Աննա Տորվ

Աննա Տորվ (անգլ.՝ Anna Torv, հունիսի 7, 1979(1979-06-07), Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ Հայտնի է դարձել FOX ամերիկյան հեռուստաալիքով հեռարձակվող Եզր հեռուստասերիալից, որտեղ մարմնավորել է ՀԴԲ-ի գործակալ Օլիվիա Դունհամին։

Աննա Տորվ
Աննա Տորվ
անգլ.՝ Anna Torv
Աննա Տորվ
Ծնվել էհունիսի 7, 1979(1979-06-07) (44 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ և All Saints Anglican School?
ՔաղաքացիությունԱննա Տորվ Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Մարկ Վելի

Կենսագրություն

Աննա Տորվը ծնվել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, բայց հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Գոլդ Քոսթ, և նա իր երիտասարդ տարիներն անցկացրել է այնտեղ։ Աննայի ծնողներն են Սյուզանը (անգլ․՝ Susan) և Հանս (անգլ․՝ Hans) Տորվը, ով ծագումով էստոնացի է։ Նա ունի նաև փոքր եղբայր՝ Դիլանը (անգլ.՝ Dylon)։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ավստրալիայի Դրամատիկական արվեստի պետական ինստիտուտում (National Institute of Dramatic Art) 2001 թ.-ին։

Կարիերա

Տորվը նկարահանվել է ավստրալիական մի քանի հեռուստասերիալներում, իսկ 2007 թ.-ին մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ ավելի վաղ ստացել էր դեր BBC հեռուստաալիքի «Սիրեկանները» սերիալում։

2008 թ.-ին Աննան ստանում է ՀԴԲ-ի գործակալ Օլիվիա Դունհամի դերը Ջեֆրի Ջեյկոբ Աբրամսի հերթական նախագծում՝ Եզր հեռուստասերիալում։ Նա ստանում է այդ դերը՝ առաջ անցնելով ավելի քան երեք հարյուր դերասանուհիներից։ Տորվը արժանացել է գովաբանության քննադատների կողմից իր դերասանական խաղի համար։

Անձնական կյանք

2008 թ.-ին Աննան ամուսնացել է Եզր հեռուստասերիալում իր գործընկերոջ՝ Մարկ Վելլիի հետ։ 2010 թ.-ի սկզբին նրանք բաժանվել են։

Ֆիլմագրություն

  • 2017 - Գիտակցության որսորդ (հեռուստասերիալ)/Mindhunter (ՈՒենդի, հիմնական դեր)
  • 2016 - Գաղտնի քաղաք (հեռուստասերիալ)/Secret City (Հարրիեթ Դանքլի, հիմնական դեր)
  • 2016 - Սթեֆանի/Stephanie (Սթեֆանիի մայրը)
  • 2015 - Գալլիպոլիական պատմություն (մինիսերիալ)/Deadline Gallipoli (Գվենդոլին Չարչիլլ)
  • 2015 - Դուստրը/The Daughter (Աննա)
  • 2014 - Սիրո ժամանակն է/Love Is Now (Վիրջինա)
  • 2014 - Երկնային սուրը/Heavenly Sword (Նարիկո, հնչյունավորում)
  • 2014 - Բաց (հեռուստաֆիլմ)/Open (ՈՒինդսոր)
  • 2010 - Խաղաղ օվկիանոսը (հեռուստասերիալ)/The Pacific (Վիրջինա Գրեյ, 1 սերիա)
  • 2008-2013 - Եզր (հեռուստասերիալ)/Fringe (Օլիվիա Դունհամ, հիմնական դեր)
  • 2008 - Սիուհիներ (հեռուստասերիալ)/Mistresses (Ալեքս, կրկնվող դեր)
  • 2007 - Ֆրանկեյնշտեյն (հեռուստաֆիլմ)/Frankenstein (Նուրս)
  • 2006 - Հայտնության գիրքը/The Book of Revelation (Բրիդջեթ)
  • 2004-2005 - Մեր գաղտնի կյանքը (հեռուստասերիալ)/The Secret Life of Us (Նիկոլա Մարթել, հիմնական դեր)
  • 2004 - ՄաքԼեոդսի դուստրերը (հեռուստասերիալ)/McLeod's Daughters (Ժասմին ՄաքԼեոդ, 2 սերիա)
  • 2003 - Հեշտ ճանապարհորդություն/Travelling Light (Դեբրա Ֆոուլեր)
  • 2002 - Երիտասարդ առյուծներ (հեռուստասերիալ)/Young Lions (կրկնվող դեր)

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Աննա Տորվ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Տորվ» հոդվածին։

Tags:

Աննա Տորվ ԿենսագրությունԱննա Տորվ ԿարիերաԱննա Տորվ Անձնական կյանքԱննա Տորվ ՖիլմագրությունԱննա Տորվ ԾանոթագրություններԱննա Տորվ ԱղբյուրներԱննա Տորվ1979FOXԱնգլերենԱվստրալիաԵզր (հեռուստասերիալ)Հետաքննությունների դաշնային բյուրոՀունիսի 7Մելբուռն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹիթեռներՑեղասպանությունՕլիմպիական խաղերSWOT վերլուծությունՆախադասության գլխավոր անդամներԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՄատյան ողբերգությանՄետաղՍայաթ-ՆովաՄայր Հայաստան հուշահամալիրՄանուշակՆոյյան տապանԿարսՎարդավառԿասկադ համալիրԺենգյալով հացՌոբոտՍպիտակուցներՀարավային ԿորեաՎահագնՀիսուսի ծնունդՁեռք, ոտք և բերան հիվանդությունԺառանգական հիվանդություններՄաշկ (մարդ)Արյան շրջանառությունԽտությունԱմոքսիցիլինՄարս (մոլորակ)ԹթվածինԱրաբական Միացյալ ԷմիրություններԿարմիր գիրքՏիգրանաշենԱրշակ ԲԸղձական եղանակԷնվեր փաշաՏողադարձԲարդիՀայրենիք (հասկացություն)Թուրք-հայկական պատերազմ (1920)Թվաբանական պրոգրեսիաՄուսա լեռան քառասուն օրըՀայերենի կետադրությունԱշխարհի երկրներն ըստ տարածքիՈւրցԽաղաղ օվկիանոսՎիտամին EԱնահիտ ՊարսամյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՏորք ԱնգեղՌոբերտ ՖիշերԱղասի ԱյվազյանՀաստատուն բաղադրության օրենքՕքեյՔարՔրոմոսոմԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ԱկրոստիքոսՎարդգես ՍուրենյանցՀոմանիշԱրագածոտնի մարզԱնլռելի զանգակատունՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱրձակՑեղին սիրտը (ժողովածու)Վազգեն Ա ԲուխարեստցիՈրդան կարմիրՑորենԼոբիԲառարանՀայաստանի Հանրապետության բնակչությունԶատիկԼեոնիդ ԱզգալդյանԱՄՆ-ի նախագահների ցանկԷրեբունի ամրոցԱլգորիթմՀաղարծնի վանք🡆 More