, տուժողի՝ իր նկատմամբ կատարված բռնության մեջ իրեն մեղադրելու հակվածությանը, անօգնականության և բավականին պասիվ վարքի։

Հոգատարության բացակայություն

Բռնություն Երեխաների Նկատմամբ 
Տիկնիկները երբեմն օգտագործում են բռնության բացահայտման համար

Հոգատարության պակաս, այն երեխայի հիմնական պահանջմունքների արհամարհումն է (ուտելիք, հագուստ, բնակատեղ, բժշկական օգնություն) ծնողների կամ այլ մարդկանց կողմից, ովքեր պատասխանատվություն են կրում երեխայի նկատմամբ, որի արդյունքում երեխայի առողջությունը, բարեկեցությունը գտնվում են վտանգի տակ։ Հոգատարության բացակայության նկատելի նշաններին վերաբերում են դպրոցում երեխայի հաճախակի բացակայությունները, մուրացկանությունը, փողի կամ ուտելիքի գողությունը, կեղտոտ հագուստը, եղանակային հագուստի բացակայությունը։

Լքված երեխաները կարող են տառապել ֆիզիկական և հոգեբանական զարգացման դանդաղությամբ, որը կարող է հանգեցնել հոգեախտաբանության կամ նյարդահոգեբանական ֆունկցիայի, ինչպես նաև կատարողական ֆունկցիաների խանգարման, ուշադրության, խոսքի, հիշողության և սոցիալական ունակությունների։ Ըստ հետազոտության տվյալների, երեխաները, ովքեր տառապել են հոգատարության պակասից, որպես կանոն մեծահասակներին որպես անվտանգության աղբյուր չեն ընդունում, գերակտիվություն և ագրեսիվություն են դրսևորում, ինչը կարող է խանգարել որդեգիր ծնողների հետ առողջ և ամուր կապվածության ձևավորմանը։ Հարմարվելով բռնի կամ ոչ մշտական ծնողներին կամ խնամակալին, այսպիսի երեխաները դառնում են կասկածամիտ և չվստահող։ Հոգատարության բացակայության զոհերը մանկության շրջանում կապվածության պակասի արդյունքում կարող են դժվարոթյունների հանդիպել ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների ձևավորման և պահպանման հարցում։

Վիճակագրություն

ԱՀԿ-ի տվյալների համաձայն մոտավորապես 20 % կանայք և 5-10 % տղամարդիկ, հայտնում են այն մասին, որ մանկության շրջանում ենթարկվել են սեռական բռնության, բոլոր երեխաների 25-50 %-ը հայտնում են, որ ենթարկվել են ֆիզիկկան բռնության։

1997 թվականի տվյալներով Ռուսաստանում ամեն տարի մինչև 14 տարեկանը շուրջ 2 մլն երեխաների ծեծում են ծնողները, այս երեխաների 10 %-ը մահանում են, իսկ 2 հազարը ինքնասպանություն են գործում։ 2012 թվականի տվյալներով Ներքին գործերի նախարարությունը գրանցում է ավելի քան 600 հազար օրինախախտումներ երեխաների նկատմամբ, որից 400 հազարը կազմում է իրավախախտումները, որոնք կատարվել են ծնողների կողմից։

Հետևանքներ

Ըստ հետազոտության տվյալների, մանկության ընթացքում բռնության ցանկացած դեպք մեծացնում է քրոնիկական հիվանդությունների հավանականությունը։ Այս բնագավառում առավել վստահելի հետազոտություններից է «Անբարենպաստ մանկության փորձը» մասշտաբային հետազոտությունները, որոնք անց են կացվել ԱՄՆ-ի հիվանդացությունների պրոֆիլակտիկայի և հսկողության կառավարական կենտրոնի կողմից, որի արդյունքում բացահայտվել են կոռելյացիաներ բռնության կամ հոգատարության բացակայության և քրոնիկական հիվանդությունների բարձր մակարդակի, վտանգավոր վարքագծի միջև։

Երեխաների համար, ովքեր տառապել են հոգատարության բացակայությունից կամ ֆիզիկական բռնությունից առավել հավանական են հոգեկան խնդիրների առաջացումը կամ կապվածության խանգարումը։

