Ամն Ռազմական Ակադեմիա

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ակադեմիա (անգլ.՝ United States Military Academy), հայտնի է նաև Վեստ Փոյնթ անունով (անգլ.՝ West Point)՝ ԱՄՆ բանակի բարձրագույն դաշնային ռազմական ուսումնական հաստատություն։ Համարվում է ԱՄՆ հինգ ռազմական ակադեմիաներից ամենահինը։

ԱՄՆ ռազմական ակադեմիա
Изображение логотипа
Ամն Ռազմական Ակադեմիա
Տեսակռազմական ակադեմիա, ռազմական թանգարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
ԿարգախոսDuty • Honor • Country
Հիմնադրված էմարտի 16, 1802
ՀիմնադրիրԹոմաս Ջեֆերսոն
Ընդհանուր անձնակազմ1918 մարդ (սեպտեմբեր 2020)
ԱնդամակցությունՀետազոտական գրադարանների կենտրոն
ԵրկիրԱմն Ռազմական Ակադեմիա ԱՄՆ
ՏեղագրությունՎեստ Փոյնթ
Կայքwestpoint.edu(անգլ.)
ԱՄՆ ռազմական ակադեմիա (ԱՄՆ)##
ԱՄՆ ռազմական ակադեմիա (ԱՄՆ)
Ամն Ռազմական Ակադեմիա
ԱՄՆ ռազմական ակադեմիա, ԱՄՆ
Ամն Ռազմական Ակադեմիա United States Military Academy Վիքիպահեստում

Ակադեմիան գտնվում է Նյու Յորք նահանգի Վեստ Փոյնթ քաղաքում, Հուդզոն գետի վրա նայող գեղատեսիլ վայրում, Նյու Յորք քաղաքից 80 կմ դեպի հյուսիս և զբաղեցնում է մոտ 65 կմ² մակերես։ Համարյա ամբողջ կենտրոնական ակադեմիական քաղաքը գտնվում է այնտեղ, որտեղ կենտրոնացած են բազմաթիվ պատմական վայրեր, շինություններ և հուշարձաններ։ Շինությունների մեծ մասը կառուցված է նեոգոթիկայի ոճով, մոխրագույն և սև գրանիտից։ Ակադեմիական քաղաքը շատ հայտնի է զբոսաշրջիկների թվում, ինչը բացատրվում է նաև նրանով, որ այստեղ է գտնվում ԱՄՆ Բանակի հնագույն թանգարանը։

Պատմություն

Ամն Ռազմական Ակադեմիա 
ԱՄՆ ռազմական ակադեմիայի վերակացու գեներալ-լեյտենանտ Ֆրանկլին Հագենբեք

Ռազմական ակադեմիայի վայրում նախկինում գտնվող Վեստ Փոյնթ ամրոցը կառուցելու որոշումը կայացվել է 1778 թվականին, Ջորջ Վաշինգտոնի հրամանով։ Նախագիծը կազմվել է լեհական սպա Տադեուշ Կոստյուշկոյի կողմից։ Ամրոցի առջև դրված հիմնական խնդիրն էր հանդիսանում Հուդզոն գետով չթողնել բրիտանական նավատորմի նավերը, ինչի համար գետի միջով անց է կացվել մեծ շղթա։ Այդ ամրոցը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ անկախության համար մղվող պատերազմում։

Բուն ակադեմիան հիմնվել է 1802 թվականին։ Ակադեմիայի վերակացուն 1817-1833 թվականները համարվում էր գնդապետ Սիլվանուս Տայերը, ով հանդիսանում է ակադեմիայի «հայրը»։ Նրա կողմից սահմանված կրթական համակարգի առանձնահատկությունն այն էր, որ անց էին կացվում քիչ քանակությամբ լսարանային պարապմունքներ և հանձնարարվում էր մեծ քանակությամբ ինքնուրույն կատարելու համար տնային հանձնարարություն։ Այս կրթական համակարգը պահպանվում է մինչ օրս։ Մեծ ուշադրություն է դարձվել ինժեներական գործին։ XIX դարի առաջին կեսին Վեստ Փոյնթի շրջանավարտները նախագծում էին ԱՄՆ ավտոճանապարհների, կամուրջների և երկաթուղային գծերի մեծ մասը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ակադեմիայի վերակացու Դուգլաս Մակարթուրը մեծ ուշադրություն էր դարձնում ֆիզիկական պատրաստությանը և սպորտին՝ առաջ քաշելով «Ցանկացած կուրսանտ պետք է լինի մարզիկ» կարգախոսը։

1964 թվականին ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնը ընդլայնել է ակադեմիայում սովորողների թիվը 2529-ից մինչև 4417-ը։ Արդյունքում այդ թիվը կրճատվել է մինչև 4000, սակայն հետագայում այն կրկին հասել է 4400-ի։

