Անուշավան Մակարյան: հայ գրականագետ

Անուշավան Մակարի Մակարյան (մայիսի 10, 1910(1910-05-10), Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1973(1973-12-01), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Երևանում), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Անուշավան Մակարյան
Ծնվել էմայիսի 10, 1910(1910-05-10)
Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 1, 1973(1973-12-01) (63 տարեկան)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
ՔաղաքացիությունԱնուշավան Մակարյան: հայ գրականագետ Ռուսական կայսրություն և Անուշավան Մակարյան: հայ գրականագետ ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և ՎՊՀ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1938)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

Ծնվել է Սարուխան գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1930 թ.։ 1930-1933 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ։ 1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա սովորել է ասպիրանտուրայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականին «Միքայել Նալբանդյանի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968 թվականին «Երվանդ Օտյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1944-1947 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1971-1973 թվականներին՝ արվեստի ինստիտուտում։ Միաժամանակ 1969-1973 թվականներին աշխատել է Կիրովականի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1972-1973 թվականներին եղել է նույն ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչը։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Երգիծանքի մասին» (Մոսկվա, 1967) գիրքը։ Մահացել է Կիրովականում, թաղվել է Երևանում, Զեյթունի գերեզմանատանը։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Ա. Մակարյանի երկերի մատենագրություն

  • Մ. Նալբանդյանը և արևմտահայ դեմոկրատիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1946, 170 էջ։
  • Երվանդ Օտյան, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1957, 184 էջ։
  • Միքայել Նալբանդյանը իբրև բանաստեղծ, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1957, 43 էջ։
  • Երգիծական հրատարակություն, Երևան, Հայպետհրատ, 1957, 274 էջ։
  • Մ. Նալբանդյանի պոեզիան, 1957, 50 էջ։
  • Երվանդ Օտյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1958, 90 էջ։
  • Հովհ. Շիրազի լիրիկայի հիմնական գծերը, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1958, 50 էջ։
  • Հայ գրականության պատմության ծրագիր։ Երևան։ Հայպետուսմանկհրատ, 1959։
  • Երվանդ Օտյան, «Հայաստան», 1965, 524 էջ։
  • Մ. Նալբանդյանը գրող, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1968, 104 էջ։
  • Մ. Մեծարենցի ստեղծագործությունը, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական հրատարակչություն, 1968, 61 էջ։
  • Երվանդ Օտյանի կյանքը և հրապարակախոսական գործունեությունը, Երևան, «Սովետական գրող», 1977, 355 էջ։

Ծանոթագրություններ

Անուշավան Մակարյան: հայ գրականագետ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Մակարյան» հոդվածին։

Tags:

19101973Դեկտեմբերի 1ԵրևանԵրևանի նահանգԽՍՀՄ գրողների միությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿովկասի փոխարքայությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄայիսի 10Նոր Բայազետի գավառՌուսական կայսրությունՍարուխան (Գեղարքունիքի մարզ)Վանաձոր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴիլիջանԿարմիր գլխարկՀայաստանի գետերի ցանկՈւրցՀայ գրերի գյուտՀին աշխարհի յոթ հրաշալիքներԲանաստեղծական կայուն ձևերՏիգրան ՄեծԷպիլեպսիաԹոնդրակյաններԶատիկԼեհաստանՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Էյֆելյան աշտարակՄաշկ (մարդ)ԱրտաշատՊապ թագավորԲացահայտիչԾխախոտԱրաքսԳետային խեցգետիններՀովհաննես ԱյվազովսկիՕձունի տաճարԲաժանարարների աղյուսակԱբովյան (քաղաք)ՓսորիազԱրքիմեդի օրենքԲարդ ստորադասական նախադասությունՀաղարծնի վանքԿոնՍակավարյունությունԶանգվածի պահպանման օրենքՏերունական աղոթքՄարգինալացումԴաշտանՀայկական գորգՀայաստանի դրոշԱմբերդ (ամրոց)Պարբերական հիվանդությունՍյունիքի մարզԱլպիական մանուշակ (պատմվածք)ՎահագնԱրշիլ ԳորկիՎազգեն Ա ԲուխարեստցիԱնուղղակի խնդիրԿաթնասուններԱկնարկ (ժանր)ԱլյումինՎարդանանք (պատմավեպ)Հայրենիք (հասկացություն)Որոտանի կիրճՀաղորդակցային գործընթացԱրագածոտնի մարզՀայկական գամփռԺողովրդավարությունԹորոս ՌոսլինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱրագածԴեղանյութերԱրտաշես Ա ԲարեպաշտԽաղաղ օվկիանոսԵրաժշտությունՊոլ ՄորֆիՈւղղանկյուն եռանկյունՄեղրԻսպանիաԳեղարքունիքի մարզԱրտիստը (Շիրվանզադե)Եվրասիական տնտեսական միությունՇաղկապենաբորբՂազարոս ԱղայանԱռաքյալը (Մուրացան)ՓիլիսոփայությունՄարքեթինգՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԽատուտիկՆախադասության գլխավոր անդամներ🡆 More