Բակալավր

Բակալավր, բարձրագույն կրթության համապատասխան կրթական ծրագրերը յուրացրած անձանց շնորհվող առաջին, նախնական ակադեմիական աստիճանը կամ որակավորումը։ Բարձրագույն կրթության առաջին մակարդակը ներառված է Բոլոնիայի հռչակագիրում։

Բակալավրիատը բարձրագույն կրթություն ստացած անձն է, որը հաստատվում է բակալավրի դիպլոմով, ակադեմիական աստիճանի կամ բակալավրի որակավորման շնորհմամբ։

Կիրառական բակալավրիատը ուսուցման հատուկ մեթոդիկա է, մասնագետի գիտելիքների ստանդարտություն, որի դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները ստանում են գիտելիքներ և հմտություններ, որոնք թույլ են տալիս միանգամից, առանց լրացուցիչ պրակտիկաների մասնագիտորեն աշխատելու համար։ Ռուսաստանի Դաշնության կրթական հաստատություններում կիրառական բակալավրիատի ստեղծման փորձը ներդրվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2009 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ՝ «Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կիրառական բակալավրիատի ստեղծման վերաբերյալ փորձի անցկացման մասին» օրենքով։

Ծագումը

Ռուսերենում «Բակալավր» բառը հայտնի է XVIII դարից. առաջին անգամ այն հիշատակել է 1757 թվականին։ Հայտնի է այս բառի միջնադարյան իմաստը՝ «baccalaureus < baccalarius», որը նշանակում է «աղքատ կամ երիտասարդ ասպետ կամ գույքի սեփականատեր»։ Լատիներեն իմաստը որոշ բանասերներ մեկնաբանում են որպես «դափնով զարդարված» կամ «դափնու ճյուղ»։ Որոշ բանասերներ էլ, բառի ծագման տարակարծությունը կապում են ազգային առանձնահատկությունների հետ։

Չնայած մեծ թվով տարբերակների՝ բակալավր բառը ռուսերենում պաշտոնապես օգտագործվում է որպես իրավական թարգմանություն անգլերեն՝ «bachelor' s degree» բակալավրի աստիճան բառից։

Բակալավրի դիպլոմ

  • Բակալավրի դիպլոմը աշխատանքի ընդունվելիս իրավունք է տալիս զբաղեցնել պաշտոն, որի համար բարձրագույն կրթությունը նախատեսել է որակավորման հատուկ պահանջ։
  • Բակալավրի դիպլոմը նաև իրավունք է տալիս շարունակել ուսումը մագիստրատուրայում։

Բակալավրի դիպլոմը անձի բարձրագույն մասնագիտական կրթություն ունենալու մասին փաստաթուղթ է, որով հաստատվում է բարձրագույն մասնագիտական կրթության ավարտը։

Ռուսական կայսրությունում

Նախահեղափոխական Ռուսաստանում կիրառված բակալավրի գիտական աստիճանը տարբերվում է ժամանակակից բակալավրի աստիճանից։ Ռուսական կայսրությունում բակալավրի ակադեմիական աստիճանը առաջին գիտական աստիճանն էր։ Բակալավրի գիտական աստիճանը Մոսկվայի համալսարանում շնորհվել Է 18-րդ դարում՝ եվրոպական համալսարանների նմանողությամբ և կանոնադրական օրինաչափություններից դուրս։ Մոսկվայի համալսարանում փիլիսոփայության բակալավրի կոչում առաջին անգամ տրվել է 1764 թվականին համալսարանական վարժարանի կրտսեր դասախոս Իվան Ֆյոդորովիչ Յակովլևին։ 1779 թվականին բացվել է ուսուցչական ճեմարան՝ համալսարանական վարժարանի ուսուցիչներ պատրաստելու համար։ Ուսուցչական ճեմարանը պահվել է բարերարների միջոցներով։ Համալսարանի ուսանողներին շնորհվել է բակալավրի կոչում։ 19-րդ դարասկզբի բարեփոխումների ընթացքում մանկավարժական ճեմարանի փորձը հաշվի է առնվել ռուսական համալսարաններում մանկավարժական ինստիտուտներ ստեղծելիս։

