Օգե Նիլս Բոր (դան․՝ Aage Niels Bohr, հունիսի 19, 1922(1922-06-19), Կոպենհագեն, Դանիա - սեպտեմբերի 8, 2009(2009-09-08), Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆիզիկոս։ Դանիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի (1955) և աշխարհում մի շարք այլ ակադեմիաների անդամ, ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր (1975)։
Օգե Բոր դան․՝ Aage Bohr | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1922[…] Կոպենհագեն, Դանիա |
Մահացել է | սեպտեմբերի 8, 2009[…] (87 տարեկան) Կոպենհագեն, Դանիա |
Բնակության վայր(եր) | Կոպենհագեն |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, մանկավարժ և միջուկային ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Կոպենհագենի համալսարան, Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա, Nordic Institute for Theoretical Physics? և Նիլս Բորի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Միջուկային ֆիզիկա |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Կոպենհագենի համալսարան և Կոլումբիայի համալսարան (1950) |
Տիրապետում է լեզուներին | դանիերեն |
Գիտական ղեկավար | Նիլս Բոր |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Marietta Soffer? |
Երեխա(ներ) | Tomas Bohr? |
Հայր | Նիլս Բոր |
Մայր | Մարգրեթ Նորլունդ |
Aage Bohr Վիքիպահեստում |
Օգե Բորը ծնվել է Կոպենհագենում՝ Մարգարետ և Նիլս Բորերի ընտանիքում, նրանց չորրորդ երեխան էր։ Մեծանալով այնպիսի ֆիզիկոսների մեջ, ինչպիսիք են Վոլֆգանգ Պաուլին և Վերներ Հայզենբերգը, Օգեն ևս հրապուրվում է ֆիզիկայով։ 1940 թվականին, Դանիայի կուպացիայից մի քանի ամիս անց ընդունվում է Կոպենհագենի համալսարան և շուտով ընթերակայում է հորը նամակներ և հոդվածներ գրելիս։ 1943 թվականի հոկտեմբերին Դիմադրության ուժերը Օգե և Նիլս Բորերին նավակով տեղափոխում են Շվեդիա, այնտեղից էլ ռմբակոծիչով՝ Անգլիա։ Որպես Նիլս Բորի ասիստենտ մասնակցել է ատոմային նախագծին, իսկ 1944-1945 թվականներին եղել Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի աշխատակից։
1945 թվականի օգոստոսին Օգե Բորը վերադառնում է Դանիա և շարունակում է ուսումը, մեկ տարի անց ստանում է մագիստրոսի աստիճան։ 1946 թվականին դառնում է տեսական ֆիզիկայի ինստիտուտի (Նիլս Բորի ինստիտուտ) աշխատակից։ Ստաժավորվում է Փրինսթոնի և Կոլումբիայի համալսարաններում (1949 թվականի սեպտեմբերից մինչև 1950 թվականի օգոստոսը, Իսիդոր Ռաբիի ղեկավարությամբ)։ Այնտեղ ծանոթանում է Ջեյմս Ռեյնուոտերի և Բեն Մոթելսոնի հետ, Կոպենհագեն վերադառնալուց հետո շարունակում է համագործակցել նրանց հետ։ Նրանց համատեղ աշխատանքը թույլ տվեց 1950-ականներին զարգացնել միջուկի այսպես կոչված կոլեկտիվ (ընդհանրացված) մոդելը։ 1958 թվականին Դ․ Պայսոնի հետ միասին առաջարկել են այսպես կոչված միջուկի գերհոսուն մոդելը՝ դիտարկելով միջուկում հադրոնների գերհոսունությունգերհոսունության գոյության հնարավորությունը։ Հետագայում Բորը և Մոթելսոնը համատեղ աշխատեցին միջուկի կառուցվածքի ընդհանրացված գիտելիքների վրա՝ հրատարակելով «Միամասնիկային շարժումը» (հատոր առաջին, 1969 թվական) և «Միջուկի դեֆորմացիան» (երկրորդ հատոր, 1975 թվական) գրքերը։
Միջուկի տեսության վերաբերյալ Օգե Բորի աշխատանքները հիմք հանդիսացան նրան ֆիզիկայի Նոբելյան մրցանակ շնորհելու (1975 թվական, ««ատոմի միջուկում առանձին մասնիկի շարժման և կոլեկտիվ շարժման փոխկապակցվածությունը բացահայտելու և և այդ փոխկապակցվածության վրա հիմնվող ատոմի միջուկի տեսության կառուցումը զարգացնելու համար», Մոթելսոնի և Ռեյնուոտերի հետ միասին)։
Ինստիտուտում աշխատելու հետ միաժամանակ Օգե Բորը դասավանդում էր նաև Կոպենհագենի համալսարանում, 1956 թվականից՝ պրոֆեսորի կոչումով։ Նիլս Բորի մահից հետո գլխավորել է ինստիտուտը և եղել է տնօրեն մինչև 1970 թվականը։ 1975 թվականից Օգե Բորը ընդգրկվել է Տեսական ատոմային ֆիզիկայի ինստիտուտի (Nordisk Institut for Teoretisk Atomfysik) ղեկավարության կազմում, 1975-1981 թվականներին եղել է դրա տնօրենը։ Կյանքի վերջին տարիներին կենտրոնացել է դասավանդման ուղղությամբ։
1950 թվականին Օգե Բորն ամուսնացել է Մարիետե Սոֆերի հետ, որից ունեցել է չորս երեխա։ Նրա մահից հետո երկրորդ անգամ ամուսնացել է 1981 թվականին Բենտե Մեյեր Շարֆի հետ։
«1975 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակ». Նոբելյան հիմնադրամ. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգե Բոր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Օգե Բոր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.