Ֆիլմ Մենք Ենք, Մեր Սարերը

Մենք ենք մեր սարերը, Հենրիկ Մալյանի՝ Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած գեղարվեստական կինոնկար։ Նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայում 1969 թվականին։

Ֆիլմ Մենք Ենք, Մեր Սարերը
Մենք ենք մեր սարերը
Մենք ենք, մեր սարերը
Ֆիլմ Մենք Ենք, Մեր Սարերը
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ժանրկինոկատագերգություն
Թվական1969
Լեզուհայերեն
ՌեժիսորՀենրիկ Մալյան
Սցենարի հեղինակՀրանտ Մաթևոսյան
ԴերակատարներՄհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Ազատ Շերենց, Արտավազդ Փելեշյան և Արմեն Այվազյան
ՕպերատորԿարեն Մեսյան
ԵրաժշտությունՏիգրան Մանսուրյան
ԿինոընկերությունՀայֆիլմ
Տևողություն94 րոպե

Սյուժե

Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ, և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին ու փորձում են վերջինիս խաբելով ճանապարհ դնել։ Միջամտում են Զավենն ու Պավլեն, ովքեր կոպտում են Ռևազին։

Ռևազի կինը դիմում է միլիցիային, և գյուղ գործուղված քննիչը փորձում է քանդել պատմության կծիկը։ Սակայն լեյտենանտը հասկանում է, որ արվածը դիտավորյալ գողություն չէ, և որոշում է հետաքննություն չանցկացնել։ Բայց իր ղեկավարության առաջ անաչառ երևալու համար նա սկսում է, օրենքի տառին համապատասխան, հետաքննել գործն ու հարցաքննել մասնակիցներին։

Քննությունը շարունակելու համար լեյտենանտը որոշում է գործի մասնակիցներին՝ Իշխանին, Ավագին, Պավլեին, Զավենին ու Ռևազին, տանել միլիցիայի բաժանմունք։ Իսկ քանի որ հենց այդ օրերին գյուղից պետք է ոչխարներ տանեին մթերակայան, նրանք քաղաք են գնում սարերով՝ իրենց հետ տանելով մթերման հոտը։

Ստեղծագործական խումբ

Դերերում

Թևավոր խոսքեր

«Ուսիդ կեղտը մաքրիր։»

«Սա կեղտ չի, թրիք է։ Կեղտն ու թրիքն էլ չեք տարբերում։»

«Գնացեք եզ էլ կերեք,գոմեշ էլ կերեք,իրար էլ կերեք․․․․»

«Մատանի,հարբեցող․․․․․քսան տարի օրինակ է գտել մարդ է զարմացնում․․․»

«Բա կարծում ես մի մարդով եզ շուռ տալը հե՞շտ է, մի մարդ սկի մի կնիկ էլ չի կարող շուռ տալ, ուր մնաց մի եզ։»

«Արածդ հունձ չի՞։ Հնձածդ խոտ չի՞»:

«Եվ այդ մարդը հիմա ուր է՞: Աշխատանքային գաղութում է։»

«Որ քեզ կանչում են ինչու չես բարեհաճում ժամանել, ընկեր մինիստր։ Թե սպասում էրի ետևիցդ ինքնաթիռ ուղարկեն։»

«Ես քեզանից շաաատ շնորհակալ եմ։ Թե որ դու ինձ չէիր կանչել ես ըսկի լողացողը չէի։»

Արտաքին հղումներ

Ֆիլմ Մենք Ենք, Մեր Սարերը 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Tags:

Ֆիլմ Մենք Ենք, Մեր Սարերը ՍյուժեՖիլմ Մենք Ենք, Մեր Սարերը Ստեղծագործական խումբՖիլմ Մենք Ենք, Մեր Սարերը ԴերերումՖիլմ Մենք Ենք, Մեր Սարերը Թևավոր խոսքերՖիլմ Մենք Ենք, Մեր Սարերը Արտաքին հղումներՖիլմ Մենք Ենք, Մեր Սարերը1969ՀայֆիլմՀենրիկ ՄալյանՀրանտ Մաթևոսյան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աննա ՀակոբյանՎերածնունդԱղմուկ ականջներումՖրանսիաԱնտանտՀամեմատությունՀովհաննավանքԲացատրական բառարանԳևորգ ՉաուշԾծմբական թթուՎազգեն ՍարգսյանՀիսուսի ծնունդԱրգանդի միոմաՊետական կառավարման ձևԳարեգին ՆժդեհՀայ գրերի գյուտՀովհաննես ԹումանյանԱրմեն Տիգրանյան (երգահան)Կենդանակերպի նշաններԱնկլավ և էքսկլավԱրտաշատՔրիստոնեությունՍարդարապատի հերոսամարտՀեշտոցի սնկային վարակՏուբերկուլոզԳնարբուկՁկներՀայաստանի անկախության հռչակագիրՄոսկվաՄարդու իրավունքներԱծխաջուրՍասունցի ԴավիթՔարՄիզուղիների ինֆեկցիաներՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՀայաստանի Հանրապետության բնակչությունԱրշիլ ԳորկիՍպիտակի երկրաշարժԳաստրիտԸղձական եղանակԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԷկոհամակարգԲութԼյարդի հիվանդություններԵղիշե ՉարենցՀականիշԿարմիր կիրակիՀայոց պատմությունԴվինՈրոտանի կիրճՔութեշԼևոն ՇանթԲառակապակցությունԱվստրալիաՆյարդային համակարգՀայկական լեռնաշխարհԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՄինչամուսնական սեքսԶոլի Ադոկtgpa2Տերունական աղոթքՍահմանական եղանակԲադերՋրծաղիկՀայկ նահապետՀովհաննես ԲաղրամյանԱրհեստական բանականությունՔիմիական ռեակցիաներՀայ ֆիդայիներԿիպրոսՎաղարշապատՆյութափոխանակությունԱնտարկտիդաՈրդան կարմիրԾխախոտՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկ🡆 More