Ալիսա Միլանո

Ալիսա Ջեյն Միլանո (անգլ.՝ Alyssa Jayne Milano, դեկտեմբերի 19, 1972(1972-12-19), Bensonhurst, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Ո՞վ է շեֆը» սիթքոմում Սամանտա Միշելի դերով (1984-1992) և «Հմայվածները» հեռուստասերիալում Ֆիբի Հոլիվելի դերով։

Ալիսա Միլանո
Ալիսա Միլանո
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 19, 1972(1972-12-19) (51 տարեկան)
Ծննդավայր՝Bensonhurst, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Ալիսա Միլանո ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, նորաձևության դիզայներ, իրավապաշտպան և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0000192
alyssa.com

Վաղ տարիներ

Ալիսա Ջեյն Միլանոն ծնվել է Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում։ Նրա մայրը՝ Լին, մոդելավորող է, իսկ հայրը՝ Թոմասը, ֆիլմերի երաժշտական խմբագիր է և հայտնի նավապետ։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Կորի (ծնվել է 1982)։ Ալիսան մանկությունն անցկացրել է Սթաթեն Այլենդում և մշտապես այցելել է կաթոլիկ եկեղեցի։ Այն բանից հետո, երբ Ալիսան դարձել է հայտնի, նրա ընտանիքը տեղափոխվել է Հոլիվուդ։ Սովորել է Կալիֆոռնիա նահանգի Շերման Օքս քաղաքի «Buckley School» դպրոցում։

Կարիերա

Տասնմեկ տարեկանում մարմնավորել է Սամանթա Միշելի դերը «Ո՞վ է շեֆը» սիթքոմում։ Առնոլդ Շվարցենեգերի հետ նկարահանվել է «Կոմանդո» ֆիլմում։ 1988 թվականին նկարահանվել է «Պատանեկական զույգ» տեսահոլովակում։

1989-1992 թվականներին Ճապոնիայում ձայնագրել է հինգ երաժշտական ալբոմ։ Ընդհանուր առմամբ վաճառվել է նրա երաժշտական ալբոմների ավելի քան մեկ միլիոն օրինակ, իսկ ալբոմներից մեկը դարձել է պլատին։

Միլանոն նկարահանվել է «Վամպիրի գրկում», «Ուսանողուհու խոստովանություն» և «Մահացու մեղքերը»։ 1998 թվականի դեկտեմբերին նա ստացել է 230 000 դոլար անհայտ վեբ դիզայներից, որը համացանցում տարածել է նրա մերկ լուսանկարները։ Լուրեր են պտտվել, որ նա 2000 թվականին մերկ նկարահանվել է օծանելիքի գովազդում, օծանելիքի հետ վաճառվել են նաև պահպանակներ, սակայն WB և FOX ընկերությունները հրաժարվել են դա մեկնաբանել, իսկ Seventeen և Teen People ամսագրերում այդ բամբասանքները հերքվել են։ Այն բանից հետո, երբ նա նկարահանվել է «Բիկինի» ամսագրում, Թոնի Դանցան ասել է.

Ալիսա Միլանո  Ես անհանգստանում եմ նրա համար, բայց դա իմ տեղը չէ՝ ինչ-որ բան ասելու համար, չէ որ ես նրա հայրը չեմ, ես միայն խաղացել եմ նրա դերը։ Ալիսա Միլանո 

Այնուհետև Ալիսա Միլանոյին մեծ հայտնիություն է բերել «Մելրոուզ Փլեյս», «Սփին սիթի» և առավել ևս «Հմայվածները» սերիալներում ունեցած դերերի համար։ «Հմայվածները» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանից հետո Հոլի Մարիի հետ, որի հետ նա ընկերացել է նկարահանումների ընթացքում, դառնում է այդ սերիալի պրոդյուսերը և թողարկում կանացի ներքնազգեստի շարք։

Ալիսա Միլանո 
2008 թվական, հարցազրույց Ալիսիից

Նկարահանվել է «Blink-182» խմբի «Josie» տեսահոլովակում, իսկ 2007 թվականին նկարահանվել է «Veet» և «SheerCover» կոսմետիկ ընկերությունների արտադրանքի գովազդում։

