Լեոնիդ Շվարցման

Լեոնիդ Արոնովիչ Շվարցման (ռուս.՝ Леонид Аронович Шварцман, իսկական անունը՝ Իզրայիլ Արոնովիչ Շվարցման, ռուս.՝ Израиль Аронович Шварцман, օգոստոսի 30, 1920(1920-08-30), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ - հուլիսի 2, 2022(2022-07-02), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուսաստանաբնակ ռեժիսոր-մուլտիպլիկատոր և մուլտիպլիկացիոն կինոյի նկարիչ։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2002)։ Աշխատել է գերազանցապես ռեժիսորներ Լև Ատամանովի, Ռոման Կաչանովի, Իվան Ուֆիմցևի, Իվան Ակսենչուկի հետ։

Լեոնիդ Շվարցման
Լեոնիդ Շվարցման
Լեոնիդ Շվարցման
Ծնվել էօգոստոսի 30, 1920(1920-08-30)
ԾննդավայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ
Մահացել էհուլիսի 2, 2022(2022-07-02) (101 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունԼեոնիդ Շվարցման ԽՍՀՄ և Լեոնիդ Շվարցման Ռուսաստան
Մասնագիտացումմուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, ռեժիսոր և նկարիչ-բեմադրող
Ոճ(եր)մուլտիպլիկացիա
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ,
, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ և

Իկարուս

IMDbID ID 0796067

Կենսագրություն

Ծնվել է 1920 թվականի օգոստոսի 30-ին Մինսկում, հաշվապահ Արոն Շվարցմանի ու տնային տնտեսուհի Ռախիլ Շվարցմանի ընտանիքում։ Ընտանիքում խոսել են իդիշով։

1941 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին առընթեր դպրոցը և զորակոչվել բանակ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է տանկի գործարանում Չելյաբինսկում։

1948 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը՝ ստանալով մուլտֆիլմերի բեմադրող նկարչի մասնագիտացում։ Նույն թվականին աշխատել է որպես բեմադրող նկարիչ Ալեքսանդր Վինոկուրի հետ համահեղինակությամբ, 1963 թվականին սկսել է աշխատել ինքնուրույն, 1975 թվականից՝ որպես ռեժիսոր։

Լեոնիդ Շվարցմանը հայտնի է նաև նրանով, որ որպես բեմադրող նկարիչ մասնակցել է Չեբուրաշկայի վիզուալ կերպարի ստեղծմանը Ռոման Կաչանովի «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի համար 1968 թվականին։

Հետագայում Չեբուրաշկան դարձել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականի խորհրդանիշ 2004 թվականին Աթենքում կայացած Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։

Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների (այդ թվում նաև անհատական), նկարազարդել է մանկական գրքեր։ Առաջադրվել է Լենինյան ու Ստալինյան մրցանակների։ Արժանացել է ամերիկյան «Հոլիվուդը երեխաներին» մրցանակի և Սուզդալում անցկացված Անիմացիոն կինոյի XI ռուսական բաց փառատոնի մրցանակի (2006)։ Կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ակադեմիայի և Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի անդամ է։

Լեոնիդ Շվարցմանը ձախլիկ է, որ սովորել է գրել աջով, սակայն նկարում է ձախ ձեռքով։

Մահացել է 2022 թվականի հուլիսի 2-ին։

Պարգևներ

Լեոնիդ Շվարցման 
Գրականության և արվեստի բնագավառում երեխաների ու պատանիների համար նախատեսված ստեղծագործությունների համար 2016 թվականի Ռուսաստանի նախագահի մրցանակի շնորհման արարողությունը, 24 մարտի, 2017 թվական
  • ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ (1981) – խորհրդային կինոարվեստի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար,
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2002) – արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրման համար,
  • Գրականության և արվեստի բնագավառում երեխաների ու պատանիների համար նախատեսված ստեղծագործությունների համար Ռուսաստանի նախագահի մրցանակ (2017) – հայրենական անիմացիոն արվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար,

Փառատոններում ստացած մրցանակներ.

