Ազգային Կրոն

Ազգային կրոն, կրոն, որը կապվում է իր հետևորդների ազգային պատկանելիությամբ և որի հետևորդ դառնալը ուղղակիորեն նշանակում է դառնալ տվյալ մշակութային-էթնիկ հանրույթի մի մաս։ Ազգային կրոնները տարբերվում են այն կրոններից, որոնք նպատակ ունեն արագ տարածվելու աշխարհում և ունենալ ավելի շատ հետևորդներ՝ անկախ ազգությունից։ Ի հակադրություն դրանց՝ ազգային կրոններն ունեն սահմանափակ աշխարհագրական տարածվածություն, և դրանց հետևորդ լինելը որոշվում է ազգային պատկանելիությամբ։

Ազգային Կրոն
Ինարի Օկամիի զոհասեղանը Ֆուշիմի Ինարի-տաիշայում, Կիոտո

Պատմականորեն, ամեն էթնիկ խումբ ունեցել է իր ազգային կրոնը։ Կրոնը տվյալ ազգության մշակույթի որոշիչ մասն էր՝ լեզվի և սովորույթների հետ մեկտեղ։ Հուդայականության մեջ կիրառվող գոյիմ բառը կիրառվում էր ցույց տալու համար որոշակի ազգություն և օգտագործվում էր այն համատեքստում, որ յուրաքանչյուր ազգություն ունի իր կրոնը։ Ժամանակի հետ այնպիսի ագրեսիվ քաղաքականություն վարող կրոններ ինչպիսիք են քրիստոնեությունն ու իսլամը, սկսեցին բոլոր ազգային կրոնները որակել որպես «հեթանոսական», «անքաղաքակիրթ», «շիրք» (կռապաշտական), «քաֆիրուն»(անհավատ)։ Վերջին 2000 տարում ազգային կրոնների մեծամասնությունը վերացվել կամ հասարակական կյանքից դուրս են մղվել այս երկու կրոնների կողմից. Եվրոպայում, օրինակ, կելտական, գերմանական, հայկական, սկանդինավյան, հունական և հռոմեական ազգային կրոնները դուրս մղվեցին քրիստոնեության կողմից։ Կապված աշխարհագրական հայտնագործությունների ու գաղութացման հետ՝ նույնը տեղի ունեցավ Ամերիկայի և Աֆրիկայի ազգային կրոնների հետ։ Նման ձևով՝ իսլամը ոչ միայն վերջնականորեն վերացրեց արաբնների ազգային կրոնը, այլև վերջնականորեն արմատախիլ արեց հին եգիպտական կրոնը և պարսիկների զրադաշտականությունը։ Ավելի խաղաղ կերպով նույնը ժամանակին անում էր բուդդայականությունը՝ իր ազդեցությունը մեծացնելով տեղական հավատալիքների վրա այնքան, որ դրանք այժմ համարվում են բուդդայականության ճյուղեր։ Այնուամենայնիվ, որոշ ազգային կրոններ քանակապես շարունակում են ամուր մնալ, ինչպես հնդիկների հինդուիզմը, հրեաների հուդայականությունը, չինացիների շենիզմը և ճապոնացիների սինտոիզմը։

Ժամանակի ընթացքում որոշ ոչ ազգային կրոններ ձեռք բերեցին ազգային հատկանիշներ։ Այդպիսիներից են գերմանական, եթովպիական, հայկական, սիրիական, հունական և ռուսական եկեղեցիները։

Ծանոթագրություններ

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎերածնունդՀաստ աղիքների բորբոքումՆոյԴաշտանԱնդրանիկ ՕզանյանՄարսողական համակարգՀայկական հարցԳառնու հեթանոսական տաճարՀայկական ազգային հագուստ (տարազ)ԱնգլիաՍողոմոն ԹեհլիրյանՀայաստանի Հանրապետության բնակչությունԴժոխք (Աստվածային կատակերգություն)ՔանդակագործությունՀունաստանՄիջուկային զենքԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՇագանակագեղձի բարորակ գերաճՊարույր ՍևակՎահե ՇահվերդյանԱնաստասիա ՏատարևաԿոմիտասՀինգերորդ շարասյունԾաղիկՍասնա ծռերԱրագածոտնի մարզԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՁիԻջևանԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱստվածաշունչԷներգիաՀեքիաթՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՈսկորԱնահիտՓոխպատվաստագիտությունՎագինիզմՔարերի սիմֆոնիաՄարդու կմախքՎարդանանք (պատմավեպ)Մարտիրոս ՍարյանԱնլռելի զանգակատունՏրիպոֆոբիաՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԿոմս Մոնտե-ՔրիստոԻսլամՇնչառությունՀայաստանի լեռներՀղիություն (մարդ)ԵնթակաԻոսիֆ ՍտալինՀամախառն ներքին արդյունքՄարդու պապիլոմավիրուսԾաղկեվանքԵրեք հրացանակիրներԱլեքսանդր ԹամազովՎաղարշապատԷդուարդ ՍպերցյանԿանդիդոզԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԱլերգիաՓոքրիկ իշխանըԱրենիի քարանձավԻսրայել ՕրիՀայրենական մեծ պատերազմԼյուդվիգ վան ԲեթհովենՇրթունքի հերպեսԳեղարդի վանքԲայԱրագիլներԱխթալայի վանքԱրաբոԿարեն ԴեմիրճյանԱրշակունիներԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա🡆 More