Անաստասիո Սամոսա Դեբայլե (իսպ.՝ Anastasio Somoza Debayle դեկտեմբերի 5, 1925(1925-12-05), Լեոն, Նիկարագուա - սեպտեմբերի 17, 1980(1980-09-17), Ասունսյոն, Պարագվայ), Նիկարագուայի 44-րդ և 45-րդ նախագահը, 1967 թվականի մայիսի 1-ից մինչև 1972 թվականի մայիսի 1-ը և 1974 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 1979 թվականի հուլիսի 17-ը։ Փաստացի 1967 թվականից մինչև 1979 թվականը հանդիսացել է երկրի ղեկավար։ Սամոսաների ընտանեկան դինաստիայի վերջին ղեկավարն է եղել։ Դինաստիան երկիրը ղեկավարել է 1934 թվականից։ Եղել Է բռնապետ։
Անաստասիո Սամոսա Դեբայլե իսպ.՝ Anastasio Somoza Debayle | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1925[…] |
Ծննդավայր | Լեոն, Նիկարագուա |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1980[…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Ասունսյոն, Պարագվայ |
Գերեզման | Caballero Rivero Woodlawn Park North Cemetery and Mausoleum |
Քաղաքացիություն | Նիկարագուա |
Կրթություն | ԱՄՆ Ռազմական ակադեմիա |
Երկեր | Nicaragua Betrayed? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Hope Portocarrero? |
Ծնողներ | հայր՝ Anastasio Somoza García?, մայր՝ Salvadora Debayle? |
Զբաղեցրած պաշտոններ | Նիկարագուայի նախագահ և Նիկարագուայի նախագահ |
Կուսակցություն | Nationalist Liberal Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Anastasio Somoza Portocarrero? |
Anastasio Somoza Debayle Վիքիպահեստում |
Կեղծանունը՝ «Տաչիտ» (Tachito)։ Երկրի ամենահարուստ ընտանիքներից մեկի՝ Նիկարագուայի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ Անաստասիո Սամոսայի երրորդ որդին է եղել, և փաստացի 1934 թվականից՝ գեներալ Սանդինոյի սպանությունից հետո երկրի ղեկավարն է եղել։ Սկզբում սովորել է Քրիստոնեական եղբայրություն կաթոլիկ դպրոցում, հետո Նիկարագուայի և ԱՄՆ-ի զինվորական դպրոցներում։ 1946 թվականին ավարտել է ԱՄՆ-ի Վեստ Փոյնթ Զինվորական ակադեմիան։
Վերադառնալով Նիկարագուա՝ ընտանեկան բիզնեսի նկատմամբ վերահսկողությունն իր ձեռքն է վերցրել, (մասնավորապես գլխավորել է Dismotor ընկերությունը, դարձել է Mercedes-Benz ավտոմեքենաների ներմուծողը։ 1947 թվականին հոր կողմից նշանակվել է Ազգային գվարդիայի գրասենյակի ղեկավար։ Ակտիվ մասնակցել է 1947 թվականի մայիսի 26-ի զինվորական հեղաշրջմանը, որի արդյունքում տապալվել է ընտրված նախագահ Լեոնարդո Արգուելո Բարրետոն։ Ավելի ուշ դարձել է զինվորական ակադեմիայի ղեկավարը։
1950 թվականի դեկտեմբերի 5-ին, երբ նա դարձել է 25 տարեկան, ամուսնացել է իր զարմուհու՝ Խոուպ Պորտոկարրերո Դեբայլեի հետ։ Այդ ամուսնությունից նրանք ունեցել են 5 երեխա։ 1978 թվականին, երբ մամուլին հայտնի է դարձել մանրամասներ նրա սիրային կապերի մասին, զույգն ամուսնալուծվել է։
