Բյուրեղապակյա Գիշեր

Բյուրեղապակյա գիշեր (գերմ.՝ Kristallnacht կամ՝ Reichskristallnacht), Երրորդ Ռայխի ժամանակ հրեաների դեմ իրագործված ջարդեր, որոնք տեղի ունեցան 1938 թվականի նոյեմբերի 9-ից 10-ը և նացիստների կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ 2 օր առաջ Փարիզում Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար Էրնսթ ֆոմ Ռաթի սպանության համար։ Վերջինիս սպանության հեղինակն էր ծագումով հրեա երիտասարդ գերմանացի Հերշել Գրինշփանը։ Իրականում ջարդերի կազմակերպումը հանձնարարել էր Ռայխկանցլեր Ադոլֆ Հիտլերը, կազմակերպիչն էր Յոզեֆ Գեբելսը, կատարողները՝ Գրոհման բաժնի (գերմ.՝ Sturmabteilung) ու «Հիտլերյան երիտասարդների» անդամները, որոնց օժանդակեցին Անվտանգության ծառայության (գերմ.՝ Sicherheitsdienst ), Գեստապոյի ու ոստիկանական այլ ուժեր։ Ռայխի ողջ տարածքում ոչնչացվեց ավելի քան 200 սինագոգ ու պաշտամունքային վայր, թալանվեց հրեաներին պատկանող 7500 առևտրային կրպակ ու ձեռնարկություն, գրեթե հարյուր հրեա սպանվեց, հարյուրավորներն ինքնասպանություն գործեցին կամ մեռան ստացված վնասվածքներից, իսկ գրեթե 30.000 հոգի աքսորվեց համակենտրոնացման ճամբար։ Ընդհանուր առմամբ, ջարդերի ու աքսորի հետևանքով 2000-5000 հոգի հրեա զոհվեց։ Սա 1933 թվականից հետո, երբ նացիստները եկան իշխանության, հակասեմականության արտահայտման ամենաբարձր ալիքն էր։ Բյուրեղապակյա գիշերը Շոայի առաջին քայլն էր։ Հակասեմական բռնության առաջին մեծ ցույցը կազմակերպելով՝ նացիստները ցանկացան արագացնել հրեաների արտագաղթը, և դա նրանց հաջողվեց։

Բյուրեղապակյա Գիշեր
Բեռլինի Ֆազանենշթրասե փողոցում գտնվող սինագոգի ներքին տեսքը՝ Բյուրեղապակյա գիշերվանից հետո

Ենթատեքստ. հակասեմական քայլեր

1920 թվականի փետրվարի 24-ին Գերմանիայի ազգային-սոցիալիստական աշխատողների կուսակցության խմբագրված ծրագրով նախատեսվում էր, որ քաղաքացի կարող է լինել միայն ռասայի եղբայրը (գերմ.՝ Volksgenosse): [...] Այսպիսով, ոչ մի հրեա չի կարող ռասայի եղբայր լինել։ Իսկ «Իմ պայքարը» գրքում Հիտլերը բազմիցս հայտարարում էր Գերմանիան հրեաներից մաքրելու ցանկության մասին (գերմ.՝ Judenfrei):
Հրեաների տնտեսական գործունեությունն արգելելուց բացի՝ նրանց արգելվեց նաև հանրային պաշտոններ զբաղեցնել։ 1935 թվականի սեպտեմբերի 15-ին ընդունված Նյուրնբերգյան օրենքներով հրեաների հանդեպ կիրառվող արտաքսումն օրինականացվեց։ Այս օրենսդրական ակտերով տրվեցին հրեայի, կիսահրեայի կամ մասամ հրեայի բնավորության բնութագրերը։ Վերընթաց հարազատական գծից կախված՝ գերմանացիների ու հրեաների միջև արգելվեցին սեռական կապերն ու ամուսնությունը, հրեաները զրկվեցին Գերմանիայի քաղաքացիությունից, իրենց քաղաքական իրավունքների մեծ մասից և այլն։ Հակահրեական քարոզարշավը խստացվեց 1937 թվականին, երբ էկրան բարձրացավ «Հավերժական հրեան» ֆիլմը (գերմ.՝ Der Ewige Jude): 1938 թվականի սկզբին հրեաների անձնագրերը բռնագրավեցին, իսկ նույն տարվա ապրիլի 26-ին նրանք գրանցեցին իրենց շարժական ու անշարժ գույքը։ Օգոստոսի 17-ին վերոնշյալ օրենքներին կից դեկրետներով կարգավորվեցին հրեաների անունները (երբեմն ծաղրուծանակի ենթարկելու համար նրանց տալիս էին զվարճալի անուն-ազգանուններ) և նրանց արգելվեց բժշկական գործունեությամբ զբաղվել։