Անձնական կյանք

1999 թվականի հունվարից մինչև նոյեմբեր Ալիսան եղել է ամուսնացած է Remy Zero երաժշտական խմբի անդամ Սինջան Թեյթի հետ։

2009 թվականի օգոստոսի 15-ից Միլանոն երկրորդ անգամ ամուսնացել է Creative Artists Agency սպորտային գործակալ Դեյվիդ Բագլիարիի հետ, որի հետ հանդիպել է նրանց հարսանիքից 2 տարի առաջ։ Զույգը ունի երկու երեխա, Մայլո Թոմաս Բագլիարին (ծնվել է 31.08.2011) և Էլիզաբելա Դիլան Բագլիարին (ծնվել է 04.09.2014)։

Միլանոն ունի ալերգիա սոյայից և վախենում է ջրից, ինչի պատճառով առաջացել են խնդիրներ «Հմայվածները» սերիալի նկարահանումների ժամանակ։ Նաև տառապում է դիսլեքսիա հիվանդությամբ։

Ալիսա Միլանոն բուսակեր է և կենդանիների իրավունքների շարժման ակտիվիստ։

2019 թվականի օգոստոսին Միլանոն հայտնել էր, որ 1993 թվականին ինքը երկու անգամ աբորտ է արել, երբ հարաբերություններ է ունեցել դերասան Սքոթ Վուլֆի հետ։ Նա ընդունել է հակաբեղմնավորիչներ, բայց չնայած դրան՝ հղիացել է։

Ծանոթագրություններ

Ալիսա Միլանո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Միլանո» հոդվածին։

Tags:

Ալիսա Միլանո Վաղ տարիներԱլիսա Միլանո ԿարիերաԱլիսա Միլանո Անձնական կյանքԱլիսա Միլանո ԾանոթագրություններԱլիսա Միլանո1972d:Q818193Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱմերիկացիԱնգլերենԲրուքլինԴեկտեմբերի 19ԴերասանուհիՆյու ՅորքՆյու Յորք (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վահագն ԽաչատուրյանՏրական հոլովԲյուրականի աստղադիտարանՀրամայական եղանակՎինսենթ վան ԳոգԵրկիր1915Հայկական գամփռԲեղմնավորումԹոնդրակյաններԿառլես ՊուչդեմոնԶվարթնոցի արծիվՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Մեծ ՀայքԹթենու մետաքսագործՀայկ նահապետՀապավումԱրեգակՍասունՍտորոգյալԲագրատունիներԼևոն Տեր-ՊետրոսյանՋուրԴերբայԱրյան ընդհանուր հետազոտությունՓիղԱղասի ԱյվազյանԻնդոնեզիաՄիրհավ (պատմվածք)Արարատ (ֆիլմ)Օսկար ԱյզեկԲնական թիվՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաԱլմա-Աթայի հռչակագիրԵղիշե ՉարենցԳեղարդի վանքՎիլհելմ ՍտեյնիցԹութակներ (ընտանիք)Մուշեղ ԳալշոյանԿոտայքի մարզՆար-ԴոսԿանաչ դաշտը (պատմվածք)Դանիել ՎարուժանՀեպատիտ CԹմրամիջոցՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄայրցամաքՕսմանյան կայսրությունՀայկական մուֆլոնՄոնղոլական կայսրությունՓորկապությունՀայրենական մեծ պատերազմՄիխայիլ ԼոմոնոսովԽոսրովի անտառ պետական արգելոցՄուսա լեռան քառասուն օրըՄինչամուսնական սեքսՀոլոքոստԾիածանՄոնթե ՄելքոնյանՄիացյալ ԹագավորությունՆախադաշտանային համախտանիշՇաղկապՁեռնաշարժությունԱրմեն Տիգրանյան (երգահան)Քաոս (վեպ)Ուրան (մոլորակ)Ջահերով երթԶոլի ԱդոկՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱրարատՀին ՀունաստանՎիտամին AԵղջերուՄուշՄայիսի 1 (տոն)ՆռնենիԱրագածոտնի մարզ🡆 More