1976 թվականին ակադեմիայում ուսանելու համար սկսեցին ընդունել նաև կանանց։

Ընդունելությունը և ուսուցումը ակադեմիայում

Ընդունելության համար դիմող թեկնածուները պետք է հայտ ներկայացնեն ակադեմիա, սակայն դրա հետ մեկտեղ պետք է երաշխավորագիր ստանան, որպես կանոն, Կոնգրեսի անդամից։ Ուսանողները ունեն ուսուցանող սպայի կարգավիճակ և նրանց դիմում են «կուրսանտ» կամ «կադետ» (անգլ.՝ Cadet)։ Ռազմական ակադեմիայում ուսումը ամբողջովին վճարում է ԱՄՆ Բանակը այն պահանջով, որ կուրսանտները ուսումն ավարտելուց հետո պարտավոր են անցնել հիմնական ծառայության։ Ամեն տարի ակադեմիան ավարտում է մոտ 1000 կուրսանտ և ստանում են 2-րդ լեյտենանտի կոչում (անգլ.՝ Second Lieutenant)։ Կուրսանտները պարտավոր են խստորեն պահպանել կուրսանտների վարքագիրքը, որի համաձայն՝ «Կուրսանտը չի ստի, չի խաբի, չի գողանա և չի տանի այդ ուրիշների կողմից»։

Ներկա դրությամբ կոնգրեսմեններից յուրաքանչյուրը և ԱՄՆ փոխնախագահը ակադեմիայում ունեն հինգ տեղ։ Երբ դրանցից մեկը ազատվում է կուրսանտի ուսման ավարտի կամ այլ պատճառներով, կոնգրեսմենը երաշխավորում է այդ տեղի համար մեկ կամ մի քանի մարդ։ Առավել հաճախ դա տասը հոգի է։ Եթե նա երաշխավորում է մի քանի հոգի, ապա նրանց միջև անց է կացվում մրցույթ։ Եթե երաշխավորվում է մեկ հոգի և նա պիտանի է ճանաչվում, ապա նա ավտոմատ կերպով ընդունվում է։ Երաշխավորագրի ստացման գործընթացը սովորաբար ներառում է հայտի ներկայացումը, մեկ կամ մի քանի էսսեների և երաշխավորագրերի ներկայացում։

Ամեն տարի լրացուցիչ ներկայացվում է 100 տեղ սպաների երեխաների, 170 տեղ՝ ակտիվ ծառայություն անցնող զինվորների, 20 տեղ՝ պահուստային սպաներ պատրաստող կուրսանտների կորպուսի և 65 տեղ այն երեխաների համար, ում ծնողները մահացել են, լուրջ վիրավորվել, հաշմանդամ դարձել կամ անհետ կորել պատերազմի ժամանակ։ Բացի այդ, ամեն տարի ակադեմիա է ընդունվում մոտ 20 արտասահմանյան կուրսանտ։

Ակադեմիա ընդունվողը պետք է լինի 17-22 տարեկան, պետք է լինի ոչ ամուսնացած և չպետք է ալիմենտ վճարի։

Ուսումը տևում է 4 տարի։ Ակադեմիայի շրջանավարտը ստանում է բակալավրի աստիճան և ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում (անգլ.՝ Second Lieutenant) բանակում 5 տարի ծառայելու պայմանով։ Ամեն տարի ակադեմիան ավարտում է մոտ 900 լեյտենանտ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ամն Ռազմական Ակադեմիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ ռազմական ակադեմիա» հոդվածին։

Tags:

Ամն Ռազմական Ակադեմիա ՊատմությունԱմն Ռազմական Ակադեմիա Ընդունելությունը և ուսուցումը ակադեմիայումԱմն Ռազմական Ակադեմիա ԾանոթագրություններԱմն Ռազմական Ակադեմիա Արտաքին հղումներԱմն Ռազմական ԱկադեմիաԱՄՆ զինված ուժերԱնգլերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷկոլոգիաԴիզայնԿարմիր գլխարկՀայկական ճարտարապետությունՀովհաննավանքՄԻԱՎԿապույտ հազԵրեքնուկՀամո ԲեկնազարյանՀեշտոցՆիկոլ ՓաշինյանՄիացյալ ԹագավորությունՓիղԱրծիվներՏեսակարար ջերմունակությունՍերմԱրամ ԱԲազմացումԱռյուծՄաշկաբորբՈւղղանկյուն եռանկյունԹոնդրակյաններԴաունի համախտանիշԻոսիֆ ՍտալինԹորոս ՌոսլինՖոտոսինթեզԴանիել ՎարուժանԽրիմյան ՀայրիկՎիրուսներԳևորգ Մարզպետունի (վեպ)ՌուսաստանՍեռական բազմացումՀայաստանի Հանրապետության բնակչությունՌոբերտ ՖիշերՕդԲջիջԷրիթրոցիտներԱրքիմեդեսԱրևմտյան ՀայաստանՁեռնաշարժությունՎահագն ԴավթյանԱլեքսանդրապոլի պայմանագիրԿարմրուկՆավթԲառակապակցությունՀնձանՍպիտակուցներԿարմիր կիրակիԱնիԲույսերԼեոնարդո դա ՎինչիՍպիտակավոր վանքՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԷվոլյուցիաՄիզուղիների ինֆեկցիաներՍելեկցիաԳարունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 26Սննդային շղթաՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Մհեր ՄկրտչյանՀայկական խոհանոցԵրվանդ ՔոչարԽոստումը (ֆիլմ, 2016)ՄոլորակՔաղցկեղՎինսենթ վան ԳոգՀայկական գորգՍասնա ծռերում գործող անձանց անուններՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Բացատրական բառարանՓսորիազԱնորոշ դերբայՀղիություն (մարդ)Այրին (նորավեպ)Կունիլինգուս🡆 More