Մոմաբաղեղ: բույսերի ցեղ

ԴասակարգումըՎիքիցեղերում

Մոմաբաղեղ (Հոյա)
Մոմաբաղեղ: Կենսաբանական նկարագիր, Մշակում, Տեսակներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Թունաթափազգիներ
Լատիներեն անվանում
Hoya

Մոմաբաղեղ: Կենսաբանական նկարագիր, Մշակում, Տեսակներ
Պատկերներ
Վիքիպահեստում




Մոմաբաղեղ (Հոյա) (լատին․՝ Hoya), պատկանում է թունաթափազգիների (Asclepiadaceae) ընտանիքին։ Հայրենիքը Հնդկաստանը և Չինաստանն է։

Կենսաբանական նկարագիր

Սենյակային, մագլցող բույսերից մեկն է։ Տերևները մսոտ են ու հաստ։ Աստղաձև, վարդագույն, բուրավետ ծաղիկները, որոնք հովանոցաձև դասավորված են ծաղկակոթունի վրա, չափազանց գեղեցիկ են և կարծես մոմից պատրաստված լինեն։ Պսակաթերթիկների վրա արտաթորվող մեղրանման հեղուկի կաթիլները ալմաստի նման փայլփլում են արևի ճառագայթների տակ։ Մշակության մեջ գլխավորապես հանդիպում է մոմաբաղեղը (H.carnosa R.Br.), որի երկարությունը հասնում է մոտավորապես 6 մ-ի։ Հաստ, ձվաձև կաշենման տերևները փայլուն են, կանաչադեղնավուն երանգով։ Փոքրիկ աստղաձև ծաղիկները սպիտակ են, վարդագույն կենտրոնով, արձակում են ուժեղ, դուրեկան բուրմունք։ Ծաղկաթափից հետո ծաղկակոթուները չպետք է հեռացնել, քանի որ հետագա տարիներին դրանց վրա բացվում են նոր ծաղիկներ։ Ցողունը բարակ և թույլ է, այդ պատճառով բույսը բարձրացնում և փռում են պատաճաղերի վրա։

Մշակում

Մոմաբաղեղը ամառվա ընթացքում պահվում է պատշգամբում, կիսաստվերի տակ։ Այս շրջանում պետք է ջրել առատ և բույսը հաճախակի ցողել գոլ ջրով։ Բարձր արդյունք է տալիս թռչնաղբի կամ գոմաղբի հեղուկով սնուցելը։ Ձմռանը խորհուրդ է տրվում թաղարները տեղավորել լույսին մոտ, 16-18° ջերմության պայմաններում ջրելով չափավոր և սակավ։ Գարնանը պետք է բույսերը վերատնկել, երիտասարդները տարին մեկ անգամ, իսկ տարիքավորները՝ 2-3 տարին մեկ։ Հողախառնուրդ պատրաստելու համար կարելի է վերցնել 3 մաս ճմահող կամ այգու հող, 1 մաս տերևահող, 1 մաս գոմաղբ և 1 մաս ավազ։ Բազմացվում է սերմերով և կտրոններով։ Արմատակալեցված կտրոնները սկզբնական շրջանում բավական դանդաղ են աճում։ Առատ ծաղկումը սկսում է 4-5 տարեկան հասակից։ Բնակարանային պայմաններում մշակվող մոմաբաղեղը կարող է ապրել տասնյակ տարիներ։

