Օռլեանի Դուքս Շառլ I: Օռլեանի դուքս

Շառլ I Օռլեանսկի, (ֆր.՝ Charles d'Orléans, 1394 թվականինոյեմբերի 24, Փարիզ - 1465 թվականի հունվարի 5, Ամբուազ)-դուքս Օռլեանցի (1407—1465), ֆրանսիական ֆեոդալ և զորապետ, Վալու թագավորական ընտանիքի անդամ, Ֆրանսիայի ակնառու պոետներից մեկը։

Շառլ Օռլեանսկի
ֆր.՝ Charles d'Orléans
Օռլեանի Դուքս Շառլ I: Կենսագրություն, Արտաքին հղումներ, Նշումներ
 
Մասնագիտություն՝ բանաստեղծ և գրող
Ծննդյան օր նոյեմբերի 24, 1394
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանի օր հունվարի 5, 1465 (70 տարեկան) կամ հունվարի 4, 1465(1465-01-04) (70 տարեկան)
Վախճանի վայր Ամբուազ
Թաղված Սեն Դենի աբբայություն
Դինաստիա Վալուաներ
Քաղաքացիություն Օռլեանի Դուքս Շառլ I: Կենսագրություն, Արտաքին հղումներ, Նշումներ Ֆրանսիա
Հայր Լյուդովիկոս Օռլեանացի
Մայր Վալենտինա Վիսկոնտի
Ամուսին Իզաբել Վալուա, Բոն դ՛Արմանյակ և Մարիա
Զավակներ Լյուդովիկոս XII, Ժաննա Օռլեանցի, Մարի Օռլեանցի և Աննա Օռլեանցի
 
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ

Սերվել է Վալու տոհմի Օռլեանների ճյուղից։ Շառլ I Օռլեանցին Շառլ Իմաստուն թագավորի թոռն էր՝ դուքս Լյուդովիկոս Օռլեանցու և Վալենտինա Վիսկոնտիի որդին։ Հետագայում նրա որդին՝ Լյուդովիկոսը 1498 թվականին դարձավ ֆրանսիայի թագավոր՝ որպես Լյուդովիկոս XII։

Կենսագրություն

Ծնվել է 1394 թվականի նոյեմբերի 24֊ին Փարիզի Սեն֊Պոլ հյուրանոցում։ Մինչև 1409 թվականը եղել է տիտղոսակիր կոմս Անգուլեմսկի, 1406 թվականին հոր մահից հետո՝ դուքս Օռլեան (1407—1465), դարձել է դուքս դե Վալուա։ Բացի այդ ունեցել է այլ տիտղոսներ։

1415 թվականին Ազենկուրի ճակատամարտից հետո դուքս Օռլեանցին ընկավ անգլիական գերության մեջ և 25 տարի անցկացրեց անգլիական Թաուերում։ Գերու կարևորությունն այն էր, որ նա հանդիսանում էր արմանյակների պոտենցիալ ղեկավարը, բացի դա չկար մեկը, ով կվճարեր նրա փրկագինը։ Անգլիական գերությունից ազատվել է բուրգունդական դուքս Ֆիլիպ Բարու շնորհիվ, իսկ փրկագինը վճարել է իր երրորդ կնոջ օժիտից։ Նրա վերադարձը Օռլեան ժողովրդի կողմից նշվել է, որպես մեծ ուրախություն։ Անգամ դուքսը, ի պատիվ իր վերադարձին, գրել է բալլադ հետևյալ կրկներգով՝ «(իմացեք), որ մուկը դեռ ողջ է»։ Ըստ աղբյուրներից մեկի՝ նա այդ ժամանակ ֆրանսերեն գիտեր ավելի վատ, քան անգլերեն։

Բալլադների վարպետ (գրել է 131 բալլադ), ռոնդո (400֊ից բարձր), երգեր։ Նրան (որպես «արքա» — բանաստեղծական մենամարտերի դատավոր) հասցեագրված են մի քանի բալլադներ իր ժամանակորդի՝ Ֆրանսուա Վիյոնի։ Անցկացրել է բանաստեղծական մրցույթները Բլոիսում (ամենահայտնի բալլադի մրցույթ հետևյալ տողով. «Ծարավից մահանում են աղբյուրից վեր»,հայտարարությունը ի պատիվ ամրոցում ցամաքաց ջրհորի։ Մրցույթին մասնակցել է անձամբ Շառլը և այլք։ Շառլը գրել է բանաստեղծություններ ոչ միայն ռոուսերենով, այլ նաև գերության ժամանակ իրեն արդեն հարազատ դարձած անգլերենով։

Մահացել է 1465 թվականի հունվարի 5-ին Ամբուազում։ Թաղվել է Փարիզում։

Արտաքին հղումներ

Նշումներ

Ծանոթագրություններ

Օռլեանի Դուքս Շառլ I: Կենսագրություն, Արտաքին հղումներ, Նշումներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ I (Օռլեանի դուքս)» հոդվածին։

Tags:

Օռլեանի Դուքս Շառլ I ԿենսագրությունՕռլեանի Դուքս Շառլ I Արտաքին հղումներՕռլեանի Դուքս Շառլ I ՆշումներՕռլեանի Դուքս Շառլ I ԾանոթագրություններՕռլեանի Դուքս Շառլ IԱմբուազՎալուաներՓարիզՖեոդալՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լեոնիդ ԱզգալդյանԽաչատուր ԱբովյանՌափայել ՊատկանյանՁգողականությունՀաղպատի վանական համալիրԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԻմպրեսիոնիզմՀայկ նահապետԱծանցյալՀայաստանի Հանրապետության նախագահՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՄրգաշատՄակդիրԱրտաշես Ա ԲարեպաշտԱծխաջուրԷնվեր փաշաԲայԱկրոստիքոսԱնիԿանադաՄԻԱՎՀայաստանի բուհերի ցանկՎերաբերական (խոսքի մաս)Մովսես ԳորգիսյանԱնմոռուկՆիդերլանդներԱկսել ԲակունցԱշտարակ (քաղաք)Ալեքսանդր ՍպենդիարյանԱշոտ Բ ԵրկաթՍեռական բազմացումՎանի թագավորության արքաների ցանկԿարմրուկԿուսաթաղանթԳաստրիտԵռանկյան բարձրությունՀայաստանի ՍահմանադրությունԼյարդԱրծվաշենԳևորգ ԷմինԱնորոշ դերբայԵրիկամՀայաստանի ձկների ցանկՅուպիտեր (մոլորակ)ՄետաղՍտեփան Զորյան (գրող)ՓորլուծությունՀամաստեղություններՀայաստանի պատմական մայրաքաղաքներՀայկական դրամԿույր աղիքՇիկացման լամպԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱշխարհի բնակչությունՋրծաղիկԵգիպտոսՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Կապույտ հազԱռնո ԲաբաջանյանԿրծքագեղձի քաղցկեղՍտեփանավանի դենդրոպարկՀարկադրական եղանակՑորենԴաունի համախտանիշՇառլ ԱզնավուրԱրտաշեսյաններՔաոս (վեպ)Լոռու մարզԿիլիկիաԱրաքսԳործադիր իշխանությունԴանթեական առասպելՀայ գրերի գյուտՀղիություն (մարդ)Տեսակարար ջերմունակություն🡆 More