Կալկաթա (պենկալերէն՝ কলকাতা}}, անգլերէն՝ Kolkata), քաղաք Հնդկաստանի մէջ, Պենկալեան ծովածոցի ափէն 140 քմ հեռու։ Արեւմտեան Պենկալիա նահանգին վարչական կեդրոնը եւ նաւահանգիստը։
Քաղաք | |
---|---|
Կալկաթա | |
պենկալ.՝ কলকাতা | |
Երկիր | Հնդկաստան[1] |
Firhad Hakim? | |
Տարածութիւն | 206,08 քմ² |
ԲԾՄ | 9 մեթր |
Բնակչութիւն | 4 496 694 մարդ (2011)[2] |
Կը գտնուի ափին | Hooghly River? |
Ժամային գօտի | UTC+5:30? |
Հեռախօսային ցուցանիշ | 33 |
Փոստային ցուցանիշ | 700001 |
Շրջագայութեան պետ-համարագիր | WB-01, WB-02, WB-03, WB-04, WB-05, WB-06, WB-07, WB-08, WB-09 եւ WB-10 |
Անուանուած է | Kalikata? |
Պաշտօնական կայքէջ | kmcgov.in |
Անուանումը յառաջացած է այն գիւղին անունէն, որուն տեղը 1690-ին անգլիական արեւելահնդկական ընկերութիւնը հիմնադրած է այժմեան քաղաքին հիմքը հանդիսացող իր առեւտրա-մատակարարման կայանը։ Այդ գիւղը կը կոչուէր Kalikata «Քալիի կացարան»ը (Քալին հնդկական դիցաբանութեան աստուածուհիներէն է՝ Շիւայի կինը), պաշտամունքային վայր էր։
Կալկաթան անգլիացիներուն կողմէ հիմնադրուած քաղաք մըն է. իր պատմութիւնը փաստօրէն կը համընկնի անգլիացիներուն կողմէ Հնդկաստանի նուաճման պատմութեան։
Կալկաթան հիմնադրուած է անգլիական Օսթ-Հնդկական ընկերութեան կողմէ, որ կը վայելէր Հնդկաստանի հետ առեւտուր կատարելու մենաշնորհը։ Ներկայ Կալկաթայի տեղը 1690-ին առեւտրա-մատակարարման կայան մը կար, ուր հետագային անգլիացիները կը կառուցեն Ուիլիամ բերդը։ Այդ բերդը կը դառնայ Կալկաթայի կորիզը։
1773-1911 Կալկաթան եղած է Հնդկաստանին անգլիական գաղութատիրութեան վարչական կեդրոնը:
Առանձնակի հետաքրքրութիւն կը ներկայացնեն Ֆորթ-Ուիլիամը եւ Վիքթորիա Մեմորիալ թանգարանը, ուր կը ցուցադրուին Վիքթորիա թագուհիին տիրապետութեան շրջանին նիւթեր եւ բուսաբանական այգին։
|
|
|
|
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Կալկաթա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.