Ռուսական դաշնությունում

Ռուսաստանի դաշնությունում բակալավրի աստիճան սկսել են շնորհել 1996 թվականից։ Բակալավրի որակավորում (աստիճան) ստանալու համար ուսուցման նորմատիվ ժամկետը առնվազն 4 տարի է։ Որակավորումը շնորհվում է պետական ատեստավորման հանձնաժողովի նիստում կայացած ավարտական աշխատանքի պաշտպանության արդյունքների հիման վրա։ Ռուսաստանում բակալավրի աստիճանը բարձրագույն մասնագիտական կրթության վկայական է։ Բակալավրի որակավորումը աշխատանքի ընդունվելիս քաղաքացուն տալիս է պաշտոն զբաղեցնելու իրավունք, որի համար որակավորման պահանջներով նախատեսված է բարձրագույն մասնագիտական կրթություն։ Բակալավրի աստիճան ունեցող անձինք ատենախոսության պաշտպանությամբ կարող են հայցել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության «Գիտական աստիճանների շնորհման կարգի մասին» որոշման և Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության որոշման համաձայն։

Եվրոպական միությունում և անգլիախոս երկրներում

Տարբեր երկրներում և տարբեր ուղղություններով բակալավրի ուսուցման ժամկետները տատանվում է 3-ից մինչև 6 տարի։ Ուսուցման ժամկետը կախված է տարբեր երկրներում դպրոցական և մինչհամալսարանական ուսուցման առանձնահատկություններից, ինչպես նաև՝ ստացող մասնագիտության բարդությունից։ Եվրոպական միությունում, Կանադայում և Միացյալ նահանգներում մասնագիտությունների համար սահմանվում է 4 տարի, մինչդեռ բժշկական կրթության համար՝ 5-ից 6 տարի։ Բակալավրի աստիճանը ստանալուց հետո շրջանավարտն իրավունք ունի աշխատել ստացած մասնագիտությամբ և զբաղեցնել բարձրագույն կրթություն պահանջող պաշտոններ, ինչպես նաև իրավունք ունի ուսումը շարունակել մագիստրատուրայում։ Եվրոպական միության և Հյուսիսային Ամերիկայի երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների մեծամասնությունը բակալավրիատից հետո չի շարունակում մագիստրատուրայում ուսումը, քանի որ բակալավրիատն արդեն իսկ հաստատում է լիարժեք բարձրագույն կրթությունը։ Մագիստրատուրայում ուսումը շարունակում են ավելի հաճախ այն ուսանողները, ովքեր նախատեսում են զբաղվել գիտական հետազոտություններով կամ դասախոսական գործունեությամբ։ Կանադայում, Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում բակալավրի աստիճանը բաժանվում է պարզ և պատվավոր աստիճանների։

Ֆրանսիայում «բակալավրիատ» բառը (baccalauréat) այլ նշանակություն ունի. այս երկրում դա նշանակում է միջնակարգ կրթության վկայագիր (ատեստատ)։

Ղազախստանում

Ղազախստանում բարձրագույն կրթության մասնագիտական ուսումնական ծրագրով բակալավրի ակադեմիական աստիճանի շնորհմամբ ուսուցումն ավարտած անձինք կարող են զբաղեցնել պաշտոններ, որոնց համար որակավորման պահանջներով նախատեսվում է բարձրագույն կրթության առկայություն։ Բարձրագույն կրթության մասնագիտական ուսումնական ծրագրերի բովանդակությունը նախատեսում է հանրակրթական առարկաների ցիկլի ուսումնասիրություն, հիմնական առարկաների, պրոֆիլային առարկաների ցիկլի, ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների գծով մասնագիտական պրակտիկայի ընդունում։ Համալսարաններն իրավունք ունեն մրցութային հիմունքներով մշակել և ներդնել նորարարական կրթական ծրագրեր, որոնք պարունակում են որակապես կատարելագործված տեխնոլոգիաներ, ուսուցման մեթոդներ և ձևեր։ Բարձրագույն կրթության մասնագիտական ուսումնական ծրագրերի յուրացման ժամկետը սահմանվում է բարձրագույն կրթության պետական համապարտադիր ստանդարտով և պետք է կազմի առնվազն 4 տարի։