Տեսակներ

  • Hoya anulata – Ավստրալիա, Ինդոնեզիա (Իրիան Ջայա), Պապուա Նոր Գվինեա
  • Hoya archboldiana – Ինդոնեզիա, Պապուա Նոր Գվինեա
  • Hoya australis – Ավստրալիա, Ֆիջի, Ինդոնեզիան (Իրիան Ջայա), Պապուա Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիներ, Տոնգա
    • Hoya australis ssp. australis – Ավստրալիա (Նոր Հարավային Ուելս), Սամոա, Վանուատու
    • Hoya australis ssp. oramicola – Ավստրալիա
    • Hoya australis ssp. rupicola – Ավստրալիա (Արևմտյան Ավստրալիա)
    • Hoya australis ssp. sanae – Ավստրալիա
    • Hoya australis ssp. tenuipes – Ավստրալիա, Ֆիջի, Ինդոնեզիա (Իրիան Ջայա), Պապուա Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիներ, Տոնգա
  • Hoya benguetensis – Ֆիլիպիններ
  • Hoya bilobata – Ֆիլիպիններ
  • Hoya bordenii – Ֆիլիպիններ
  • Hoya calycina – Ինդոնեզիա, Պապուա Նոր Գվինեա
    • Hoya calycina ssp. calycina Ինդոնեզիա (Իրիան Ջայա), Պապուա Նոր Գվինեա
    • Hoya calycina ssp. glabrifolia – Ինդոնեզիա (Իրիան Ջայա), Պապուա Նոր Գվինեա
  • Hoya carnosa – Ս. Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Թայվան, Ավստրալիան, Ֆիջի
  • Hoya caudata – Մալայզիա, Ս. Թաիլանդ
  • Hoya cinnamomifolia – Ինդոնեզիա (Ջայա)
  • Hoya coriacea – Մալայզիա, Ֆիլիպիններ, Թայլանդ
  • Hoya crassicaulis – Ֆիլիպիններ
  • Hoya cumingiana – Ֆիլիպիններ
  • Hoya diptera – Ֆիջի
  • Hoya diversifolia – Կամբոջան, Ինդոնեզիան (Բորնեո, Ջայա, Սումատրա), Լաոս, Մալայզիա, Մյանմար, Ֆիլիպիններ, Սինգապուր, Ս Թաիլանդ, Ս.Վիետնամ
  • Hoya eitapensis – Պապուա Նոր Գվինեա
  • Hoya elliptica – Մալայզիա, Թայլանդ, Սինգապուր
  • Hoya engleriana – Կամբոջան, Լաոս, Թաիլանդ, Վիետնամ
  • Hoya erythrostemma – Մալայզիա, Մյանմար, Ս. Թայլանդ
  • Hoya finlaysonii – Ինդոնեզիա (Բորնեո, Սումատրա), Մալայզիա, Մյանմար, Ս Թայլանդ
  • Hoya fuscomarginata – Միայն հայտնի է մշակության մեջ
  • Hoya globulosa – Հնդկաստան (Սիկկիմ) Նեպալ
  • Hoya heuschkeliana – Ֆիլիպիններ
  • Hoya hypolasia – Պապուա Նոր Գվինեա
  • Hoya imbricata – Ինդոնեզիա, Ֆիլիպիններ
  • Hoya imperialis Ֆիլիպիններ, Մալայզիա
  • Hoya inconspicua – Ավստրալիա, Պապուա Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիներ
  • Hoya kentiana – Ֆիլիպիններ
  • Hoya kerrii – Չինաստանը, Կամբոջան, Ինդոնեզիան ( Ջայա), Լաոս, Թաիլանդ, ԸՆԴ Վիետնամ
  • Hoya lacunosa – Հնդկաստան, Չինաստան, Մալայզիա, Սինգապուր, Թայլանդ, Ինդոնեզիա (Բորնեո, Ջայա, Սումատրա)
  • Hoya lanceolata – Հնդկաստան, Նեպալ, Բութան, Մյանմար
    • Hoya lanceolata ssp. bella – Հնդկաստան, Նեպալ, Ս. Մյանմար
    • Hoya lanceolata ssp. lanceolata – Բութան, Հնդկաստան, Մյանմար, Նեպալ
  • Hoya latifolia – Մյանմար, Մալայզիա, Ս Թայլանդ, Ինդոնեզիա (Բորնեո, Ջայա, Սումատրա)
  • Hoya limoniaca – Նոր Կալեդոնիա
  • Hoya linearis – Չինաստան, Հնդկաստան (Սիկկիմ) Նեպալ
  • Hoya longifolia – Բութան, Չինաստան, Հնդկաստան, Նեպալ, Պակիստան, Սինգապուր, Թայլանդ
  • Hoya macgillivrayi – Ավստրալիա
  • Hoya macrophylla – Ինդոնեզիա (Բորնեո, Ջայա)
  • Hoya magnifica – Պապուա Նոր Գվինեա
  • Hoya megalaster – Պապուա Նոր Գվինեա
  • Hoya meliflua – Ֆիլիպիններ
  • Hoya meredithii – Մալայզիա (Բորնեո)
  • Hoya mindorensis – Ֆիլիպիններ
  • Hoya multiflora – Չինաստանը, Ինդոնեզիան, Լաոսը, Մալայզիա, Մյանմար, Ֆիլիպիններ, Թայլանդ, Վիետնամ
  • Hoya nicholsoniae – Ավստրալիա, Պապուա Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիներ
  • Hoya nummularioides – Կամբոջան, Լաոս, Թաիլանդ, Վիետնամ
  • Hoya obovata – Հնդկաստան, Ինդոնեզիա, Թայլանդ, Ֆիջի
  • Hoya obscura – Ֆիլիպիններ
  • Hoya pachyclada – Թայլանդ
  • Hoya parviflora – Հնդկաստանը, Մալայզիան, Մյանմար, Ինդոնեզիա, Թայլանդ
  • Hoya parvifolia – Ինդոնեզիա (Սումատրա)
  • Hoya pauciflora – Հնդկաստան (Շրի Լանկա)
  • Hoya pottsii – Չինաստան
  • Hoya pubicalyx – Ֆիլիպիններ
  • Hoya purpureo-fusca – Ինդոնեզիա (Ջայա)
  • Hoya retusa – Հնդկաստան (Ասսամ, Բոմբեյի նախագահություն), Ինդոնեզիա
  • Hoya revoluta – Կամբոջան, Ինդոնեզիան (Բորնեո, Ջայա, Սումատրա), Լաոս, Մալայզիա, Ս. Թաիլանդ, Վիետնամ
  • Hoya serpens – Ավստրալիա, Հնդկաստանը (Ե. Հիմալայա) Նեպալ
  • Hoya shepherdii – Չինաստան, Հնդկաստան
  • Hoya siamica – Կամբոջան, Հնդկաստան, Լաոս, Թաիլանդ, Վիետնամ
  • Hoya thailandica – Թաիլանդ (Չան Մայի)
  • Hoya thomsonii – Չինաստան, Հնդկաստան
  • Hoya tsangii – Չինաստան, Ֆիլիպիններ (Մինդանաո)
  • Hoya verticillata – Բրունեյ, Կամբոջա, Հնդկաստանը, Ինդոնեզիան (Բորնեո, Ջայա, Սումատրա), Լաոս, Մալայզիա, Թայլանդ, Սինգապուր
  • Hoya vitellina – Ինդոնեզիա (Ջայա)