  • «Շղթա երեխաներից» (ռուս.՝ «Гирлянда из малышей», Մայա Միրոշկինայի հետ համատեղ), 1983 – մրցանակ լավագույն մանկական ֆիլմի համար Տամպերեի XIV միջազգային կինոփառատոնում,
  • «Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են» (ռուս.՝ «Обезьянки. Осторожно, обезьянки!», Մայա Միրոշկինայի հետ համատեղ), 1984 – Մինսկում անցկացված համամիութենական կինոփառատոնի մրցանակ լավագույն մանկական ֆիլմի համար մուլտիպլիկացիայի բաժնում։

Ֆիմագրություն

Բեմադրող նկարիչ

Ռեժիսոր

Վավերագրական կինո

Լեոնիդ Շվարցմանը նկարահանվել է հետևյալ վավերագրական ֆիլմերում.

  • «Անիմացիայի աշխարհը կամ աշխարհի անիմացիան» (ռուս.՝ «Мир анимации или анимации мира», 2001),
  • «Սոյուզմուլտֆիլմ. հեքիաթներ և եղելություններ» (ռուս.՝ «Союзмультфильм – сказки и были», «Հին պատեր» շարք (ռուս.՝ «Старые стены»), 2003),
  • «Նկարիչ. մասնագիտություն և ճակատագիր» (ռուս.՝ «Художник – профессия и судьба», 2003),
  • «Տիկնիկները մարդկանց աշխարհում» (ռուս.՝ «Куклы в мире людей», «Սցենար Բուրատինոյի համար» (ռուս.՝ «Сценарий для Буратино») շարք, 2005),
  • «ՀՐաշքների ֆաբրիկա» (ռուս.՝ «Фабрика чудес», «Բեմադրող նկարիչ» (ռուս.՝ «Художник-постановщик») շարք, 2006),
  • «Невесомая жизнь» (2006)։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — 1000 экз. — ISBN 978-5-93136-132-1

Արտաքին հղումներ

Tags:

Լեոնիդ Շվարցման ԿենսագրությունԼեոնիդ Շվարցման ՊարգևներԼեոնիդ Շվարցման ՖիմագրությունԼեոնիդ Շվարցման Վավերագրական կինոԼեոնիդ Շվարցման ԾանոթագրություններԼեոնիդ Շվարցման ԳրականությունԼեոնիդ Շվարցման Արտաքին հղումներԼեոնիդ Շվարցման19202022Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԻվան ԱկսենչուկԻվան ՈւֆիմցևԼև ԱտամանովՀուլիսի 2ՄինսկՄոսկվաՌուսաստանՌուսերենՕգոստոսի 30

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Զվարթնոց միջազգային օդանավակայանՈւզբեկստանԵվրոպայի դրոշներՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՀույզերԱուտոիմուն թիրեոիդիտՎարդավառԾիածանՀերպեսՎանա լիճՍիրտԲագրատունիների թագավորությունԾաղկազարդՀամո ՍահյանԻրավունքՄիավորված ազգերի կազմակերպությունՄեծ ՀայքԿոկորդի քաղցկեղՍինուսիտՀայկական լեռնաշխարհԱնուղղակի խնդիրԴերբայԿախարդանքԲելգիաԱշտարակ (քաղաք)ԴվինԿոնֆլիկտՄոնա ԼիզաԵրկաթԹլպատումՎահանաձև գեղձի քաղցկեղՀովհաննես ԹումանյանՄեջքի ցավԱվշային հանգույցների բորբոքումԵվրոպական միությունՄանե ՄխոյանԱրյան ճնշումԱրաբական Միացյալ ԷմիրություններՀարավային Ամերիկայի երկրների ցանկՍտենտավորումԹմրամիջոցԻրաքի և Լևանտի իսլամական պետությունԹիթեռներՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱմերիկաԴուբայԱրաբոԴերբայական դարձվածՅՈՒՆԵՍԿՕՇուշիի ազատագրումՄասոնականությունՍերմնահեղուկՀանցագործության հանցակազմՄարսողական համակարգՀայաստանի քաղաքներըՇագանակագեղձԱրևմտյան ՀայաստանԿաթվածՍեղան (երկրաչափություն)Լուկաս ՍելարայանՎազգեն ՍարգսյանԹուրքիաՄուսուլմանԿրծքավանդակի ցավՓարվանա լիճԵթովպիաԱրյան շրջանառությունԼՂՀՀականիշԼիբանանի ճգնաժամ (1958)ՄԻԱՎ/ՁԻԱՀԿտոր մը երկինքՍեռական հարաբերությունՀովհաննես ԱյվազովսկիՔառօրյա պատերազմ🡆 More