Անդամանյան Ծով: ծով

Անդամանյան ծով (հինդի՝ अंडमान सागर, թաի.՝ ทะเลอันดามัน, մալայերեն՝ և ինդոն.՝ Laut Andaman), կիսափակ ծով Հնդկական օվկիանոսում։ Այն արևելքում գտնվում է Հնդկաչին և Մալակկա թերակղզիների, հարավում Սումատրա կղզու, արևմուտքում՝ Անդամանյան և Նիկոբարյան (որոնք բաժանում են Բենգալական ծոցից) կղզիների միջև։ Հյուսիսում ձգվում է մինչև Իրավադի գետի դելտան։ Մալակկայի նեղուցով միանում է Հարավչինական ծովին։ Անդամանյան ծովի տարածքը 605 հազար կմ² է, միջին խորությունը 1043 մետր իսկ առավելագույնը՝ 4507 մետր։ Միջին ծավալը 660 հազար կմ³ է։ Աղիությունը կազմում է ամռանը 31,5-32,5 ‰, ձմռանը՝ 30,0-33,0 ‰, հյուսիսային հատվածում մուսոնների հետևանքով 20-25 ‰ է։ Մակընթացություններն այստեղ կեսօրային են.

ալիքի բարձրությունը հասնում է մինչև 7.2 մետրի։

Անդամանյան ծով
Անդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա
Տեսակծով և սահմանային ծով
ԵրկիրԱնդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա Հնդկաստան, Անդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա Ինդոնեզիա, Անդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա Մալայզիա, Անդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա Մյանմա և Անդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա Թաիլանդ
Լայնություն650 կմ
Խորություն3777 մետր
Մակերես798 000 կմ²
Մասն էՀնդկական օվկիանոս
Ավազանի երկիրԱնդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա Հնդկաստան, Անդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա Մալայզիա, Անդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա Թաիլանդ, Անդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա Ինդոնեզիա և Անդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա Մյանմա
Լիճ հոսող գետԻրավադի, Սալուին, Sittaung River?, Kraburi River?, Dawei River?, Great Tenasserim River?, Khlong Bang Niang? և Trang River?
Անվանված էԱնդամանյան կղզիներ
Անդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա

Ենթադրվում է, որ Անդամանյան ծովի անունը ծագում է մալայզիական Անդումանա աստվածության անունից։

Իր հանգիստ ջրերով հայտնի Անդամանյան ծովի խորքում կա հանգած հրաբուխ։

2004 թվականի դեկտեմբերին 26-ին, տեղական ժամանակով ժամը 07:58:53-ին ծովում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որն առաջացրեց ցունամի։ Մարդկային զոհերի թիվն հասավ 300.000-ի։

Ռելիեֆ

Անդամանյան ծովի հատակի ռելիեֆում տիրապետում են ավազներն ու կավերը։ Հյուսիսից հարավ ձգված է ակտիվ հրաբխային աղեղը (ստորջրյա հրաբուխներ, Բարրեն և Նարկոնդամ կղզիներ)։

Կլիմա

Այստեղ կլիման արևադարձային է, խոնավ, մուսոնային։ Ջրի մակերևույթի ջերմաստիճանը ձմռանը հասնում է 27,5 °C, իսկ ամռանը՝ 30 °C: Խորջրյա հատվածում ջերմաստիճանը նվազում է ընդհուպ 4,8-5 °C (1600 մետրից խորունկ)։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 3000 մմ։ Հոսանքները ձմռանը դեպի հարավ-արևմուտք և արևմուտք են ձգվում, իսկ ամռանը՝ արևելք և հարավ-արևելք։ Անդամանյան ծովն առանձնանում է մեծամասշտաբ ներքին ալիքներով։ Ջրի միջին ջերմաստիճանը փետրվարին կազմում է 26-ից 28 °C, իսկ մայիսին՝ 29 °C:

Ֆաունա

Անդամանյան ծովի կենդանական աշխարհը բավականին հարուստ է՝ շուրջ 400 տեսակի ձկներ են այստեղ ապրում։ Ինչպես նաև հանդիպում են իրավադի դելֆիններ, դյուգոն, թռչող ձկներ, հարավային ծովատառեխ, խութային ձկներ և այլն։

