Բազեներ

Բազեներ (լատին․՝ Falco), գիշատիչների կարգի ընտանիք։ Հայտնի է շուրջ 60 տեսակ։

Բազե
Բազեներ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Բազեանմաններ (Falconiformes)
Ընտանիք Բազեներ (Falconidae)
Ենթաընտանիք Falconinae
Ցեղ Բազե (Falco)
von Linné, 1758

Ընդհանուր բնութագիր

Բազեները փոքր և միջին մեծության թռչուններ են, արուն փոքր է էգից։ Վերին կտուցն ատամնանման ելուստով է, իսկ քթանցքերի կենտրոնում կա մաշկային թմբիկ։ Թևերը երկար են ու նեղ, պոչը՝ կարճ։ Փետուրները խիտ են, կոշտ։ Էգը և արուն միանման են գունավորված։ Ուժեղ են, ճարպիկ, թռչում են արագ։ Բույն չեն հյուսում, ձվերը (2–6 հատ, խայտաբղետ) դնում են գետնին, ժայռերի վրա կամ ուրիշ թռչունների բներում։ Թխսում է հիմնականում էգը։ Սնվում են փոքրիկ կաթնասուններով, թռչուններով, սողուններով, միջատներով, հազվադեպ՝ լեշերով։

Հայաստանում

Հայաստանում կա բազեների 8 տեսակ. կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովյան բազե, սապսան, բալոբան, արտույտաբազե, սովորական հողմավար բազե և տափաստանային հողմավար բազե։

Նկարագիր

  • Սապսանը Հայաստանում բնադրող է նստակյաց։ Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները։ Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
  • Բալոբանը շիկամոխրագույն է, նստակյաց, հանդիպում է լեռնատափաստաններում, մերձարևադարձային շրջաններում, ձմռանը՝ նաև Արարատյան դաշտում։ Ունի սուր ձայն։
  • Արտույտաբազեի գունավորումը խայտաբղետ է։ Տարածված է անտառային շրջաններում։
  • Աղավնաբազեն կարճ թևերով է, հանդիպում է բաց տարածություններում, կարելի է վարժեցնել տնային պայմաններում՝ որպես որսորդական թռչուն։
  • Սովորական հողմավար բազեն նստակյաց է, ապրում է ամենուր, ձմռանը՝ բնակավայրերից ոչ հեռու։ Ոչնչացնում է կրծողներին։
  • Տափաստանային հողմավոր բազեն կիսաանապատային գոտում։ Պահպանվում է օրենքով։
  • Կարմրաոտ բազեն չվող է, հազվագյուտ։ Բնակվում է բաց տարածքներում։ Զոհին փնտրում է՝ լարերին նստած, կամ օդում կանգի պահին նետվում է նրա վրա։ Համարվում է որսորդական թռչուն։ Ոչնչացնում է մանր կրծողներին։
  • Միջերկրածովյան բազեն բնադրող չվող է, հազվագյուտ։ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին։ Երգում է՝ երկար ժամանակ նույն տեղում նստած։ Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության, արհեստական թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը։

Աղբյուրներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 208 Բազեներ 
Բազեներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազեներ» հոդվածին։
Բազեներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազեներ» հոդվածին։

Tags:

Բազեներ Ընդհանուր բնութագիրԲազեներ ՀայաստանումԲազեներ ՆկարագիրԲազեներ ԱղբյուրներԲազեներԼատիներենՏեսակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խոսրովի անտառ պետական արգելոցՎարդԳուլիվերի ճանապարհորդություններըԴեռահասի հոգեբանությունՀայկական ճարտարապետությունԷպիլեպսիաԼոբիՂազախստանՈւրցՄաշկ (մարդ)ԵրիկամԱուտիզմՊտուղՀայոց ցեղասպանության ճանաչումԱլեքսանդր ՄակեդոնացիՀնձանՍասնա ծռերում գործող անձանց անուններՎարդանանք (պատմավեպ)Հայաստանի զինանշանԻմ անունն Արամ էՄաշկի սնկային հիվանդություններԴաշտանԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Հավերժության հայկական նշանԱնիՀաղարծնի վանքԿենդանիների հատկանիշների ցանկՔրիստափոր ԿոլումբոսԿալցիումի օքսիդԸղձական եղանակՀրամայական եղանակՀայաստանի Հանրապետության բնակչությունՆոյյան տապանԿենդանակերպԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Երեխայի իրավունքներՍպիտակի երկրաշարժՕդԵրաժշտական գործիքներՇեղանկյունԴաունի համախտանիշԲնության պահպանությունԹոքաբորբՕսմանյան կայսրությունՀովհաննավանքԿտավատԱրմավիրի մարզԱղտոտումԱրևմտյան ՀայաստանՑեղասպանությունԵրվանդունիների թագավորությունՉինաստանՍաղմոսավանքՎարդավառԿաթնասուններԶատիկՏավուշի մարզԱյրվածքԲադերԳարեգին ՆժդեհԱրծվաշենՀարավաֆրիկյան ՀանրապետությունՔարՀամանուններԱրտաշատԵրիցուկԲրուցելոզՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ԲարդիԽոսքի մասերՀայաստանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԱյբուբենԹվաբանական պրոգրեսիա🡆 More