Ալեքսիս Բլեդել: ամերիկացի դերասանուհի

Քիմբերլի Ալեքսիս Բլեդել (անգլ.՝ Kimberley Alexis Bledel, սեպտեմբերի 16, 1981(1981-09-16), Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Ալեքսիս Բլեդել
անգլ.՝ Alexis Bledel
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1981(1981-09-16) (42 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱլեքսիս Բլեդել: Վաղ տարիներ, Կարիերա, Անձնական կյանք ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն և իսպաներեն
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
Մասնագիտությունմոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինՎինսենթ Քարթայզեր
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJeffrey Kartheiser?
Ալեքսիս Բլեդել: Վաղ տարիներ, Կարիերա, Անձնական կյանք Alexis Bledel Վիքիպահեստում

Վաղ տարիներ

Բլեդելը ծնվել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։ Նրա հայրը՝ Մարտին Բլեդելը, ծագումով Արգենտինայից է՝ դանիական, գերմանական և անգլո-ամերիկյան արմատներով, մայրը՝ Նանեթ Բլեյքը, բնիկ Ֆինիքսից է, մեծացել է Գվադալախարայում և Մեխիկոյում։ Չնայած հյուսիսեվրոպական և անգլո-ամերիկյան արմատներին, աղջկա մայրենի լեզուն իսպաներենն է։ Երբ նա ութ տարեկան էր, ծնողները նրան տվել են ինքնագործ թատրոն, որպեսզի այն օգնի նրան կարողանալ հաղթահարել ամաչկոտությունը։ Հուսադրող դերասանուհին խաղացել է «Մեր քաղաքը» և «Կախարդը Օզ երկրից» բեմադրություններում։ Տեղական առևտրի կենտրոնում նրա վրա ուշադրություն է դարձրել երիտասարդ տաղանդների որոնման գործակալը, և նա ստացել է մոդելի աշխատանք։ Ալեքսիսը հաճախել է Հյուստոնի Սուրբ Ագնեսայի ակադեմիան։

Կարիերա

Մինչ «Գիլմորի աղջիկները» սերիալում Ռորի դերը ստանալը, Բլեդելը սովորել է Ռեյջ Փարքսի մոդելային և դերասանական վարպետության դպրոցում և մեկ տարի՝ Նյու Յորքի համալսարանում, որտեղ մասնագիտացել է կինեմատոգրաֆիայում։ 2002 թվականին Teen People ամսագիրը նրան ընդգրկել է Ամենաթեժ երիտասարդ աստղերի ցուցակում։ Նրա վաղ աշխատանքների թվում է նաև «Ռաշմորի ակադեմիա» ֆիլմում, որը նկարահանվել է նրա հայրենի քաղաքում, խաղացած փոքրիկ դերը։ «Գիլմորի աղջիկները» սերիալը, որում սկսել է նկարահանվել 2000 թվականից, դարձել է Ալեքսիսի առաջնաելույթը հեռուստատեսությունում։ Նա կատարել է միայնակ մոր դստեր՝ Ռորի Գիլմորի դերը։ Սերիալի սկզբում, երբ Ռորին բարձր դասարանցի էր, նա ապրում էր մոր հետ, սակայն հետո մեկնում է սովորելու Եյլի համալսարանում, որտեղ դառնում է «Եյլ Դեյլի Նյուս» թերթի խմբագիրը։ Հարցազրույցներից մեկում Ալեքսիսն ասել է, որ նա շատ նման է իր հերոսուհուն, հատկապես այն, ինչ վերաբերում է բնավորության գծերին և ծնողների հետ հարաբերություններին։

2002 թվականին Ալեքսիսը նկարահանվել է Նատալի Բեբիթի «Հավերժական թխկոց» հեքիաթային վիպակի էկրանավորումում (ռուսական վարձույթում՝ «Անմահները»), որտեղ խաղացել է աղջկա, որը սիրահարվել էր անմահ պատանու։

2005 թվականին Ալեքսիսի մասնակցությամբ միանգամից թողարկվել է երկու ուշագրավ ֆիլմ։

Դրանցից առաջինը Էն Բրեշերսի առաջին «Ջինսե թալիսման» վեպի էկրանավորումն էր՝ «Միություն․ «Կախարդական տաբատ»» ցիկլից։ Ֆիլմում, որը շատ ջերմ է ընդունվել քննադատների կողմից, Ալեքսիսը խաղացել է որպես Լենա Կալիգարիս՝ չորս անբաժան ընկերուհիներից մեկը, որոնք պետք է առաջին անգամ ամառն անցկացնեն առանձին։

Երկրորդ ֆիլմում խաղացած դերը՝ Ռոբերտ Ռոդրիգեսի և Ֆրենկ Միլլերի «Մեղքերի քաղաքը» նեո նուարն էր, Ալեքսիսից պահանջել է ամպուլայի կտրուկ փոփոխություն։ Եթե նախկինում նա ստիպված էր խաղալ քնքուշ տնային աղջկա դերեր, ապա այստեղ խաղացել է մարմնավաճառ դեր։ Իր հարցազրույցներից մեկում Ալեքսիսն ասել է իր հերոսուհու մասին. «Նա շատ պրոֆեսիոնալ մարմնավաճառ էր։ Նա կրում էր ատրճանակ և միշտ կարողացել է պաշտպանել իրեն»։

