Սոցիալական Փոփոխություն

Սոցիալական փոփոխություն, փոփոխություն, որը որոշակի ժամանակամիջոցում տեղի է ունենում հասարակական համակարգերի ներսում կամ դրանց միջև եղած փոխհարաբերություններում, ինչպես նաև՝ ամբողջ հասարակության ներսում։

Սոցիալական Փոփոխություն
Քաղաքացիական իրավունքների շարժումը Միացյալ Նահանգներում սոցիալական շարժման օրինակ է: Նկարում պատկերված են Վաշինգտոնում՝ հանուն հավասար աշխատանքի և իրավունքի հավաքված ցուցարարները:Լինքոլն Հուշահամալիր, 1963 թ. օգոստոսի 28:

Սահմանում

Սոցիալական փոփոխությունները կարող են վերաբերել սոցիալական առաջընթացի կամ սոցիալ-մշակութային էվոլյուցիայի հասկացությանը, փիլիսոփայական գաղափարին. այն, որ հասարակությունը առաջ է ընթանում դիալեկտիկական կամ էվոլյուցիոն միջոցներով։ Դա կարող է վերաբերել սոցիալ-տնտեսական կառուցվածքի պարադիգմատիկ փոփոխությանը, օրինակ` անցում ֆեոդալիզմից դեպի կապիտալիզմ։ Հետևաբար, այն կարող է վերաբերել նաև սոցիալական հեղափոխությանը, ինչպես օրինակ, մարքսիզմի մեջ ներկայացված սոցիալիստական հեղափոխությունը կամ այլ հասարակական շարժումներին, ինչպիսիք են Կանանց ընտրական իրավունքը կամ Քաղաքացիական իրավունքների շարժումը։ Սոցիալական փոփոխությունները կարող են առաջանալ մշակութային, կրոնական, տնտեսական, գիտական կամ տեխնոլոգիական ոլորտներում։ Զարգացման հոգեբանությունը կարող է դեր կատարել սոցիալական փոփոխության մեջ։ Սոցիալական փոփոխությունները գալիս են շոշափելի, ոչ նյութական ռեսուրսների ներդրումների հետ` որպես սոցիալական ներդրում։

Սոցիալական փոփոխությունները առաջանում են նյութական և ոչ նյութական ռեսուրսների միջոցով։ Այս պրոցեսը համարվում է սոցիալական ներդրում։

Հայտնի տեսություններ

Փոփոխությունը գալիս է երկու աղբյուրներից։ Առաջին աղբյուրը պատահական գործոններն են, ինչպիսիք են` կլիմա, եղանակ, կամ մարդկանց կոնկրետ խմբերի առկայությունը։ Մեկ այլ աղբյուրն էլ սիստեմատիկ գործոններն են։ Օրինակ, հաջող զարգացումը, որի ամենակարևոր ընդհանուր պահանջներն են՝ կայուն և ճկուն կառավարություն, բավարար ազատ և մատչելի ռեսուրսներ և տարբեր հասարակական կազմակերպություններ։ Ընդհանուր առմամբ, սոցիալական փոփոխությունը, սովորաբար, սիստեմատիկ և պատահական գործոնների համադրությունն է։

Գոյություն ունեն սոցիալական փոփոխությունների շատ տեսություններ։ Ընդհանրապես, փոփոխության տեսությունը պետք է ներառի այնպիսի տարրեր, ինչպիսիք են փոփոխության կառուցվածքային ասպեկտները (օրինակ՝ բնակչության փոփոխություն), սոցիալական փոփոխությունների գործընթացները և մեխանիզմները, փոփոխության ուղղությունները։

  • Հեգելյան, փոփոխության դասական Հեգելյան դիալեկտիկական մոդելը հիմնված է հակառակ ուժերի փոխազդեցության վրա։ Սկսած լճացման պահից, թեզը բախվելով հակաթեզին, բերում է կոնֆլիկտի, իսկ հետո առաջացնում է նոր սինթեզ։
  • Մարքսիստական, Մարքսիզմը ներկայացնում է պատմության դիալեկտիկական և նյութական հասկացությունը. մարդկանց պատմությունը սոցիալական դասերի միջև հիմնարար պայքար է։
  • Կունյան, փիլիսոփա Թոմաս Կունը՝ Կոպեռնիկյան հեղափոխության վերաբերյալ «Գիտական հեղափոխությունների կառուցվածքում» պնդում է, որ մարդիկ, հավանաբար, կշարունակեն օգտագործել ակնհայտորեն անարդյունավետ պարադիգման, մինչև որ ավելի լավը կընդունվի։
  • Հերակլիտյան։ հույն փիլիսոփա Հերակլիտը սոցիալական փոփոխության մասին խոսելիս այն համեմատել է գետի հետ , ասելով՝<< գետը գետ է մնում, երբ այն հոսում է >>:Հերակլիտի ասածը վերլուծելով՝ հասկանում ենք , որ սոցիալական փոփոխությունը կենդանի օրգանիզմ է և այն պետք միշտ փոփոխվի , այլապես այն կդադարի գոյություն ունենալ։
  • Դաոյան:Դաո Դե Ցզինի I.8 եւ II.78 չինական փիլիսոփայական աշխատանքներում ջրի մետաֆորն օգտագործվում է որպես փոփոխության իդեալական գործիք։ Ջուրը, չնայած փափուկ եւ զիջող, ի վերջո քայքայում է քարին։ Այս մոդելի փոփոխությունը պետք է լինի բնական, ներդաշնակ եւ կայուն, չնայած և անտեսանելի։

