Չեբուրաշկան Գնում Է Դպրոց

Չեբուրաշկան գնում է դպրոց (ռուս.՝ «Чебурашка идёт в школу»), տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ռոման Կաչանովի կողմից և թողարկված «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի կողմից 1983 թվականին։ «Շապոկլյակ» մուլտֆիլմի շարունակությունն է և Չեբուրաշկայի ու կոկորդիլոս Գենայի մասին պատմող շարքի վերջին մասը։

Չեբուրաշկան Գնում Է Դպրոց
Չեբուրաշկան գնում է դպրոց
ռուս.՝ Чебурашка идёт в школу
Չեբուրաշկան Գնում Է Դպրոց
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոման Կաչանով
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի
ՀնչյունավորումՎասիլի Լիվանով, Կլարա Ռումյանովա և Գեորգի Բուրկով
Բեմադրող նկարիչԼեոնիդ Շվարցման
ԵրաժշտությունՎլադիմիր Շաինսկի
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
ԵրկիրՉեբուրաշկան Գնում Է Դպրոց ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն594 վայրկյան
ՊրիկվելՇապոկլյակ
ՍիկվելՉեբուրաշկա (մուլտֆիլմ, 2013)
Թվական1983

Սյուժե

Օգոստոսի 31-ին կոկորդիլոս Գենան ինքնաթիռով վերադառնում է, սակայն օդանավակայանում, հակառակ իր սպասելիքներին, Չեբուրաշկան նրան չի դիմավորում։ Գենան ինքնուրույն է հասնում տուն, ճանապարհին Շապոկլյակը նրան խաբում է՝ վերելակի և նրա տան դռան վրա կախելով «Վերանորոգում» գրությամբ ցուցանակ։ Պարզվում է, որ Չեբուրաշկան, ստանալով Գենայի հեռագիրն իր ժամանման մասին, չի կարողացել կարդալ այն, քանի որ կարդալ չգիտի։ Գենան հայտարարում է, որ Չեբուրաշկայի բախտը բերել է, քանի որ հաջորդ օրը հենց նոր ուսումնական տարվա սկիզբն է՝ սեպտեմբերի 1-ը։ Չեբուրաշկան ուրախությամբ համաձայնում է սովորել դպրոցում։ Հերոսները գնում են գնելու դպրոցական համազգեստ, սակայն հարմար չափսի համազգեստ չկա կոկորդիլոսի, առավել ևս Չեբուրաշկայի համար։ Շապոկլյակը նույնպես ձգտում է փոխել իր կյանքը և գնում է դպրոցական համազգեստ։ Սակայն դպրոցը փակ է վերանորոգման համար, որը ինչ-ինչ պատճառներով ոչ մի կերպ չի ավարտվում։ Շապոկլյակն իր առնետի հետ հալածում է բանվորներին, որոնք դպրոցը վերանորոգելու փոխարեն դոմինո են խաղում։ Իմանալով, որ ուսուցիչների կարիք կա, կոկորդիլոս Գենան համաձայնում է դառնալ կենդանի բնությանը նվիրված առարկայի ուսուցիչ, իսկ Շապոկլյակն ստանձնում է աշխատանքի ուսուցչի պարտականությունները։