Ֆիլմը գրեթե ամբողջությամբ նկարահանվել է սև և սպիտակ գամմայով, դրա համար էլ գույնի օգտագործումը հատկապես արտահայտիչ էր։ Ալեքսիսի հերոսուհու՝ Բեքիի դեպքում, դա նրա կապույտ աչքերն էին։

Անձնական կյանք

2014 թվականի հունիսից Բլեդելը ամուսնացած է եղել «Խելագարները» հեռուստասերիալի իր խաղընկեր՝ Վինսենթ Կարտայզերի հետ, ում հետ նա հանդիպել է իրենց հարսանիքից 2 տարի առաջ։ Ամուսիններն ունեն մեկ որդի։

Ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Ռաշմորի ակադեմիա Rushmore ուսանողուհի
2000—2007 ս Գիլմորի աղջիկները Gilmore Girls Լորելեյ «Ռորի» Լի Գիլմոր
2002 ֆ Անմահները Tuck Everlasting Ուիննիֆրիդ «Ուիննի» Ֆոսթեր
2004 ֆ Վհատվածը DysEnchanted ոսկեհեր
2004 ֆ Հարսնացուն և նախապաշարմունքները Bride & Prejudice Ջորջիանա «Ջորջիա» Դարսի
2005 ֆ Որբ թագավոր The Orphan King Դիլան
2005 ֆ Մեղքերի քաղաքը Sin City Բեքի
2005 ֆ Ջինսե թալիսման The Sisterhood of the Traveling Pants Լենա Կալիգարիս
2006 ֆ Իմ անունը Ռիդ Ֆիշ է I’m Reed Fish Քեյթ Պետերսոն
2008 ֆ Ջինսե թալիսման 2 The Sisterhood of the Traveling Pants 2 Լենա Կալիգարիս
2009 ֆ Ավարտական գոյատևման դպրոցը Post grad Ռեյդեն Մելբի
2009 ֆ Լավ տղա The Good Guy Բեթ Վեստ
2010 ֆ Դավադիր The Conspirator Սառա Ուեթսոն
2010 ֆ Վեպ Քեյթ Լոգանի հետ The Kate Logan Affair Քեյթ Լոգան
2011 ֆ Աղջիկը մտնում է բար Girl Walks Into a Bar պարուհի
2011 ֆ Վիոլետ և Դեյզի Violet & Daisy Վիոլետ
2012 ս Խելագարները Mad Men Բեթ
2012 ֆ Միլիոն թեյնիկների համար Brass Teapot Պեյթոն
2013 ֆ Հիշիր կիրակին Remember Sunday Մոլի
2013 ֆ Նամակ The Letters Ջանեթ Տրեդվեյ
2014 ֆ Մեկ միլիարդերորդ բաժին Parts Per Billion Սառա
2013—2014 ս Մենք և նրանք Us & Them Սթեյսի
2015 ֆ Ջենիի հարսանիքը Jenny's Wedding Քիթի
2017—2019 ս Աղախնի պատմվածքը The Handmaid’s Tale Գլենովա / Էմիլի
2019 ֆ Ծպտյալ Crypto Քեթի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ալեքսիս Բլեդել: Վաղ տարիներ, Կարիերա, Անձնական կյանք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսիս Բլեդել» հոդվածին։

Tags:

Ալեքսիս Բլեդել Վաղ տարիներԱլեքսիս Բլեդել ԿարիերաԱլեքսիս Բլեդել Անձնական կյանքԱլեքսիս Բլեդել ՖիլմագրությունԱլեքսիս Բլեդել ԾանոթագրություններԱլեքսիս Բլեդել Արտաքին հղումներԱլեքսիս Բլեդել1981Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴերասանուհիՀյուստոնՍեպտեմբերի 16Տեխաս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արեգակնային համակարգԷպիլեպտիկ նոպաՆոր ԿտակարանԻնքնաթիռ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՆիկոլ ՓաշինյանՊետրոս ԴուրյանՄիջուկային զենքԱրգիշտի ԱՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱրևմտյան ՀայաստանԹաջ ՄահալԽաղողՊարզ թիվՀայաստանի պատմական մայրաքաղաքներՄարդու պապիլոմավիրուսԲառակապակցությունՊարբերական հիվանդությունՇրջակա միջավայրՌոմանոս ՄելիքյանՓորլուծությունSaudi AramcoHarleys in HawaiiՇաղկապՊապ թագավորՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԴեքսամետազոնՀայ ֆիդայական շարժումՄիզոպրոստոլՄիջատներՆար-ԴոսԵրիկամի քրոնիկ հիվանդությունԱզոտԴուբայՊորտուգալիաՊահպանակՄայրցամաքՀարավային ԿորեաԿատարԺենգյալով հացԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականՇիզոֆրենիաՀրազդան (քաղաք)Թութակներ (ընտանիք)Թվաբանական պրոգրեսիաՎահանագեղձԿալցիումՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԱրհեստական բանականությունԵվրոպայի դրոշներԿրծքավանդակի ցավՔառօրյա պատերազմԲյուրականի աստղադիտարանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿոկորդաբորբԾովՇաղկապենաբորբՔեոփսի բուրգԱրյունահոսությունՏիեզերքԱնգլիաԷյֆելյան աշտարակԵգիպտոսԱրարատ-73-ին նվիրված արձանախումբԱսորիներՀաշվապահական հաշվեկշիռՀին ԵգիպտոսՈւնո ՈւլբերգԲարդ նախադասությունԿարմիր քամիՀայկական խոհանոցՎերածնունդԱՄՆ-ի նախագահների ցանկԿուսաթաղանթ🡆 More