Դելֆիններ

ԴասակարգումըՎիքիցեղերում

Դելֆիններ
Դելֆիններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կետանմաններ
Ընտանիք Դելֆիններ
Լատիներեն անվանում
Delphinidae
Gray, 1821

Դելֆիններ
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180415
NCBI 9726
EOL 7659

Դելֆիններ (լատին․՝ Delphinidae), պատկանում են կաթնասունների դասի, կետանմանների կարգի, ատամնավոր կետերի ենթակարգին (Odontoceti)։ Հայտնի է դելֆինների շուրջ 40 տեսակ։ Դելֆինների մարմնի երկարությունը 1-3 (երբեմն՝ մինչև 10) մետր է։ Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ։ Դելֆինների գունավորումը տարբեր է։ Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15-40 կենդանի։ Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ։ Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում։ Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիններով, երբեմն՝ խեցգետնակերպներով։ Ունենում են 1 ձագ, որին 4-6 ամիս կերակրում են կաթով։ Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի։ Կան նստակյաց և գաղթող տեսակներ։

Երբ դելֆիններից մեկը օգնություն է կանչում, ընկերները սրընթաց լողալով մոտենում են, բռնում նրան 2 կողմից և պահում ջրի վրա, որպեսզի նա կարողանա շնչել։ Նույն կերպ նրանք օգնում են նաև խեղդվող մարդուն։

Դելֆինները միմյանց հետ հաղորդակցվում են սուլոցի և չպչպոցների նմանվող ձայներով։ Նրանք կարող են նմանակել նաև մարդկային խոսքը։

Հետաքրքիր փաստեր

  • Դելֆինները լողում են շրջանաձև և մի աչքով միշտ հետևում են, որպեսզի գիշատիչները չմոտենան իրենց։ Որոշ ժամանակ անց նրանք սկսում են լողալ հակառակ ուղղությամբ  ու սկսում են արդեն հետևել մյուս աչքով։
  • Դելֆինների միջին արագությունը կազմում է 5-12 կիլոմետր ժամ։  Այն կախված է իր վիճակից և տեսակից, որոշ արագ դելֆինները կարող են զարգացնել  մինչև 32 կ/ժ արագություն։
  • Դելֆինները ապրում են խմբերով, դրա համար էլ նրանց մոտ զարգացած է փոխադարձ օգնությունը։ Նրանք միշտ օգնում են թուլացած դելֆիններին մնալ ջրի երեսին, որպեսզի շնչահեղձ չլինեն։ Հայտնի են  պատմություններ այն մասին, թե ինչպես են  դելֆինները հասնում օգնության խեղդվող մարդկանց։ Նրանք երբեք իրենց թշնամաբար չեն պահում։
  • Ամենաաղմկահարույց բացահայտումը դարձավ դելֆինների անունների առկայությունը, որոնցով իրենք իրար տարբերում են։ Նույնիսկ յուրաքանչյուր դելֆին   ծննդյան օրվանից ստանում է իր անունը։ Դրանք հաստատվեցին  փորձարկումների արդյունքում. ձայնագրված սուլիչ-ազդանշանով, կարևորելով անունը, լսելով անունը արձագանքում է նույն դելֆինը։
  • Դելֆինները ֆիզիոլոգիապես նման են մեզ։ Մենք և դելֆինները  շնչում ենք թոքերով:Երկուսն էլ ունեն քառախուց  սիրտ և ամբողջ ուղեղը համարյա նույնն է։ Մարդիկ և դելֆինները տաքարյուն արարածներ են։ Նույնիսկ  չափսերը մոտավոր նույնն են, նրանց և մարդկանց հասակը արտահայտված մետրերով   հասնում է 1,5-2 մետր։
  • Դելֆինների մեծամասնությունը չեն տեսնում իրենց առջևի  առարկաները։ Դելֆինները և նույնիսկ կետադելֆինները առարկաները քննելիս պառկում են կողքի և ուսումնասիրում դրանք սկզբում մեկ աչքով հետո մյուս։
  • Դելֆինները շնչում են օդով։ Նրանք ձկների նման չունեն խռիկներ, սակայն ունեն թոքեր և շնչառական ուղիներ, իրանի վերին հատվածում, կետերը և դելֆիները օգտագործում են, որպեսզի արձակեն տարբեր ձայներ։ Հաճախ նրանք պահում են շունչը 7 րոպե բայց կարող են ջրի տակ մնալ մինչև 15 րոպե։
  • Դելֆինները օգտագործում են էխոլոկացիոն ֆունկցիան, որոնց մեջ կան նույն սկզբունքները, ինչպես ռադարների մոտ, և դրանք օգտագործվում են  սնունդ հայթայթելու համար։
  • Դելֆինները կարողանում են իրենց ճանաչել հայելու մեջ։
  • Ունենալով բաց վերքեր` դելֆինները կարող են լողալ կեղտոտ ջրերում և ոչ մի վարակ ձեռք չբերել։ Պարզվում է, որ դելֆիններին ոչ մի վարակ չի կպչում։ Հայտնի է, որ այս կենդանիների իմունային համակարգը նման է մարդկայինին, բայց ինչպե՞ս են նրանք կարողանում հեռու պահել իրենց տարբեր տեսակի վարակներից։
  • Բաց վերքերի դեպքում դելֆինների մոտ չեն բացվում նյարդային վերջավորությունները։ Բայց դա չի նշանակում, որ նրանք ընդհանրապես ցավ չեն զգում։ Սակայն, լուրջ վնասվածք ստանալու դեպքում նրանք կարողանում են ուղղակի ուշադրություն չդարձնել  դրան։ Համարվում է, որ դելֆինների օրգանիզմն արտադրում է հատուկ ցավազրկող (մորֆիինման)։

