Էլէն Սեկարա

Էլէն Սեկարա (ֆրանսերէն՝ Hélène Ségara, ծնած՝ 26 Փետրուար, 1971-ին, Սի-Ֆուր-Լէ-Փլաժ, Վան արուարձան, Ֆրանսա), ֆրանսացի երգչուհի, երգահան, որ յայտնի է «Փարիզի Աստուածամօր տաճարը» (Notre-Dame de Paris) երաժշտական թատերգութեան մարմնաւորած Էսմերալտայի դերով, «Անասթասիա» ֆիլմի շարքերուն կատարած է Loin du froid de decembre երգը։

Էլէն Սեկարա

Կենսագրութիւն

Մանկութիւն

Էլէն Սեկարան ծնած է 1971 թուականին, Ֆրանսայի հարաւ-արեւելքի Վան արուարձանի Սի-Ֆուր-Լէ-Փլաժ բնակավայրին մէջ։ Հայրը՝ Պերնար Ռիցցոն, իտալացի է, մայրը՝ Թերեզա Գասպարեանը՝ հայուհի: Հելէնի հայազգի մեծ մայրը Մուշէն փախած եւ ապաստան գտած է Ֆրանսայի որբանոցներէն մէկուն մէջ։ Աղջկան հիմնական դաստիարակութեամբ կը զբաղէին հայազգի մեծ մայրն ու մեծ հայրը։ 11 տարեկան հասակին կատարած է L'amour en heritage (Սիրոյ ժառանգութիւն) երգը եւ ստացած է առաջին մրցանակը։ 15 տարեկանին ձգած է ուսումը եւ շարունակած է երգել ֆրանսական ակումբներու, ճաշարաններու մէջ։

Կեանքը Փարիզի Մէջ

1993 թուականին թողարկած է առաջին «Լօին» ալպոմը, որ յաջողություն չէ ունեցած։ 1996 թուականին որդիի՝ Ռաֆայէլի հետ տեղափոխուած է Փարիզ, ուր ծանօթացած է արտադրող Օրլանտօ Ճիլիոթթիի հետ (երգչուհի Տալիտայի եղբայրը), որ դարձած է իր արտադրողը։ Նոր «Je vous aime adieu» մեներգութիւնը իրեն յաջողութիւն բերած է եւ արժանացած է շարք մը մրցանակներու։ Այդ եւ մի քանի այլ երգեր տեղ գտած են իր «Ապակիէ Սիրտ» (1999) ալպոմին մէջ, որուն երգերէն մէկուն հանդէս եկած է Անտրէա Պոչելլիի հետ։ Ձայներիզէն վաճառուած է ավելի քան 600.000 օրինակ։ 1997 թուականին իրեն մեծ յաջողութիւն եւ փառք բերած է Էսմերալտայի դերը «Փարիզի աստուածամօր տաճարը» երաժշտական ֆիլմին մէջ, որմէ ետք երգած է «Անասթասիա» ֆիլմի շարքերուն երգը։ 1999 թուականին ստիպուած եղած է լքել երաժշտական ֆիլմը՝ Քէպէքի շրջագայութեան ընթացքին ձայնի կորուստի պատճառով։

Նոր սկիզբ

Ձայնի վերականգնումէն ետք, թողարկել է ավելի քան 10 ձայնասկաւառակ և շուրջ 25 մեներգութիւն։ 2000 թուականին Սեկարան արժանացած է Victoires de la Musique «Տարուն արուեստագէտ» և NRJ «Տարուան ֆրանսալեզու բացահայտում» մրցանակներուն։

Իր երգերը տարբեր տարիներու գլխավորած են Ֆրանսայի, Զուիցերիոյ, Պելճիքայի երաժշտական հիթ-շքերթները։ 2011 թուականին ձայնագրած է հայկական «Տլէ Եաման» երգը, չնայած չի տիրապետեր հայերէնին: Quand l'éternité ալպոմը թողարկուած է 2006 թուականին։ Ալպոմը իր ոճով կը տարբերի միւսներէն ռոք երաժշտությամբ Սեկարայի խօսքերով։ Թողարկուելէն ետք վաճառուած է ալպոմի 200 000 օրինակ։ 2014 թուականին «Իլ Տիւօ» քառեակի հետ «Կատուներ» երաժշտական ֆիլմին մէջ կատարած է «Յիշողութիւն» երգը։

Ընտանիք

18 տարեկանին լոյս աշխարհ բերած է որդին՝ Ռաֆայէլը։ 2003 թուականին ամուսնացած է երաժիշտ Մաթիօ Լըքայի հետ, որ իր միւս երկու զաւակներուն Մաթիոյի (ծնած՝ 2003) և Մայայի (Հոկտեմբեր, 2004) հայրն է։

