Արփիար Արփիարյան: հայ գրող

Արփիար Փիլիպպոսի Արփիարյան (դեկտեմբերի 21, 1851(1851-12-21), Սամսուն, Օսմանյան կայսրություն - փետրվարի 12, 1908(1908-02-12), Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ), արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր։ Խմբագրել է «Արևելք» և «Մասիս» թերթերը, որոնց շուրջ փորձել է համախմբել ռեալիստական ուղղությանը հարող գրողներին։

Արփիար Արփիարյան
արմտ. հայ.՝ Արփիար Արփիարեան
Արփիար Արփիարյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Ծանոթագրություններ
Ծնվել էդեկտեմբերի 21, 1851(1851-12-21)
ԾննդավայրՍամսուն, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էփետրվարի 12, 1908(1908-02-12) (56 տարեկան)
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոսի խեդիվատ
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, գրական քննադատ, խմբագիր, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԱրփիար Արփիարյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Ծանոթագրություններ Օսմանյան կայսրություն
ԿրթությունՍուրբ Ղազար կղզու վանք և Մուրադ-Ռափայելյան վարժարան
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
ԱշխատավայրԱրևելք, Մասիս, Հայրենիք, Նոր կյանք, Հայ հանդես և Շիրակ
Արփիար Արփիարյան Վիքիքաղվածքում
Արփիար Արփիարյան Վիքիդարանում
Արփիար Արփիարյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Ծանոթագրություններ Arpiar Arpiarian Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Սամսուն նավահանգստում։ Աշակերտել է Ղևոնդ Ալիշանին։ «Արարատյան ընկերություն հայոցի» և «Արևելք» (Կ.Պոլիս) թերթի հիմնադիրներից։ Խմբագրել է պարբերականներ («Մասիս», «Հայրենիք», «Նոր կյանք», «Հայ հանդես», «Շիրակ») երեք տասնամյակ թղթակցել «Մշակին»։ Հայկական ջարդերի տարիներին, խուսափելով թուրք կառավարության հետապնդումներից, 1896 թվականին մեկնել է արտասահման և այնտեղ շարունակել է ակտիվ գործունեությունը։ Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիաում հրատարակել է հայերեն լրագրեր, գրել հրապարակախոսական, գրական և քննադատական երկեր։ Արփիարյանը բարձր է գնահատել արևելահայ գրականությունը և ջանքեր է թափել արևելահայ և արևմտահայ հատվածների գրական ուժերին մերձեցնելու համար։

Արփիարյանը գրել է մի շարք նովելներ և վիպակներ («Դատապարտյալը», «Երազի մը գինը», «Ոսկե ապարանջանը», «Մինչև ե՞րբ», «Կարմիր ժամուց»), որոնց մեջ արծարծում է սոցիալական, բարոյական կարևոր հարցեր, արտահայտում աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ։ Հոդվածներում արծարծել է սոցիալ-քաղաքական և մշակութային հարցեր։ Արփիարյանը արևմտահայ գրականության մեջ ռեալիզմի հետևորդներից է։