Տուժածների պաշտպանություն և բռնության կանխում

Երեխաների նկատմամբ բռնությունը արգելված է մի շարք միջազգային փաստաթղթերով և ազգային օրենքներով։ Ռուսական օրենսդրությունը նախատեսում է պատասխանատվության տարբեր ձևեր երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի դեպքում. վարչական կամ քրեական։

Բռնությունը երեխաների նկատմամբ կարող է հիմք ծառայել ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց քաղաքացիական-իրավական պատասխանատվության ենթարկելու համար, համաձայն ՌԴ-ի ընտանեկան օրենսգրքի (ծնողական իրավունքներից զրկում կամ սահմանափակում, երեխայի կյանքին կամ առողջությանը անմիջական վտանգի առկայության դեպքում երեխայի խլում)։

Շատ երկրներում գործում են սոցիալական ծառայություններ, որոնք բացահայտում են երեխաների նկատմամբ կիրառվող բռնության կամ հոգատարության բացակայության դեպքեր։

Կանխում

Համաձայն ԱՀԿ-ի դիրքորոշման՝ երեխաների նկատմամբ բռնության կանխման համար առավել արդյունավետ են բազմակողմանի ծրագրերը, որոնք ուղղված են ծնողների աջակցմանը, երեխաներին խնամելու և դաստիարակելու մեթոդների ուսուցմանը։ Այսպիսի ծրագրերը հիմնականում ենթադրում են բուժքրոջ այցելություն երեխաներին և ծնողներին, ուսուցում և տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև խմբային պարապմունքներ ծնողների համար, որտեղ նրանց սովորեցնում են երեխաների դաստիարակման հմտություններ, ընդլայնում են երեխաների զարգացման մասին գիտելիքները, զարգացնում են երեխաների հետ շփման դրական մարտավարություններ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Բռնություն Երեխաների Նկատմամբ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնություն երեխաների նկատմամբ» հոդվածին։

Tags:

Բռնություն Երեխաների Նկատմամբ Երեխաների նկատմամբ բռնության տեսակներԲռնություն Երեխաների Նկատմամբ ՎիճակագրությունԲռնություն Երեխաների Նկատմամբ ՀետևանքներԲռնություն Երեխաների Նկատմամբ Տուժածների պաշտպանություն և բռնության կանխումԲռնություն Երեխաների Նկատմամբ Տես նաևԲռնություն Երեխաների Նկատմամբ ԾանոթագրություններԲռնություն Երեխաների Նկատմամբ ԳրականությունԲռնություն Երեխաների Նկատմամբ Արտաքին հղումներԲռնություն Երեխաների ՆկատմամբԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունՀոգեբանական բռնությունՍեռական բռնություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՆոյԱշխարհի երկրներն ըստ տարածքիԿոչականԴավիթ ԲեկԵրկրաշարժՕձերՁիՁկներՊրիզմաԲույսերԵրիկամՅանդեքսՊարզ թիվՀատակումԲութԱլեքսանդրապոլի պայմանագիրԼիմֆոմաՍարդարապատի հերոսամարտՎիկտոր ՀամբարձումյանԲանաստեղծական կայուն ձևերԳլանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Գագիկ ԱՆյութափոխանակությունԹութակներ (ընտանիք)Սառը պատերազմՔաղցկեղՍևրի պայմանագիրՌոբերտ ՖիշերՏոլմաՑորենԱրևածաղիկՀայկ նահապետՕվկիանիաԺառանգական հիվանդություններԵրաժշտությունՏիգրան ՄեծՔարԼոռու մարզԼևոն Տեր-ՊետրոսյանԱրարատԿարտոֆիլՄատյան ողբերգությանՎիտամին CԷկոհամակարգՎլադիլեն ԲալյանԱրտույտների ագարակըՍահմանական եղանակԲաժանարարների աղյուսակՆոյյան տապանՍակավարյունությունՍննդային շղթաՀամբարձում (տոն)Նատրիումի քլորիդՕրալ սեքսՄանուշակԱյրվածքԳրիգոր ՆարեկացիՌոբերտ ՔոչարյանԳնարբուկՁեռք, ոտք և բերան հիվանդությունԵվրոպական միությունՇուշիի ազատագրումԽոստումը (ֆիլմ, 2016)ՈւրցԱնահիտՎանՀայկական առածներ և ասացվածքներԵրազՀետգրությունՀայաստանի զինված ուժերԱվարայրի ճակատամարտՏերունական աղոթքՇաղկապՀեշտոց🡆 More