Ծանոթագրությոներ

Դելֆիններ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելֆիններ» հոդվածին։
Դելֆիններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելֆիններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 328 Դելֆիններ 

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ղազարոս ԱղայանՓղերՊարույր ՍևակԿոստանդնուպոլիսԼյարդի հիվանդություններՀենրիխ ՄխիթարյանԴիզայնՄեղրԱրեգակԲջիջՓորլուծությունՀովազներԱլեքսանդր ԹամանյանԳևորգ Մարզպետունի (վեպ)Արագածոտնի մարզՄխիթար ՍպարապետՂըզըլհաջըլիԹվաբանական պրոգրեսիաՎիլհելմ ՍտեյնիցԿապանԾաղկեվանք (Արա լեռ)ԴերանունԱծանցյալԷպիլեպսիաԱշոտ Բ ԵրկաթՏավուշի մարզՏերունական աղոթքՎիտամին EԱլեքսանդր ՄակեդոնացիՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՆոյյան տապանՎարդգես ՍուրենյանցՌոբերտ ՔոչարյանՄարդ բանականԵղջերուԱլեքսանդր ՊուշկինԱրտաշեսյանների թագավորությունԳևորգ ՄկրտչյանՄարտիրոս ՍարյանՄԻԱՎՀամբարձում (տոն)ԲացահայտիչԼոբիՓիղԱննա ՀակոբյանՔարերի սիմֆոնիաՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Օրենսդիր իշխանությունՄայիսյան հերոսամարտերԵռանկյան մակերեսԴերենիկ ԴեմիրճյանՋրծաղիկՊապ թագավորՀարադրությունՄիքայել ԱլիմյանԼուսինՑորենՇուշիի ազատագրումԳլանՄեծ Հայքի նահանգների ցանկԳորշ արջՍահմանական եղանակՎարդԱրտույտների ագարակըՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԵրազՌոբոտՀատկացուցիչԱզատի ջրամբարԹոմաս ԷդիսոնԱրքիմեդեսԽտությունՏիգրան ՊետրոսյանԹմրամիջոց🡆 More