Ներկայիս սոցիալական փոփոխությունները

Համաշխարհային ժողովրդագրական տեղաշարժեր

Ներկա պահին աշխարհի բնակչության բաշխման մեջ տեղի է ունենում ամենաակնհայտ փոփոխություններից մեկը։ Վերջին տասնամյակում զարգացող երկրները համաշխարհային բնակչության մեջ ավելի մեծ տոկոս են կազմում։ 1950 թվականի տվյալներով զարգացող երկրները կազմում էին աշխարհի բնակչության 68 տոկոսը, մինչդեռ 2010թվականի տվյալներով՝ 82 տոկոսը, իսկ զարգացած երկրները 32 տոկոսից իջել են մինչև 18 տոկոս։ Չինաստանն ու Հնդկաստանը շարունակում են լինել առաջատարը բնակչության քանակով, երրորդ տեղում ԱՄՆ-ն է։ Զարգացած երկրների բնակչության աճը շարունակ նվազում է՝ սկսած 1950 թվականիցից, այս պահին կազմում է տարեկան 0.3 տոկոս։ Զարգացող երկրների աճը նույնպես նվազում է 1960թվականիցից սկսած և հիմա կազմում է 1.3 տոկոս։ Ամենաքիչ զարգացած երկրների բնակչության աճը աննկատ իջել է և հիմա կազմում է 2.7 տոկոս աճ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Սոցիալական Փոփոխություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիալական փոփոխություն» հոդվածին։

Tags:

Սոցիալական Փոփոխություն ՍահմանումՍոցիալական Փոփոխություն Հայտնի տեսություններՍոցիալական Փոփոխություն Ներկայիս սոցիալական փոփոխություններըՍոցիալական Փոփոխություն Տես նաևՍոցիալական Փոփոխություն ԾանոթագրություններՍոցիալական Փոփոխություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀայերՕդԱշտարակ (քաղաք)ՆապաստակներՀեմոգլոբինԵվրոպական միությունՔութեշՄԻԱՎԹորոս ՌոսլինՎիքիպեդիաՆյութափոխանակությունՊրիզմաՆատրիումի քլորիդՈւղիղ խնդիրԳուրգեն ՄահարիԹթուներՀովհաննավանքԵրկկենցաղներԳեղարդի վանքԱլկալիական մետաղներԶուգահեռագիծՎիտամին EՍերմԻսպանիաԷվերեստՎիքիպահեստՆաիրի ԶարյանԱլեն ՍիմոնյանԱծխաջուրԹմրամիջոցԾաղկած փշալարերԱնտառՄեր հայրենիքԷկզեմաԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԲարդիԴերանունՕլիմպիական խաղերԱլգորիթմՀայաստանի ձկների ցանկԷպիլեպսիաԱկնարկ (ժանր)Սեբաստիան ՄարոքինԵռանկյան մակերեսՎինսենթ վան ԳոգԿունիլինգուսՁկներԱրամ ԱսատրյանՀայոց լեզվի պատմությունՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ՊարագաներՅոհան ԳուտենբերգՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԱրտաշես Ա ԲարեպաշտԿոորդինատային համակարգՄայրիկ (ֆիլմ)Երկաթ պակասորդային սակավարյունությունԱրամ ԱԼեհաստանՍինգապուրԵրվանդ ՔոչարՄաշկ (մարդ)Հայաստանի լեռներՄթնշաղի անուրջներՀամո ԲեկնազարյանՀայկական հարցԿարմրուկՀամեմատությունՑեղին սիրտը (ժողովածու)Գուսան ԱշոտՕքեյՀեշտոցի սնկային վարակԱմերիկաՀայերենի այբուբենԼյարդԷջմիածնի Մայր ՏաճարՎբեթ🡆 More