1956 թվականի սեպտեմբերին՝ հոր սպանությունից հետո երկրի նախագահ է դարձել Անաստասիոյի ավագ եղբայրը՝ Լուիս Սամոսան։ Անաստասիոն դարձել է Ազգային գվարդիայի հրամանատար։ Այդ պաշտոնում 1961 թվականին նա մասնակցել է Ազգային ազատագրական Սանդինիստական ճակատի կազմակերպած առաջին մարտական գործողություններին։ Եղբայրը սրտի հետ կապված հիվանդություններ է ունեցել, դրա համար էլ պաշտոնը հանձնել է նախ ժամանակավոր նախագահին, հետո Անաստասիոյին, որն այդ պաշտոնում ընտրվել է 1967 թվականի փետրվարի 5-ին։ Հունվարի 22-ին Մանագուայում Ա․ Սամոսայի հրամանով գնդակահարվել են ցուցարարներ, այդպիսի դեպք մինչ այդ երկրի պատմության մեջ չէր եղել (ավելի քան 50 հազար մասնակից) ընտրությունները չեղարկելու համար (զոհերի տվյալները տատանվում են 100-ից 1500 մարդ), հյուրանոցը, որտեղ թաքնվել էին ընդդիմության առաջնորդները գնդակոծվել են տանկերից, ավերվել են ընդդիմադիր թերթերի խմբագրությունները։
Կառավարման ընթացքում տնտեսական ոլորտում լայնորեն ընդգրկվել է ԱՄՆ բանկային կապիտալը, կառուցվել են մասայական առևտրի կենտրոններ և ամերիկյան ոճով գիշերային ակումբներ (օրինակ Adlon ակումբը դարձել է Կենտրոնական Ամերիկայում խոշորագույնը)։ Աճել է արտասահմանյան տուրիզմը։ Սակայն ազգաբնակչության կենսամակարդակն անընդհատ իջել է, երկրում ծավալվել է պարտիզանական շարժումը։
1972 թվականին նա երկրի կառավարումը հանձնել է Ազգային կառավարման խունտային, որը բաղկացած էր 4 հոգուց՝ իրեն թողնելով Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը։ 1972 թվականի դեկտեմբերի Մանագուայի ավերիչ երկրաշարժից հետո նշանակվել է ազգային արտակարգ կոմիտեի նախագահ՝ արտակարգ իրավիճակները կարգավորելու լայն լիազորություններով, միաժամանակ Մանագուայի շրջանի զինվորական նահանգապետ, փաստացի երկրի ղեկավար։ Միջազգային մեծ արձագանք է ստացել նրա և նրա մերձավորների կողմից երկրաշարժի զոհերի համար ուղարկված միջազգային բազմամիլիոնանոց օգնության հափշտակումը, ինչպես նաև ազգային գվարդիայի անդամների կողմից դիակապտության բազմաթիվ դեպքերը։ Այդ ժամանակ ղեկավարել է հատուկ ստեղծված ազգային վերականգնման նախարարությունը։
1974 թվականի սեպտեմբերի 1-ին նորից ընտրվել է նախագահ (ստանալով ձայների 93% ) և ստանձնել է պաշտոնը դեկտեմբերի 1-ին։
Զուգահեռաբար տիրապետել է տասնյակ ընկերությունների, կազմակերպությունների, ԱՄՆ-ում և Բահամյան կղզիներում ունեցել է բազմաթիվ սեփականություն, այլ լատինաամերիկյան պետությունների տնտեսությունների մեջ մեծ գումարներ է ներդրել, մի շարք ամերիկյան և եվրոպական բանկերի բաժնետեր է եղել, Nestlé ընկերության խոշոր բաժնետեր է եղել։ Միայն երկրի մայրաքաղաք Մանագուայում նա 130 սեփական օբյեկտ է ունեցել, ներառյալ տներ, առևտրի կենտրոններ, գիշերային ակումբներ։ Հետաքրքրվել է լեռնարդյունաբերությամբ, ունեցել է ոսկու հանքեր։ Նիկարագուայի անասուններ արտահանող խոշորագույն ընկերությունը, երկրի ձկնորսական նավատորմը նրան են պատկանել, նրան էին նաև պատկանում Կոստա Ռիկայի ամենամեծ հյուրանոցը և իսպանական Կոստա-Բրավայի հյուրանոցների շարքը։
