Այդընի Մարզ

Այդընի մարզ (թուրքերեն՝ Aydın ili), վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։

Այդընի Մարզ
Այդընի մարզ
թուրքերեն՝ Aydın ili
Այդընի Մարզ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էԵգեյան տարածաշրջան և Այդընի ենթաշրջան
Կարգավիճակմարզ
Մտնում էԵգեյան տարածաշրջան
Ներառում է17 շրջան
ՎարչկենտրոնԱյդըն
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2018)1,097,746
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմսուննի իսլամ
Տարածք8,007
Այդընի Մարզ
Այդընի Մարզ
Սահմանակցում էԴենիզլիի մարզ, Իզմիրի մարզ, Մանիսայի մարզ և Մուղլայի մարզ
Ժամային գոտի+03:00
ISO 3166-2 կոդTR-09
Հեռախոսային կոդ+90 256
Փոստային ինդեքսներ09000–09999
Ավտոմոբիլային կոդ09
aydin.gov.tr

Աշխարհագրություն

Այդընի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Մանիսա (հյուսիս-արևելք), Իզմիր (հյուսիս), Դենիզլի (արևելք), Մուղլա (հարավ)։ Արևմուտքում Եգեյան ծովափն է, որի խոշորագույն նավահանգիստը Քուշադասը քաղաքն է։

Մարզի կենտրոնական և արևմտյան մասերը բերրի հովիտներ են, որոնք ոռոգվում են Եգեյան շրջանի ամենամեծ՝ Մեծ Մենդերես գետի ջրերով, հյուսիսում գտնվում են Այդընի, իսկ հարավում՝ Մենթեշեի լեռները։ Լեռներում, մասնավորապես՝ Գերմենջիքի շրջակայքում, շատ են տաք աղբյուրները։ Կլիման միջերկրածովյան է՝ շոգ ամառներով ու մեղմ ձմեռներով։

Պատմություն

Մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը (Ալաբանդա) կառուցել են դեռ փռյուգիացիները։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակում հին հույները հիմնադրում են ծովափնյա քաղաքներ, որոնց ավերակները հասել են մեր օրերը։ Առավել հայտնի են Ալինդան, Մեանդրի Մագնեսիան, Մեանդրի Նիսան, Միլեթը, Աֆրոդիսիասը, Պրիենեն։ Հին հունական հուշարձաններով հարուստ է նաև ժամանակակից Դիդիմ նավահանգիստը։ Վերոհիշյալ հունական քաղաքների վրա փորձել են իրենց գերիշխանությունը հաստատել աքեմենյանները մ.թ.ա. 5-րդ դարում։ Հույն-պարսկական պատերազմներն ավարտվել են հույների հաղթանակով։ Ի վերջո, հույները՝ Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորությամբ, պարսիկներին ոչ միայն վտարել են ամբողջ Փոքր Ասիայից, այլև վերացրել նրանց պետականությունը։ Հունա-հռոմեական, ապա բյուզանդական դարաշրջանը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։ Նշանավոր հույներից էիր մաթեմատիկոս Թալես Միլեթացին, ճարտարապետ Անթեմիուս Թրալեսցին և շատ ուրիշներ։

11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Տեղի հույն կամ հելլենացած բնակչության կողքին աստիճանաբար հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր։ Այդուհանդերձ՝ հույները շարունակել են մնալ բացարձակ մեծամասնություն։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Այդընիների թյուրքական (1300-1425) իշխանության տակ։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից։ Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1827), ապա Այդընի կուսակալության (1827-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին միավոր՝ Այդընի վիլայեթը։

Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Այդընում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Այդընը։

Վարչական բաժանում

Մարզի տարածքը 8,007 կմ² է, բաժանվում է 17 շրջանների։ Դրանք են՝

  1. Այդըն, թուրքերեն՝ Aydın
  2. Բոզդողան, թուրքերեն՝ Bozdoğan
  3. Բուհարքենթ, թուրքերեն՝ Buharkent
  4. Գերմենջիք, թուրքերեն՝ Germencik
  5. Դիդիմ, թուրքերեն՝ Didim
  6. Ենիփազար, թուրքերեն՝ Yenipazar
  7. Ինջիրլիովա, թուրքերեն՝ İncirliova
  8. Նազիլլի, թուրքերեն՝ Nazilli
  9. Չինե, թուրքերեն՝ Çine
  10. Սյոքե, թուրքերեն՝ Söke
  11. Սուլթանհիսար, թուրքերեն՝ Sultanhisar
  12. Քարաքասու, թուրքերեն՝ Karacasu
  13. Քարփուզլու, թուրքերեն՝ Karpuzlu
  14. Քոչարլը, թուրքերեն՝ Koçarlı
  15. Քյոշք, թուրքերեն՝ Köşk
  16. Քուշադասը, թուրքերեն՝ Kuşadası
  17. Քույուջաք, թուրքերեն՝ Kuyucak

