Մեծ կիսագնդերի կեղև (լատին․՝ cortex cerebri), 3 մմ հաստությամբ գորշ նյութի շերտ է։ Այն համեմատաբար լավ է զարգացած առաջ կենտրոնական գալարում, որտեղ կեղևի հաստությունը 5 մմ է։ Գալարների և ակոսների առկայությունը մեծացնում է գլխուղեղի կեղևի մակերեսը։ Կեղևում կա 10–14 միլիարդ նյարդային բջիջ։ Նրա տարբեր մասերը, որոնք միմյանցից տարբերվում են բջիջների կառուցվածքով և տեղադրությամբ (ցիտոարխիտեկտոնիկա), թելերի դասավորությամբ (միելոարխիտեկտոնիկա) և ֆունկցիոնալ նշանակությամբ, կոչվում են դաշտեր։ Կեղևի նեյրոնները բազմաձև և բազմաբևեռ բջիջներ են։ Դրանք բրգաձև, աստղաձև, իլիկաձև, սարդանման և հորիզոնական նեյրոններն են։
Բրգաձև նեյրոնները մեծ ուղեղի կեղևը ձևավորող բջիջների հիմնական մասն են։ Դրանց մարմինը եռանկյունաձև է, որի գագաթներն ուղղված են դեպի կեղևի մակերես։ Գագաթից և մարմնի կողմնային մասերից դուրս են գալիս դենդրիտները, որոնք ավարտվում են գորշ նյութի տարբեր շերտերում։ Բրգաձև բջիջների հիմքից սկսվում են նեյրիտները, որոնց առաջացրած կարճ ճյուղերը մնում են կեղևում, իսկ երկար ճյուղերից ձևավորվում է սպիտակ նյութը։ Բրգաձև բջիջները կեղևի տարբեր շերտերում ունեն տարբեր չափեր և նշանակություն։ Փոքր բջիջները ներդիր նեյրոններ են, որոնց նեյրիտները կապ են ստեղծում նույն կիսագնդի տարբեր մասերի միջև (ասոցիատիվ նեյրոններ) կամ միացնում են երկու կիսագնդերը, որպես ձուլանային (կոմիսուրալ) թելեր։ Բրգաձև խոշոր բջիջները և դրանց ճյուղերն առաջացնում են բրգաձև ուղիներ, որոնք ողնուղեղի համապատասխան կենտրոնները կապում են ուղեղի ցողունի կենտրոնների հետ։
Կեղևային գորշ նյութում տարբերում են 6 շերտ։ Հաշվելով կիսագնդերի արտաքին մակերեսից դեպի ներս՝ այդ շերտերը հետևյալն են.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 100)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մեծ ուղեղի կեղև, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.