1978 թվականի հունվարի 10-ին, գվարդիականների կողմից «La Prensa» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Պեդրո Խոակին Չամորրոյի սպանությունից հետո (նրա կինը, ապագա նախագահ Վիոլետա Բարրիոս դե Չամորրո), երկրում սկիզբ է առել զինված ապստամբություն, որը գործող ռեժիմը ստիպված է եղել ինքնուրույն ճնշել։ Սամոսան դիմել է ԱՄՆ-ին՝ օգնության համար։ Նիկարագուայի փոխնախագահ Լուիս Պալասիոսը ելույթով հանդես է եկել ԱՄՆ կոնգրեսում, որտեղ խնդրել է․ «Դուք կանիծեք այն օրը, երբ քաջություն չունեցաք կասեցնելու խորհրդային իմպերիալիզմի զավթողականությունը աշխարհամասում», — սակայն ոչ ոքի չկարողացավ համոզել։ Սամոսային միայն մի քանի ամերիկացի զինվորականներ են անհատապես օգնել։ 1979 թվականի հունիսի վերջին Պենտագոնը 82-րդ դեսանտային զորքերը բերել է բարձր աստիճանի մարտական պատրաստվածության, բայց գործը դրանով էլ ավարտվել է։ Առաջատար ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են ԱՄՆ-ի կենտրոնական ամերիկյան քաղաքականության լիակատար տապալման մասին, նույնիսկ նշել են, որ դա «տանուլ տրված կռիվ է, որը հանգեցնելու է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև պատերազմի դեպքում գլոբալ պարտության»։
1978 թվականի սեպտեմբերից, երբ սանդինիստների հետ կռիվը առավել ակտիվ բնույթ է ստացե, հրամայել է հրետանիով կրակել, ավիացիայով ռմբակոծել այն քաղաքներն ու բնակության վայրերը, որոնք գրավվել են սանդինիստների կողմից։ Համարվում է, որ Ազգային գվարդիայի և ոստիկանության կողմից զոհվել են մոտ 30 հազար (այլ տվյալներով՝ 50 հազար)խաղաղ բնակիչ։ Զինվորականների կողմից ամերիկացի լրագրող Բիլ Ստյուարտի սպանության նկարահանման և ԱՄՆ հեռուստաընկերություններով ցուցադրման հետևանքով կտրուկ նվազել է արտասահմանյան զինվորական օժանդակությունը Սամոսայի կառավարությանը և մեծացել է սանդինիստների նկատմամբ համակրանքը։
1979 թվականի հունիսի 29-ին Սամոսան Ազգային կոնգրեսին հրաժարականի նամակ է գրել։ Սակայն նա դա չի հանձնել, քանի որ ամերիկացի պաշտոնատար անձիք նրան ԱՄՆ-ում քաղաքական ապաստանի երաշխիքներ չեն տվել։ Հուլիսի 16-ին Սամոսան գրել է երկրորդ նմանօրինակ նամակը և այն հանձնել է Կոնգրեսին։
Հուլիսի 16-ի երեկոյան նա հրամայել է գերեզմանից հանել հոր՝ Անաստասիո Սամոսա Գարսիայի և ավագ եղբոր՝ Լուիս Սամոսա Դեբայլեի և ընտանիքի մյուս հանգուցյալների աճյունները, որոնք ղեկավարել են Նիկարագուան 42 տարիների ընթացքում։ Դագաղները, կանխիկ գումարներով ու թանկարժեք իրերով պարկերը (բռնապետի անձնական ունեցվածքը գնահատվել է 400 միլիոն դոլար) բեռնել են Սամոսայի անձնական «Բոինգ» ինքնաթիռը, սրահը լցված է եղել նրա հարազատներով, հավատարիմ զինակիցներով և Ազգային գվարդիայի ավագ սպաներով։ Ինքը հուլիսի 17-ին գիշերը ժամը 2-ին թռչել է ուղղաթիռով՝ իր թաքստոցից։ Հանձնարարել է գնդապետ Ֆեդերիկո Մախիային կատարել Ազգային գվարդիայի հրամանատարի իր գործառույթները, իսկ խորհրդարանի ղեկավարին՝ Ֆրանսիսկո Ուրկույոյին՝ երկրի նախագահի պարտականությունները, բռնապետը փախել է ԱՄՆ։ Սակայն երկու օրից էլ քիչ գնդապետ Մախիան և ժամանակավոր նախագահ Ուրկույոն թռչել են Գվատեմալա, իսկ զինվորական հրամանատարությունը ցրվել է՝ թողնելով Ազգային գվարդիայի զինվորներին։