Բյուրեղապակյա Գիշեր
Հերշել Գրինշփանը, 1938 թվականի նոյեմբերի 7-ի լուսանկար

Նախապայման. Ֆոմ Ռաթի սպանությունը

Բյուրեղապակյա Գիշեր
Էրնսթ ֆոմ Ռաթ

1938 թվականի նոյեմբերի 7-ին, ծագումով հրեա 17-ամյա գերմանացի Հերշել Գրինշփանը, ով Փարիզում փախստական էր և հոկտեմբերի 27-ին Գերմանիայից արտաքսվել էր Լեհաստան, ատրճանակ է գնում ու ուղղություն վերցնում դեպի Փարիզում Գերմանիայի դեսպանատուն։
Բանավոր հարցում ուղղելու պատրվակով նա մուտք է գործում դեսպանատուն, ուր նրան ուղեկցում են դեսպանության առաջին քարտուղար Էրնսթ ֆոմ Ռաթի մոտ։ Վերջինիս ատրճանակով ծանր վնասվածք է հասցնում։ Համենայն դեպս, դիվանագետի սպանությանը նացիստական ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հետևում։ Նույնիսկ մեկ օր անց՝ նոյեմբերի 8-ին, 1923 թվականին կազմակերպած, բայց տապալված Գարեջրատան պուտչի (կամ՝ խռովության) մասին հիշատակելով՝ Հիտլերը նույնիսկ ոչ մի բառ չի ասում մահափորձի թեմայով։ Ֆոմ Ռաթը, ով մահացավ նոյեմբերի 9-ին, Հիտլերի անձնական բժշկի՝ Կարլ Բրանդի անձնական հսկողության տակ էր։

Բռնությունների կազմակերպում. ինքնաբուխ արձագանքի պատրանք

Բյուրեղապակյա Գիշեր Ես փաստերն Առաջնորդին եմ ներկայացնում։ Նա որոշում է թողնել, որպեսզի ցույցերը շարունակվեն։ Ոստիկանությանը հեռացնել։ Հրեաները պետք է մեկընդմիշտ զգան ժողովրդի ցասումը։ Սա արդարադատությունն է։ Ես անմիջապես համապատասխան հանձնարարականներ եմ տալու ոստիկանությանն ու կուսակցությանը։ Այնուհետև կուսակցության ղեկավարների դիմաց, հետևանքներով պայմանավորված, կարճ ելույթ եմ ունենալու։ Ծափահարությունների տարափ։ Բոլորն անմիջապես շտապում են հեռախոսների մոտ։ Այժմ ժողովուրդը պիտ գործի։
- Յոզեֆ Գեբելս, 1938 թվականի նոյեմբերի 10, Մյունխեն
Բյուրեղապակյա Գիշեր
Բյուրեղապակյա Գիշեր
Բյուրեղապակյա գիշերվանից հետո ավերված սինագոգ Մյունխենում

1938 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան՝ Մյունխենում, Շարժման օրվա (գերմ.՝ Tag der Bewegung ) կապակցությամբ, Ադոլֆ Հիտլերը ցածրաձայն երկար զրույց է ունենում Յոզեֆ Գեբելսի հետ, որի ընթացքում չի թաքցնում իր զայրույթը։ Այնուհետև ժողովը լքում է՝ առանց ավանդական ելույթի ու նույնիսկ ֆոմ Ռաթի մասին որևէ ակնարկ անելու։ Նույն օրը՝ ժամը 22:00-ին, Գեբելսը ներկաներին տեղեկացնում է Էրնսթ ֆոմ Ռաթի մահվան մասին։ Այնուհետև, Գրոհման բաժնի շրջանային ղեկավարները հեռախոսոով իրենց ենթականերին ցուցումներ են տալիս հրեապատկան շինությունների հանդեպ մեծածավալ հրդեհներ, ավերումներ ու հրեաների հանդեպ բռնություններ սանձազերծել։ Կեսգիշերից առաջ Հայնրիխ Մյուլլերը՝ Գեստապոյի ղեկավարը, ոստիկանական ուժերին հրահանգում է բռնարարքներին չխոչընդոտել ու 20.000-30.000 հրեայի ձերբակալել։ Նոյեմբերի 10-ին, Հիտլերի համաձայնությամբ, Գեբելսը կարգադրում է դադարեցնել ջարդերը։ Լուրը տարածվում է բեռլինյան մամուլով երեկոյան ժամը 5-ին, իսկ ռադիոկայաններով՝ 3 ժամ անց։ Հայնրիխի հաղորդագրություններով ոստիկանության պարեկապահակային խմբերը, ովքեր նախորդող երկու օրվա ջարդերի ընթացքում «հրաշքով» անհետացել էին, կրկին հայտնվում են բոլոր փողոցների անկյուններում։