Հնչյունավորողներ

Նկարահանող անձնակազմ

  • Ռեժիսոր – Ռոման Կաչանով
  • Սցենարի հեղինակներ – Ռոման Կաչանով, Էդուարդ Ուսպենսկի
  • Բեմադրող նկարիչներ – Լեոնիդ Շվարցման, Օլգա Բոգոլյուբովա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Իրինա Սոբինովա-Կասիլ, Միխայիլ Պիսման, Նատալյա Տիմոֆեևա, Նատալյա Դաբիժա
  • Օպերատորներ – Թեոդոր Բունիմովիչ, Վլադիմիր Սիդորով
  • Տներեն – Գրիգորի Խմարա
  • Կոմպոզիտոր – Վլադիմիր Շաինսկի
  • Հնչյունային ռեժիսոր – Բորիս Ֆիլչիկով
  • Խմբագիր – Նատալյա Աբրամովա
  • Տիկնիկների և դեկորացիների հեղինակներ – Պավել Գուսև, Սերգեյ Գալկին, Նատալիա Բարկովսկայա, Մարինա Չեսնիկովա, Ալեքսանդր Բելյաև, Սեմյոն Էտլիս, Միխայիլ Կոլտունով, Վալենտին Լադիգին, Վլադիմիր Մասլով, Օլեգ Մասաինով, Լյուդմիլա Ռուբան, Լյուդմիլա Ռուբան, Նատալիա Գրինբերգ, Սվետլանա Զնամենսկայա, Վիկտոր Գրիշին, Վլադիմիր Աբակումով, Նինա Մոլևա, Վալերի Պետրով, Ալեքսանդր Մաքսիմով
  • Մոնտաժող – Գ. Ֆիլատովա

Այլ մուլտֆիլմեր Գենայի ու Չեբուրաշկայի մասին

Ծանոթագրություններ

Tags:

Չեբուրաշկան Գնում Է Դպրոց ՍյուժեՉեբուրաշկան Գնում Է Դպրոց ՀնչյունավորողներՉեբուրաշկան Գնում Է Դպրոց Նկարահանող անձնակազմՉեբուրաշկան Գնում Է Դպրոց Այլ մուլտֆիլմեր Գենայի ու Չեբուրաշկայի մասինՉեբուրաշկան Գնում Է Դպրոց ԾանոթագրություններՉեբուրաշկան Գնում Է ԴպրոցԿոկորդիլոս Գենա (մուլտֆիլմ)Շապոկլյակ (մուլտֆիլմ)Չեբուրաշկա (մուլտֆիլմ, 1971)ՌուսերենՍոյուզմուլտֆիլմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արմավիրի մարզԱդոլֆ ԻվոնԻբուպրոֆենԳերմանիաՖրանսիաՕրգազմՓորլուծությունՊյութագորասի թեորեմՌամադան (ամիս)ՍինուսիտՆերարգանդային պարույրԿանդիդոզՇվեդիաԱռնանդամի գլխիկԱստվածային կատակերգությունԱրհեստական բանականությունԳեղարքունիքի մարզՋոան ՌոուլինգԱշնան արև (ֆիլմ, 1977)Անդրանիկ ՕզանյանՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԵրաժշտությունՎանաձորԵրիկամաքարային հիվանդությունՁեռնաշարժությունՄարտԺողովրդավարությունՎինսենթ վան ԳոգԵղանակի քերականական կարգՄիզոպրոստոլՄարդու իրավունքներՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Դուայթ ԷյզենհաուերԱրարատՎիտամին DԽորանարդՇառաչ և ցասումՀորոսկոպԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Արշակունիների թագավորությունՄարդու առնանդամի չափսԿենդանակերպի նշաններՀայաստանի Հանրապետության բնակչությունՄիգրենԹուրքիաՍեբորեային մաշկաբորբՄեծ Հայքի նահանգների ցանկԲրոնխիալ ասթմաԱրյունահոսությունՓորկապությունԵրվանդ ԱզատյանՄոսկվաՍողոմոն ԹեհլիրյանՀարսնացու հյուսիսիցԽոյ (կենդանակերպի նշան)Հայաստանի պատմական մայրաքաղաքներՏրդատ ԱՎերք Հայաստանի (վեպ)Առանց ընտանիքի (վիպակ)ԱրևածաղիկՄիացյալ ԹագավորությունԱվշային համակարգՀայկական թատրոնՀարադրությունՀայաստանի ձկների ցանկԱրագածԴաունի համախտանիշՏրիպոֆոբիաԿարեն ԴեմիրճյանՀունգարիաՀայրենական մեծ պատերազմՀունական դիցաբանությունԿռունկներԾաղիկՆար-ԴոսԿոկորդաբորբԱրյունՋրծաղիկ🡆 More