Հուլիսի 19-ին Մանագուա են ժամանել «Ազգային ազատագրման սանդինիստական ճակատի» (ԱԱՍՃ) պարտիզանական ջոկատի անդամները։
Սկզբում ապրել է ԱՄՆ-ում, հետո՝ Բահամյան կղզիների իր վիլաներից մեկում, հետո Գվատեմալայի նախագահի՝ Ֆերնանդո Լուկաս Գարսիայի հրավերով մեկնել է Գվատեմալա։ Վերջում ընդունել է բռնապետ Ալֆրեդո Ստրեսների հրավերը և 1979 թվականի օգոստոսի 17-ին մեկնել է բնակվելու Պարագվայում։ Նրան ընկերակցել են խորթ եղբայրը՝ գեներալ Խոսե Սամոսան, զավակները՝ Անաստասիո Սամոսա Պորտոկարրերոն և Ռոբերտո Էդուարդո Սամոսա Պորտեկարրերոն, նրա երկար տարիների սիրուհի Դինորա Սեմպսոնը և երկու տասնյակ սպաներ։
Նա սիրուհու, երկու զարմիկների և մի քանի օգնականների հետ բնակվել է Ասունսյոնում՝ առանձնատան մեջ, որը նախկինում պատկանել է ՀԱՀ դեսպանատանը։ Անմիջապես Պարագվայում ձեռք է բերել անշարժ գույք, ավելի քան 25 հազար հեկտար հող և հյուրանոց։ Հայտարարվել է նաև, որ նա Բրազիլիայում 20 միլիոն դոլարով գնել է ֆերմա, քարածխի հանքեր՝ Կոլումբիայում և Vision ամսագիրը։
Երկրից փախչելուց հետո Անաստասիո Սամոսան հեռակա դատապարտվել է մահապատժի։ Դատավճիռն ի կատար է ածվել Ասունսյոնում, 1980 թվականի սեպտեմբերի 17-ին։ Զրահապատ «Mercedes-Benz W116», որում գտնվել է նախկին բռնապետը, Պարագվայի մայրաքաղաքի կենտրոնական հատվածով անցնելիս, կանգ է առել կարմիր լույսի տակ, հանկարծ նրա ճանապարհը կտրել է մի բեռնատար, որից ինքնաձիգներով կրակել են ավտոմեքենայի վրա։ Փամփուշտները կպել են զրահապատ «Մերսեդեսի»-ի դիմապակուն։ Հետո հարևան տնից, որտեղ նախապես ուսումնասիրել են Սամոսայի անցնելիք ուղին, տեղակայված են եղել դատավճիռն ի կատար ածող օպերատիվ խումբը, որոնք ՁՀՆ-7 ձեռքի հակատանկային նռնականետից արձակել են երկու կրակոց։ Նախկին բռնապետի դիակը ճանաչել են միայն ոտքերից։ Հարձակվողներից մեկը ավելի ուշ բռնվել է և սպանվել Ստրեսների քաղաքական ոստիկանության կողմից, մնացած 6-ը թաքնվել են։ 2001 թվականին պարզվել է, որ բռնապետի մահապատժի սանկցիան տվել է ԱԱՍՃ-ի առաջնորդներից Տոմաս Բորխեն, իսկ օպերացիան իրականացրել են արգենտինացիների խումբը՝ Արգենտինայի ժողովրդական հեղափոխական բանակից՝ Էնրիկե Գորրիարանայի գլխավորությամբ։
Նրա աճյունը հուղարկավորվել է Մայամիում՝ ամերիկյան կառավարության թույլտվությամբ, քանի որ նրա կինն ԱՄՆ քաղաքացի է եղել և բնակվել է այնտեղ։ Համարվում է, որ մահվանից հետո նրա կարողությունը կազմել է 500 միլիոնից մինչև 1 միլիարդ ամերիկյան դոլար։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիո Սամոսա Դեբայլե» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Անաստասիո Սամոսա Դեբայլե, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.