Պատկերասրահ

Գրականություն

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Մոմաբաղեղ: Կենսաբանական նկարագիր, Մշակում, Տեսակներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոմաբաղեղ» հոդվածին։
Մոմաբաղեղ: Կենսաբանական նկարագիր, Մշակում, Տեսակներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոմաբաղեղ» հոդվածին։

Tags:

Մոմաբաղեղ Կենսաբանական նկարագիրՄոմաբաղեղ ՄշակումՄոմաբաղեղ ՏեսակներՄոմաբաղեղ ՊատկերասրահՄոմաբաղեղ ԳրականությունՄոմաբաղեղ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ալեքսանդր ՊուշկինՎագինիզմՍնկերՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Ավշային հանգույցների բորբոքումԽոսքի մասերԹիթեռներԱսիաՎարդավառՎահան ՏերյանՍտեփան Զորյան (գրող)ԱրմավիրՄեքսիկաՀաղթանակի օրԵվրոպաԷվերեստՊակիստանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԲարդ նախադասությունՆԱՏՕԼիբանանԷլենի օրագիրըՍուր բրոնխիտՍրտամկանի բորբոքումԼոս ԱնջելեսՃապոնիաԳայլերՀեքիաթՎահագնՄատանիների տիրակալը69ՆոյԼյարդԶուգահեռագիծԱլպիական մանուշակ (պատմվածք)App StoreԼիտրՎանաձորՎահանագեղձԲլանքա ՊալոմաՄարդու անատոմիաԱվետիք ԻսահակյանԿոկորդիլոսներՀայաստանի ազգային հերոսԲուդդայականությունԾխելԱնորոշ դերբայԲռնցքամարտԳոռ Վարդանյան (դերասան)Մետաղ7-ZipՀոլոքոստԴաշտանային ցիկլԱրցախի հերոսԱրամ ԱսատրյանՋավախքՍիրտՈւրցՍկառլեթ ՅոհանսոնՀեկտարՊարկինսոնի հիվանդությունԿատաղությունՍինգապուրՆապոլեոն ԲոնապարտՉակերտներԳյումրիՊելեԱծանցՈւշադրությունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԳլաուկոմաԹաթուլ ԿրպեյանՀռոմեական դիցարանի աստվածների ցանկԲարդ համադասական նախադասությունԷրեկտիլ դիսֆունկցիաԾիածան🡆 More