Սերբիայի մշակույթ, Սերբիայի և սերբ ժողովրդի մշակույթ։ Այն ձևավորվել և զարգացել է հիմնականում Բուզանդական կայսրության և Սերբ ուղղափառ եկեղեցու ազդեցության ներքո։
Սերբիական գիրը զարգացել է բյուզանդացի աստվածաբան Կյուրեղ և Մեթոդիոս եղբայրների շնորհիվ, որոնք կրոնական արարողություններ էին կատարում սլավոնական լեզվով։ Հարկ է նշել, որ սերբերը բավականին երկար ժամանակ կիրիլիցային զուգահեռ օգտագործել են գլագոլիցա։ Գլագոլիցայի ավանդությունը սերբական տարածքներում կիրառելի է դարձել ի շնորհիվ Խորվաթիայից դեպի Սերբիա տարածում գտած Խորվաթիայի գլագոլյան լեզվի, որտեղ հանգրվանել էին Կյուրեղի և Մեթոդիոսի որոշ հետևորդներ։ Տարածում է գտել նաև լատինական գիրը։ Հատկապես մեծ ազդեցություն են ունեցել Ադրիատիկ ծովի հռոմեական այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Դուբրովնիկն ու Անտիվարին։ Սերբական գրի կիրառական առանձնահատկությունները 9-ից 12-րդ դարերում եղել է այն, որ գլագոլիցան, կիրիլիցան և լատիներենը օգտագործվել են ոչ թե որևէ համապարփակ բնակության և հստակ սահմանազատված վայրում, այլ իրար զուգահեռաբար գրեթե բոլոր շրջաններում։ Նշված ժամանակաշրջանի գրային հուշարձաններ չեն պահպանվել։
Սերբիական հնագույն ձեռագրերից է հանդիսանում «Միրոսլավի ավետարանը», որը ստեղծվել է 1185 թվականին խումյան կնյազ Միրոսլավի պատվերով և արտացոլում է խումյան գրային դպրոցի առանձնահատկությունները։ Այն այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցանկում է և պահպանվում է Բելգրադի ազգային թանգարանում։ Ավելի ուշ սերբական ժողովրդական լեզվով 1189 թվականին ստեղծված «Բանա Կուլինի աշխատությունն» է, որը ստեղծվել է բոսնիական առաջնորդի պատվերով, ով խաղաղության պայմանագիր է կնքել Դուբրովնիկի հետ։ Ամենահին ձեռագիրը համարվում է 9-ից 11-րդ դարերում ստեղծված Կոլցովի հավաքածուն, որն ամենայն հավանականությամբ կազմվել է բուլղարա-սերբիական մշակութային ազդեցության գոտում։ Մեկ այլ հնագույն ձեռագիր է համարվում գլագոլիցայով գրված «Մարինյան Ավետարանը», որի ստեղծման վայրը վիճելի է․ այն կա՛մ գրվել է պատմական Մակեդոնիայում կա՛մ Սերբիայի հարավ-արևելքում։
Սերբիական բնօրինակ գրական աշխատություններից են համարվում 10-12-րդ դարերում գրված «Սերբիական կնյազների ժամանակագրությունը» և 10-12-րդ դարերում գրված «Դուկլինա քահանայի տարեգիրքը»։ Վերջինս ստեղծվել է Դուկլիից սերբիացի անանուն քահանայի կողմից և ի սկզբանե, գրված է եղել սլավոնական լեզվով, իսկ ավելի ուշ թարգմանվել լատիներեն։
Սերբական մշակույթը առավել համակարգված և կանոնավոր բնութագիրը ձեռք բերեց 12-րդ դարի վերջում-13-րդ դարի սկզբին կենտրոնական կառավարմամբ ամուր սերբիական պետության ստեղծմամբ և Նեմանիչների դինաստիայի՝ երկրի ղեկին հայտնվելով։ Այդ ժամանակաշրջանում երկրի տարածքում բուլղարական, ռուսական, հունական գրականության ի հայտ գալը էապես նպաստեց սերբիական առանձին յուրահատուկ գրականության ձևավորմանը։ Գործընթացի սկսեց Սավա I Սերբիացին, ով 1208 թվականին կազմեց իր հոր` Ստեփան Նեմանիի կենսագրությունը։ Սավային հետևեց նրա եղբայրը` Ստեփան Սերբիացին, ով հետագայում դարձավ Սերբիայի թագավոր և 1216 թվականին ստեղծեց Սիմեոն Նեմանի կենսագրական աշխատությունը։ Սիմեոնի 3-րդ ստեղծագործությունը գրվեց 1264 թվականին հիլանդրյան քահանայապետ Դոմենտիանի կողմից։ Տվյալ ժամանակաշրջանի սերբիական գրականության մեջ իրենց ներդրումն են ունեցել անանուն սերբ գրականագետները։ Նրանցից մեկը Հիլանդարում ստեղծել է Սավայի կենսագրականը։ Ամենայն հավանականությամբ սրբի մահից հետո այն լրամշակվել է մասունքների տեղափոխման պատմության հաշվին։
Մեծ կարևորություն ունի նաև հունական էպոսը։ Սերբական ամբողջական էպոսը Ֆոլկլորիստները բաժանում են հետևյալ հիմնական փուլերի՝
1389 թվականի Կոսովյան ճակատամարտը և հետագա դեպքերը ունեցան էական ազդեցություն սերբիական մշակույթի վրա, մասնավորապես, գրականության վրա։ Ստեղծվել է կոսովյան թեմատիկային առնչվող հսկայական գրականություն, որոնք համադրվում էին հերոսական էպոսի հետ։ Գրված երգերը սերբ ժողովրդին կոչ էին անում պայքարել զավթիչների դեմ, փառաբանում էին հերոսներին, քննադատում վախկոտությունն ու դավաճանությունը։ Մանսնավորապես ստեղծվում է «Կոսովյան շարք»։ Այս ստեղծագործությունն ընդհանուր առմամբ խորը դրամատիզմով է լեցուն, իսկ երգերի հիմնական կերպարը Լազար իշխանն է, որը սերբերին առաջնորդել է ճակատամարտի ժամանակ։
1945 թվականին երկրի ազատագրումից հետո Սերբիայի մշակութային կյանքը միաձուլվեց Հարավսլավիայի այլ ժողովուրդների մշակույթին։ Խորը տնտեսական վերաձևավորումները սոցիալիզմի հարավսլավիական մոդելի գոյատևման ընթացքում հանգեցրեցին քաղաքների բնակչության զգալի աճի և կենսամակարդակի բարձրացմանը։ ԽՍՀՄ-ի հետ ունեցած սերտ հարաբերությունները նպաստեցին արևմտաեվրոպական մշակույթի ներթափանցմանը Սերբիա։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սերբական մշակույթ կատեգորիայում։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սերբական մշակույթ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.