Երկերի մատենագիտություն

  • Կարմիր ժամուց, Կ. Պոլիս, ա. թ., 45 էջ։
  • Կեանքի պատկերներ, Կ. Պոլիս, 1885, 144 էջ։
  • Ապուշը (Կեանքի պատկերներ), Կ. Պոլիս, 1886, 108 էջ։
  • Կարմիր ժամուց, Վառնա, 1909, 104 էջ։
  • Կարմիր ժամուց, ա. տ., 1920, 92 էջ։
  • Խնդամոլիկ աղջիկը, Կ. Պոլիս, 1928, 74 էջ։
  • Պատմուածքներ եւ վիպակներ, Փարիզ, 1931, 248 էջ։
  • Կարմիր ժամուց, Պէյրութ, 1937, 96 էջ։
  • Պատմութիւն ԺԹ. դարու Թուրքիո հայոց գրականութեան, Գահիրէ, 1943, 232 էջ։
  • Կարմիր ժամուց, Գահիրէ, 1950, 96 էջ։
  • Հատընտիր, Պէյրութ, 1950, 420 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1951, 336 էջ։
  • Կարմիր ժամուց, Պէյրութ, 1956, 88 էջ։
  • Կարմիր ժամուց, Վենետիկ, 1956, 88 էջ։
  • Կարմիր ժամուց, Պէյրութ, 1966, 92 էջ։
  • Ամբողջական երկեր, Երուսաղէմ, 1972, 256 էջ։
  • Կարմիր ժամուց, Պէյրութ, 1979, 92 էջ։
  • Ժամանակակից պատմութեան էջեր, Պոսթըն, 1979, 416 էջ։
  • Երկեր. Պատմվածքներ, Կյանքի պատկերներ, Մինչև ե՞րբ, Ոսկի ապրանջան, Կարմիր ժամուց, Գրականագիտական հոդվածներ, Երևան, 1987, 524 էջ։
  • Ոսկի ապրանջան, Պէյրութ, 1988, 109 էջ։
  • Ոսկի ապրանջան, Պէյրութ, 2011, 109 էջ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Հրանտ Թամրազյան «Հայ Գրականություն», Երևան, «Լույս» հրատարակչություն, էջ 7-8։
  • Գառնիկ Ստեփանյան, Արփիար Արփիարյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1955, 289 էջ։
  • Հակոբ Մարգարյան, Արդարության ոգեշունչ մունետիկը, տես Արփ. Արփիարյան, Երկեր, Երևան, 1987, էջ III-XIV:
  • Հայ քննադատության պատմություն, հատ. 1, Երևան, 1985։
  • Հայ գրական քննադատության քրիստոմատիա, հատ. 2, Երևան, 1984։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատ. 4, Երևան, 1972, էջ 374-405։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 155 Արփիար Արփիարյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Ծանոթագրություններ 
Արփիար Արփիարյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Ծանոթագրություններ Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփիար Արփիարյան» հոդվածին։
Արփիար Արփիարյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Ծանոթագրություններ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփիար Արփիարյան» հոդվածին։
Արփիար Արփիարյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփիար Արփիարյան» հոդվածին։

Tags:

Արփիար Արփիարյան ԿենսագրությունԱրփիար Արփիարյան Երկերի մատենագիտությունԱրփիար Արփիարյան ԾանոթագրություններԱրփիար Արփիարյան ԳրականությունԱրփիար Արփիարյան18511908d:Q127861Դեկտեմբերի 21ԿահիրեՌեալիզմ (գրականություն)ՍամսունՓետրվարի 12Օսմանյան կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀատկացուցիչՄարդու իրավունքներՄեքսիկաԲարդ նախադասությունՄարտիրոս ՍարյանՊորտուգալիաՍայաթ-ՆովաԾովԱվշային հանգույցների բորբոքումԱնհանգիստ ոտքերի համախտանիշԿուսաթաղանթՄատյան ողբերգությանԳլխուղեղի բորբոքումԴեքսամետազոնԱռաջին համաշխարհային պատերազմՏիգրան ՄեծՄերկուրի (մոլորակ)Հին ՀռոմՀայոց ցեղասպանությունՍեռական հարաբերությունԵրվանդ ԱզատյանՄարդու պապիլոմավիրուսՁվարանի կիստաԱլեքսանդր ԹամանյանՎերածնունդՀայերեն հայհոյախոսությունՍերԽոսրովի անտառ պետական արգելոցՍպիտակի երկրաշարժՍանահինի վանական համալիրՀարավային ԿորեաԼեղապարկՇագանակագեղձՖոսֆորԱգաթա ՔրիստիՎիտամին CՎարդան ՄամիկոնյանԷդուարդ ՔալանթարյանՀայկական ֆիլմերի ցանկՄատենադարանԽենթըՍակավարյունությունԲառարանՀաճախասրտությունԿրծքագեղձի քաղցկեղԿոտայքի մարզՔրիստափոր ԿոլումբոսԲասկետբոլԴիկլոֆենակՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԹռչուններԱլեքսանդր ՇիրվանզադեԽաչատուր ԱբովյանՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ԿաթվածԲայՓինք ՖլոյդՄոնթե ՄելքոնյանԿռունկներՁիԿիստաԹաթուլ ԿրպեյանԳյումրիՍինագոգՍեպսիսԽտությունԱշոտ Ա ՄեծԻմպրեսիոնիզմԱլեքսանդր ԹամազովԱրյան ճնշումՀրազդան մարզադաշտԲրյունետ (երգչուհի)ՓարիզՎահան ՏերյանՍաուդյան ԱրաբիաՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանում🡆 More