Բնակչությունը հասել է 1,097,746 մարդու (2018 թվականի տվյալներով)։ Կենտրոնը Այդըն քաղաքն է։ Այստեղ գործում է մարզի միակ՝ Ադնան Մենդերես (թուրքերեն՝ Adnan Menderes) համալսարանը, հիմնադրված 1992 թվականին։

Տնտեսություն

Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն են գյուղատնտեսությունը ու զբոսաշրջությունը։ Պտղաբուծության մեջ առավել հայտնի է տեղական՝ «Իզմիրի թուզը», որի չիրը նաև արտահանվում է։ Անունը ստացել է Իզմիր քաղաքից, որտեղ հիմնականում վաճառվում էր, մինչդեռ մշակվում էր Այդընում։ Թուրքական թզի տարեկան արտադրությունը հասնում է 50,000 տոննայի, գրեթե ամբողջովին այս մարզից։ Պակաս կարևոր չեն նաև ձիթապտղի, շագանակի, ցիտրուսային մրգերի արտադրությունը։

Զբոսաշրջության նշանավոր կենտրոններ են Դիդիմ և Քուշադասը առափնյա քաղաքները։ Քուշադասըից ոչ հեռու գտնվում է Մեծ Մենդերես ազգային պարկը, որն իր անվանումը ստացել է տեղացի նախագահ Ադնան Մենդերեսի անունից։ Շատ են հնագիտական և պատմական արժեք ներկայացնող բնակավայրերը, որոնք հարուստ են հին հունական ճարտարապետության նմուշներով։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այդընի Մարզ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այդընի մարզ» հոդվածին։

Tags:

Այդընի Մարզ ԱշխարհագրությունԱյդընի Մարզ ՊատմությունԱյդընի Մարզ Վարչական բաժանումԱյդընի Մարզ ՏնտեսությունԱյդընի Մարզ ՊատկերասրահԱյդընի Մարզ ԾանոթագրություններԱյդընի Մարզ Արտաքին հղումներԱյդընի ՄարզԵգեյան տարածաշրջանԹուրքերենԹուրքիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կապ (խոսքի մաս)Կրծքագեղձի քաղցկեղԼեհաստանԹվաբանական պրոգրեսիաԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՊարբերական հիվանդությունՀովհաննես ԹումանյանՕվկիանոսՔանդակագործությունՎանի թագավորությունՍերգեյ ՓարաջանովԱնտառՇառլ ԱզնավուրՊոլ ՄորֆիՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)ՖրանսիաԳարունԳևորգ ՄկրտչյանԱրաքսԴանթեական առասպելԻնդոնեզիաՍուրբ Յոթ ՎերքՍասնա ծռերում գործող անձանց անուններՈւսուցման մեթոդներՄոլորակՀայաստանի առաջին հանրապետությունԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԳաստրիտԱծական անունԴվինԱլպիական մանուշակ (պատմվածք)ՆեպտունԿրիպտոարժույթԿռունկներԱֆրիկաՎարդան Ղուկասյան (Դոգ)ՁկներԽաղաղ օվկիանոսՊարագաներՄիապետությունԹրաֆիքինգԱղտոտումՓոքրիկ իշխանըՀատկացուցիչԱրցախյան շարժումԶապել ԵսայանԱլկալիական մետաղներԺամՆոյյան տապանԱկնարկ (ժանր)Հրամայական եղանակՆապաստակներՀովհաննես ԲաղրամյանՆար-ԴոսՕքեյԵղնջացանԳործադիր իշխանությունԱկսել ԲակունցՀայկ նահապետՍևանավանքՀունաստանՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԴատաԼեքսԱլյումինՍիֆիլիսԷկոհամակարգԱրյունՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Դավիթ ԲեկԳերմանիաԵրաժշտական գործիքներԱյրվածքՆավթԵնթակաՄարի ԱնտուանետՕսմանյան կայսրությունՍոս Սարգսյան🡆 More