Վրաստանում

Բակալավրը ակադեմիական աստիճանի դափնեկիր է, որը շնորհվում է անձին՝ ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի առաջին աստիճանը հաղթահարելուց հետո։ Բակալավրիատը ակադեմիական բարձրագույն կրթության առաջին աստիճանի կրթական ծրագիր է, որը նախատեսում է համապատասխան մասնագիտության տեսական հիմքերի ուսումնասիրություն, որոնք անհրաժեշտ են անձի աշխատանքի և մագիստրատուրայում հետագա ուսումնառության համար։

Ադրբեջանում

Բակալավրը բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճան է, որը շնորհվում է բակալավրիատն ավարտած անձանց։ Բակալավրիատը բարձրագույն կրթության առաջին մակարդակն է, որն իրականացնում է մասնագետների պատրաստում համապատասխան մասնագիտությունների գծով։ Բակալավրիատի կրթական մակարդակում պատրաստվում են բարձրագույն կրթությամբ մասնագետներ առանձին մասնագիտությունների կրթական ծրագրերով՝ լրիվ միջնակարգ կրթության և միջին մասնագիտական կրթության հիման վրա։ Բակալավրիատում կրթությունը ավարտած անձը ճանաչվում է բարձրագույն կրթություն ունեցող անձ։ Բակալավրիատն ավարտած շրջանավարտներին շնորհվում է բակալավրի բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճան։ Բակալավրիատի շրջանավարտների աշխատանքային գործունեությունն ընդգրկում է աշխատանքային բոլոր ոլորտները՝ բացառությամբ բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտահետազոտական գործունեության և գիտամանկավարժական գործունեության ոլորտները։

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 241 Բակալավր 

Tags:

Բակալավր ԾագումըԲակալավր ի դիպլոմԲակալավր Տես նաևԲակալավր ԾանոթագրություններԲակալավրԲարձրագույն կրթությունԲոլոնիայի հռչակագիր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ադոլֆ ՀիտլերՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՕքեյԿրծքագեղձի քաղցկեղԴիլիջանԼևոն Տեր-ՊետրոսյանՌաֆայել ԼեմկինԱշխարհի մայրաքաղաքների ցանկԽաչքարՎայոց ձորի մարզԲագրատունիներԵգիպտոսՀեշտոցի սնկային վարակՀինդուիզմՀոգեբանական մանիպուլյացիաԱռաջին համաշխարհային պատերազմՖրանսուա Անդրե ՖիլիդորՀայաստանԱրքիմեդեսՍպիտակի երկրաշարժԵղիշե ՉարենցՑորենՖրանսիաՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀրամայական եղանակՔրիստոնեությունՄուսա լեռան հերոսամարտՍպիտակուցներԳագիկ ԱԳարունՉակերտներՀայկ նահապետԿաթնասուններԱռյուծԿիրանց (Տավուշի մարզ)ԵվրասիաՈրովայնային ցավԳրիգոր ԼուսավորիչԵվրոպայի դրոշներԱրշակունիների թագավորությունԿռունկ (երգ)Վիտամին AԱրարատՄուշՀայոց ցեղասպանության ժխտումՔարահունջԱդրբեջանի ներխուժում Արցախ (2023)ՍահմիՎիլսոնյան ՀայաստանՍինդրիկՍրտամկանի ինֆարկտԹրաֆիքինգԱմերիկայի հայտնագործումԿիպրոսԲուրգ (երկրաչափություն)Սուրբ Յոթ ՎերքԳևորգ Մարզպետունի (վեպ)ՎաղարշապատՀայաստանի ՍահմանադրությունԱստղՔարային շինանյութերՀայոց ցեղասպանության ճանաչումԱրեգակՎերին ՈսկեպարԿուսաթաղանթԿաթվածՄաշկային հիվանդություններԱպրիլի 25Հենրիխ ՄխիթարյանԷյֆելյան աշտարակԻտալիաԿայծակԹոնդրակյաններԱրիստոտելՂարաքիլիսայի ճակատամարտՎանի հերոսամարտԱրյունահոսությունՖայլ Երկիր🡆 More