Այ-Փի Հասցեներ

Այ-փի (IP, անգլ.՝ Internet Protocol address) հասցեները թվային հասցեներ են, որոնք ցանցին միացած բոլոր համակարգիչները պետք է ունենան։ Այդ հասցեները եզակի են՝ համացանցին միացած երկու համակարգիչ չեն կարող ունենալ միանման Այ-փի հասցե։ Դա էլ հասցեները դարձնում է հնարավոր դեֆիցիտային ռեսուրս։ Այ-փի հասցեների բաշխման համակարգը կազմակերպված է ստորակարգությամբ։ «Վերևում» գտնվում է համացանցում անունների շնորհման վարչությունը (անգլ.՝ Internet Assigned Numbers Authority, IANA), որը ICANN-ի դուստր կառույցն է։ IANA-ն -փի հասցեների բլոկները բաշխում է տարածաշրջանային հինգ համացանցային մատենավարությունների միջև։ Տարածաշրջանային համացանցային մատենավարություններն, իրենց հերթին, հասցեները բաժանում են ազգային ու տեղական համացանցային մատենավարությունների միջև, իսկ դրանք Այ-փի հասցեները փոխանցում են ավելի ցածր աստիճանի, համացանցային ոչ ﬔծ ծառայություններ մատուցողներին, ընկերություններին և մասնավոր անձանց։

IPv4-ի որոշիչ նշանն է համարվում նրա 32-բիթային հասցեն։ Յուրաքանչյուր հոստ և մարշրուտիզատոր ինտերնետում ունի IP հասցե, որը կարող է օգտագործվել ուղարկողի հասցեն և IP փաթեթների ստացողի հասցեն։ Կարևոր է նշել, որ IP հասցեն իրականում կապ չունի հոստի հետ։ Այն կապված է ցանցային ինտերֆեյսի հետ, ուստի երկու ցանցերի հետ կապված հոստը պետք է ունենա երկու IP հասցեներ։ Սակայն, գործնականում, մեծ մասը միացված է մեկ ցանցի, հետևաբար ունեն մեկ հասցե։ Մարշրուտիզատորներն ընդհակառակը, ունեն մի քանի ինտերֆեյսներ և հետևաբար մի քանի IP հասցեներ։

Կառուցվածք

Այ-Փի Հասցեներ 
Այ-Փի Հասցեներ 

Որպեսզի ցանցի մեջ գտնվող սարքերը միմյանց «տեսնեն» և «ճանաչեն», դրանցից յուրաքանչյուրին տրվում է անհատական հասցե։ Համակարգչային սարքին տրվող անհատական հասցեն կոչվում է Այ-փի հասցե (Internet protocol Address): Այն իրենից ներկայացնում է կետերով իրարից անջատված 4 թվերի համախումբ, որոնցից յուրաքանչյուրը փոխվում է 0-255 միջավայրում։ Օրինակ` 192.168.10.1: IP հասցեի կառուցվածքից պարզ է, որ հնարավոր հասցեների թիվը մոտ 4,294,967,296 հատ է:Մինչդեռ աշխարհում գոյություն ունեցող համակարգիչները և նմանօրինակ այլ սարքերն ավելի շատ են, հետևաբար, կարող են նույն IP հասցե ունեցող մեկից ավելի սարքեր լինել, այնպես, ինչպես կան նույն անունն ունեցող տարբեր մարդիկ։ Կան երկու տեսակի հասցեներ` իրական և կեղծ։ Տեղային ցանցերի համար կիրառում են կեղծ հասցեներ, որոնք 192.168.x.x կամ 10.x.x.x տեսքի են (x-ի փոխարեն կիրառվում են թվեր)։ Տարբեր տեղային ցանցերում նույն կեղծ IP հասցեով համակարգիչներ կան։ Սրանք Համացանց մտնելու հնարավորություն չունեն։ Համակարգիչները համացանցի հետ կապ հաստատելու համար դիմակավորվում (masking) են Համացանց տրամադրող կազմակերպության` մատակարարի, համակարգիչների կողմից։ Դիմակավորվումը կատարվում է հետևյալ կերպ.

Մասնավոր IPv4 Այ-փի հասցեներ

Լոկալ ցանցերի համար կիրառվող IP հասցեները համարվում են Համացանցի
մասնավոր հասցեներ.

  • 10.0.0.0/8
  • 172.16.0.0/12
  • 192.168.0.0/16
  • 100.64.0.0/10
  • 127.0.0.0/8
  • 169.254.0.0/16
  • 192.0.0.0/24
  • 192.0.2.0/24
  • 198.18.0.0/15
  • 198.51.100.0/24
  • 203.0.113.0/24
  • 224.0.0.0/4
  • 240.0.0.0/4

Ներքին ցանցերի համար օգտագործվող հասցեներ.

  • 127.0.0.0/8 — օգտագործվում է համակարգի ներսում (տես` localhost):
  • 169.254.1.0 по 169.254.254.255 ( 169.254.0.0/16 , 169.254.0.0/24 և 169.254.255.0/24 կապերի համար) — DHCP- ի բացակայության դեպքում ցանցի միջերեսը ինքնաբերաբար կառուցելու համար (տես` link-local):

IPv4- ի համար ցանցային նկարագրությունների ամբողջական ցանկը ներկայացված է RFC 6890-ում։

Ծանոթագրություններ

Tags:

ԱնգլերենՀամացանց

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լյարդի հիվանդություններՉինաստանՆԱՏՕՊյութագորասի թեորեմԱուտիզմՀեպատիտ CԵրևանՂազարոս ԱղայանՍուրբ Յոթ ՎերքԴերբայՆապաստակներԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԽոնարհումՀայաստանի լեռներՖրանսիաՀանրապետության հրապարակ (Երևան)Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքԺաքի ՆերսեսյանԱրտաշես Ա ԲարեպաշտՔրիստափոր ԿոլումբոսՄիզուղիների ինֆեկցիաներԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ԹրաֆիքինգՈսկեպարԱստղիկԳոյական անունԷպոսԿիպրոսՀովհաննես ԱյվազովսկիԵղջերուներԱվարայրի ճակատամարտԱրշակ ԿարապետյանԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԹվաբանական պրոգրեսիաՊաղպաղակԿոտայքի մարզԱրջերԶատիկՆեմեսիս գործողությունՄիսաք ՄեծարենցԱրգանդի միոմաՍեռական հարաբերությունՄեղրԱրգենտինաԲեզոարյան այծԹմկաբերդի առումըՏրանսպորտԱլեն ՍիմոնյանՅուպիտեր (մոլորակ)ՍահմիՇահան ՆաթալիԱրմեն Տիգրանյան (երգահան)Արայի (լեռ)Պարույր ՍևակՍուր բրոնխիտՑեղասպանությունԵռանկյունԲարդիԱնդրանիկ ՕզանյանՄանկական և պատանեկան հանրագիտարաններՔարՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաՎանաձորՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՐաֆֆիՆեմեսիս (դիցաբանություն)Մաշկի սնկային հիվանդություններԱնհանգիստ ոտքերի համախտանիշՍաղմոսավանքՀղիություն (մարդ)Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերՌոբերտ ԱբաջյանԽաչակրաց արշավանքներՊետրոս ԴուրյանԺառանգական հիվանդություններՀայերենԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունը🡆 More