Մեներգութիւններ

  • 1993: "Loin"
  • 1996: "Je vous aime adieu"
  • 1996: "Une voix dans la nuit"
  • 1997: "Les Larmes" (ռեմիքս)
  • 1997: "Auprès de ceux que j'aimais"
  • 1997: "Vivo per lei (je vis pour elle)" (զուգերգ Անտրէա Պոչելլիի հետ)
  • 1998: "Loin du froid de Décembre" (Անասթասիա ֆիլմի շարքերուն երգը)
  • 1998: "Vivre" («Փարիզի Աստուածամօր տաճարը» երաժշտական ֆիլմին երգը)
  • 1999: "Les Vallées d'Irlande"
  • 1999: "Il y a trop de gens qui t'aiment"
  • 2000: "Elle, tu l'aimes..."
  • 2000: "Parlez-moi de nous"
  • 2001: "Tu vas me quitter"
  • 2001: "Au nom d'une femme" (ռեմիքս)
  • 2001: "Mrs Jones" (2000)
  • 2002: "Donner tout"
  • 2003: "L'Amour est un soleil"
  • 2003: "Encore une fois"
  • 2003: "On n'oublie jamais rien, on vit avec" (զուգերգ Լաուրա Փաուսինի հետ)
  • 2004: "Humaine"
  • 2004: "On ne dit pas"
  • 2004: "Ailleurs comme ici"
  • 2006: "Méfie-toi de moi"
  • 2007: "Rien n'est comme avant"
  • 2007: "Tu ne seras jamais libre"
  • 2007: "Father"
  • 2008: "La Moitié de nous" (զուգերգ Պրունօ Փելետիերի հետ)
  • 2008: "Qu'est-ce qu'on faire avec ce monde (Sodad)"
  • 2009: "Danse à Nouveau"
  • 2011: "La vie avec toi"
  • 2011: "A la renverse"
  • 2013: "Et si tu n'existais pas" (զուգերգ Ժօ Տասենի հետ)
  • 2014: "Memory" (զուգերգ Իլ Տիւօ խումբին հետ)

Ծանօթագրութիւններ

Արտաքին յղումներ

Tags:

Էլէն Սեկարա ԿենսագրութիւնԷլէն Սեկարա ԸնտանիքԷլէն Սեկարա ՄեներգութիւններԷլէն Սեկարա ԾանօթագրութիւններԷլէն Սեկարա Արտաքին յղումներԷլէն Սեկարա1971 թուականՖրանսաՖրանսերէն

🔥 Trending searches on Wiki Արեւմտահայերէն:

Պօղոս ՃէլալեանՌանչպարների Կանչը1837 թուականՍուրիական անապատՀունգարիաՍեբաստիա7 ՍեպտեմբերՍլովաքիա6 Նոյեմբեր5 ՆոյեմբերՖլորանսՆահապետ ՌուսինեանՍքիմնոս ՀիոսցինՏաթեւի ՎանքՈւիքիմետիա Հիմնադրամ1940Մխիթար ՀերացիՀայերէն1951ԽոդեդանՀայկական ԴրամՄակդիրՍմբատ (անձնանուն)Հրատ մոլորակ (Մարս)Լուվր Ապու ՏապիՊարոյր ՍեւակԿիրեսուն1996 թուականՀայկական ՏոմարԹիֆլիսԷտիթ ՓիաֆԵրկրորդ Համաշխարհային ՊատերազմԶաքար (անձնանուն)Սահակ ՊարթեւՄերսինՀամՄիսաք Մեծարենց10 ՕգոստոսԲաբելոնԼիլիթՅովհաննէս ՔաջազնունիՈրսորդութիւնԷլէն ՍեկարաՄուշեղ Եպս. ՍերոբեանԱրժանթինԳրիգոր ԱսլանեանՆերսէս Շնորհալի (Ներսէս Դ․ Կլայեցի)ԴերասանԱշոտ Գ. ՈղորմածՆաթալի ՂուսելՀայ բուսաշխարհ (բառարան)Վահրամ ՓափազեանԽնուսԿարօ ՄեհեանԶեւսՀնդկաստանՀաագա1767 թուականԱրեան ԽումբՊղինձՖրանսուա ՀոլլանտԼոռի (մարզ)ԿարթագէնՀայ առաքելական եկեղեցւոյ եօթը խորհուրդներըՀուանկնիոնկսա պուտտայական տաճար🡆 More