Հիշատակումներ Գերմանիայում. լռությունից ընդհուպ ոգեկոչում

Բյուրեղապակյա Գիշեր
Բյուրեղապակյա գիշերվանից հետո Բուխենվալդ ժամանած հաշմանդամ հրեա գերիներ

Բյուրեղապակյա գիշերվա մասին մամուլում առաջին հիշատակումը եղավ Արևմտյան Բեռլինի «Թագեսշփիլ» օրաթերթում՝ 1945 թվականի նոյեմբերի 9-ին։ Նույն օրաթերթն այդ օրը կազմակերպած ջարդերին անդրադարձավ միայն 3 տարի անց։ Իսկ Արևելյան Բեռլինում «Նոր Գերմանիա» պաշտոնական ամսագրում այս թեմայով հոդված լույս տեսավ 1948-49 թվականներին։ 1978 թվականից սկսած միայն բոլոր գերմանացիները սկսեցին ոգեկոչել Բյուրեապակյա գիշերվա ընթացքում իրականացրած ջարդերը։ 2008 թվականի նոյեմբերի 9-ին Ռիքեշթրասե փողոցի սինագոգում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետևյալ ճառով ելույթ ունեցավ.

Բյուրեղապակյա Գիշեր Անցյալի ժառանգությունը դաս է ապագայի համար։ Ես դատապարտում եմ ռասիզմի ու հակասեմականության հանդեպ անտարբերությունը։ Շատ քիչ թվով գերմանացիներ ժամանակին քաջություն ունեցան բողոքել նացիստական բարբարոսության դեմ։ Անցյալն այսօր դաս պետք է լինի Եվրոպայի, ինչպես նաև այլ տարածաշրջանների ու հատկապես արաբական երկրների համար։ Բյուրեղապակյա Գիշեր

Արտաքին հղումներ

1. http://www.wasistwas.de/archiv-geschichte-details/die-pogromnacht-verharmlosend-als-reichskristallnacht-bekannt.html Արխիվացված 2016-09-18 Wayback Machine
2. http://www.spiegel.de/spiegel/print/d-9281573.html
3. https://www.youtube.com/watch?v=WIJOa3vEPaU

Tags:

Բյուրեղապակյա Գիշեր Ենթատեքստ. հակասեմական քայլերԲյուրեղապակյա Գիշեր Արտաքին հղումներԲյուրեղապակյա Գիշեր1933 թվական1938 թվական200Ադոլֆ ՀիտլերԳեստապոԳերմ.Համակենտրոնացման ճամբարՀրեաներՅոզեֆ ԳեբելսՆացիստական ԳերմանիաՆոյեմբերի 9ՍինագոգՓարիզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿտավատԾիծեռնակներՍևանի իշխանԱրծիվներԷլեկտրական հոսանքՆոր ՆախիջևանՁեռք, ոտք և բերան հիվանդությունՊարզ նախադասությունԲացատրական բառարանԱպրիլի 24ԼուսինԶուգահեռագիծԿիպրոս44-օրյա պատերազմՊյութագորասի թեորեմՆեպտունՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱղասի ԱյվազյանԱղբյուր ՍերոբՍևանավանքՎիտամինՎիքիպահեստԱմբոխները խելագարվածԱյբուբենՄինաս ԱվետիսյանԽաչատուր ԱբովյանՏիգրան ՄեծԱրտույտների ագարակըԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՄինչամուսնական սեքսՏերունական աղոթքՈրոտանի կիրճԹոնդրակյաններԳարեգին ՆժդեհԵգիպտոսՎարդան Ղուկասյան (Դոգ)ՀնձանԴավիթ ԲեկՀամախառն ներքին արդյունքՀայաստանի Ազգային ժողովԻմպրեսիոնիզմՄողեսներԱրագածԱլմա-Աթայի հռչակագիրԿենդանակերպի նշաններՄակերեսՀայկական գամփռԺենգյալով հացՎարդան ՄամիկոնյանՌուսաստանԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ՄոմիկԵրաժշտական գործիքներՄոնա ԼիզաՎարդՍպիտակի երկրաշարժՀայ-վրացական պատերազմԱրեգակնային համակարգԿապանՎազգեն Ա ԲուխարեստցիՊոլ ՄորֆիՀայկական պարԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՎիտամին D-ի անբավարարությունԷկոհամակարգՉինաստանՀայկական ազգային հագուստ (տարազ)ԿրեատինինՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀաղպատի վանական համալիրՄեծ Հայքի նահանգների ցանկԵրվանդունիների թագավորությունԱրտաշեսյաններՀնդկաստանի մշակույթՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱնրի Վեռնոյ🡆 More