Նավահանգիստներ

Անդամանյան ծովի հիմնական նավահանգիստներն են համարվում Մյանմայում՝ Յանգոնը, Մալայզիայում՝ Պենանգը։

Տնտեսություն

Ծովում տարածված է ձկնորսությունը։ Հատկապես այստեղ շատ են որսում և բուծում կակղամորթերին։ Ծովում զարգացած թ մարգարիտի արդյունահանումը։

Նավարկություն

Անդամանյան ծովը հնուց համարվում է ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն աշխարհում։ Դեռևս 8-րդ դարում Անդամանյան ծովով ակտիվորեն սկսեցին նավարկել Հնդկաստանի և Շրի Լանկայի առևտրական նավերը արևմուտքում։ Այս ծովով է անցնում դեպի Սինգապուր մեկնող ծովային ուղին։

Ձկնորսություն

Հիմնական տեսակներից են սկումբրիան, անչոուսը և այլն։

Տես նաև

Անդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա 
Կո Տապու, Թաիլանդ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Անդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդամանյան ծով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 388 Անդամանյան Ծով: Ռելիեֆ, Կլիմա, Ֆաունա 

Tags:

Անդամանյան Ծով ՌելիեֆԱնդամանյան Ծով ԿլիմաԱնդամանյան Ծով ՖաունաԱնդամանյան Ծով ՆավահանգիստներԱնդամանյան Ծով ՏնտեսությունԱնդամանյան Ծով Տես նաևԱնդամանյան Ծով ԾանոթագրություններԱնդամանյան Ծով Արտաքին հղումներԱնդամանյան ԾովԱնդամանյան կղզիներԲենգալյան ծոցԻնդոնեզերենԻրավադիԾովՀարավչինական ծովՀինդիՀնդկաչինՄալակկա (թերակղզի)Մալակկայի նեղուցՄալայերենՄակընթացություն և տեղատվությունՄուսսոնՆիկոբարյան կղզիներՍումատրա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

BBC WorldwideՄարտիրոս ՍարյանԱրտաշես ԱՀարցական նշանՀայաստանի պատմական մայրաքաղաքներՀեշտոցային արտադրությունԼուիզա ՆերսիսյանԳորշ արջՀեպատիտ BՇավարշ Կարապետյան44-օրյա պատերազմԳլխուղեղԳառնու հեթանոսական տաճարՀռոմեական կայսրությունՅուԹյուբԹռչուններԱրտաշեսյաններՄարսողական համակարգԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀաագաՀայերԲեթմեն։ ՍկիզբըԷդուարդ ՍպերցյանԿիլիան ՄբապպեՈրովայնային ցավԵրաժշտությունՀուլիոս ԿեսարԱվստրալիաՀունական դիցաբանությունՌուսաստանԴանիաՄողեսներՎազգեն ՍարգսյանԱտամհատիկԱվշային հանգույցների բորբոքումՊանամաԵփրատԱնորոշ դերբայԷնդոմետրիոզԱնգլիաԶատիկը ՀայաստանումՍասունցի ԴավիթՀասարակ հերպեսԿոնվենցիաՍեռական հարաբերությունՖեմինիզմԱռնանդամի գլխիկԱլեն ՍիմոնյանԿոտորակ (մաթեմատիկա)Բաժանարարների աղյուսակԽոր ՎիրապԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՀամակարգիչՔեթի ՓերրիԿոմիտասՄիջատներԱմերիկյան կենդանիներՁայնՀոգեբանական մանիպուլյացիաՓսորիազԳոյական անունԱռաջավորասիական ընձառյուծԱզոտԹակուբոկու ԻսիկավաՓիլիսոփայությունԽորեն ԱբրահամյանՃապոնիաԱրյան խումբԲելեՓոքրիկ իշխանըԱկսել ԲակունցՈւղիղ խնդիրՁվարանների պոլիկիստոզ համախտանիշԵրուսաղեմԼոռու մարզՄիավորված ազգերի կազմակերպություն🡆 More