«Մարսյան շախմատ» (անգլ.՝ The Chessmen of Mars, բառացի՝ «Մարսի շախմատիստները»), Էդգար Ռայս Բերոուզի «Բարսումյան շարքի» հինգերորդ վեպը։ Վեպը սկսել է գրել 1921 թվականի հունվարին։ Վեպի առաջին հրապարակումը կայացել է 1922 թվականին։ Այն հրապարակվել է «Argosy All-Story Weekly » շաբաթաթերթում, վեց մասով՝ 1922 թվականի փետրվարի 18-ի, փետրվարի 25-ի, մարտի 4-ի, մարտի 11-ի, մարտի 18-ի և մարտի 25-ի համարներում։ Գրքային հրատարակությունը կայացել է 1922 թվականի նոյեմբերին՝ Մակլերգի հրատարակչությունում։
Մարսյան շախմատ անգլ.՝ The Chessmen of Mars | |
---|---|
Հեղինակ | Էդգար Ռայս Բերոուզ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆենտեզի, գիտական ֆանտաստիկա և ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջոն Քարթեր և Դեյա Տորիս |
Ստեղծման տարեթիվ | 1921 |
Նկարագրում է | Մարս |
Շարք | Բարսում |
Նախորդ | Տուվիա |
Հաջորդ | Մարսի մեծ ուղեղը |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | A. C. McClurg |
Հրատարակման տարեթիվ | 1922 |
The Chessmen of Mars Վիքիպահեստում |
Վեպը կառուցված է որպես Ջոն Քարտերի պատմվածքը իր ազգական Էդգար Ռայս Բերոուզին։ Ջոն Քարտերը առաջին անգամ գիտակցորեն այցելում է Երկիր՝ մարսյան արքայազնի կերպարով։
Տարան Հելիումից՝ Ջոն Քարտերի և Դեյա Տորիսի դուստրը, հոր արքունիքում ընդունում է իր հնարավոր փեսացուներին, այդ թվում և Ջոր Կանտոսին՝ Կանտոս Կանի որդուն։ Նրան առանձնապես դուր չեկավ հեռավոր Գատոլի կառավարիչ ջեդ Գահանը՝ զարդարված ադամանդե զենք ու զրահով։ Արքայադստեր քմահաճույքը օդային զբոսանքն է, որի ժամանակ նա ընկնում է փոթորկի մեջ։ Փոթորիկը Տարային բերում է Բանտում երկիր, որը բնակեցված է սարսափելի արարածներով, որոնք իրենց անվանում են կալդաններ։ Կայդանները չոր ինտելեկտուալներ են, որոնք նման են հսկա գլխի, հագեցած սարդի թաթերով։ Քանի որ կալդանները կազմված են միայն ուղեղից և համարյա ունակ չեն տեղաշարժվելու, նրանք բուծել են ընտանի կենդանիների հատուկ տեսակ։ Դրանք նախկին մարդ-ստրուկներ են, որոնց մոտ հեռացված է գլուխը։ Նրանք անվանվում են ռիկորներ։ Կալդանը հեծում է ռիկորին և միանում է նրա նյարդային համակարգին, որից հետո կարող է անել այն ամենը ինչ նրան գոհացնում է։ Տարան կարողանում է իր երգեցողությամբ հմայել կալդաններից մեկին՝ Չեկ անունով և վերջինս օգնում է նրան փախչել։
Միևնույն ժամանակ Գահանը, որը ինքնամոռաց սիրահարված է Տարային, ուղևորվում է նրան փնտրելու։ Գահանը՝ գտնելով Տարային, մնում է չճանաչված և անվանվում է պանտան (վարձու զինվոր)՝ Տուրան անունով։ Տարան, Գահանը և Չեկը հասնում են մեկուսացած Մանատոր պետություն, որտեղ պահպանվել են չափազանց հնաոճ ավանդույթներ։ Օրինակ՝ քաղաքում անց են կացվում գլադիատորական մենամարտեր՝ մարսյան շախմատի տարատեսակի՝ ջետանի տեսքով։ Այսպիսով, որպեսզի խաղաքարով քայլ արվի պետք է արյունալի մենամարտ տեղի ունենա։ Գլխավոր հերոսներն են հանդիսանում ստրուկները և բազմաթիվ արկածներից հետո նրանք վերադառնում են Հելիում։ Այնտեղ պարզվում է, որ Ջոր Կանտոսը Տարային համարել է մահացած և ամուսնացել է մեկ ուրիշի հետ։ Դրանից հետո Տարան ամուսնանում է Տուրանի, այսինքն Գահանի հետ և տիրում է պետական իշխանությանը։
Վեպը բաղկացած է նախաբանից, վերջաբանից և քսաներկու գլուխներից։
«Մարսիական շախմատ» վեպում Բերոուզը ծաղրում է իր ժամանակի ֆանտաստիկ գաղափարը գերհզոր մտքի բուծման վերաբերյալ, որը պարփակված է լոկ ուղեղի մեջ։ Գերինտելեկտուալ կալդանները բացարձակ անօգնական են ֆիզիկապես, իսկ հեծնելով ռիկորին, համենայն դեպս, մնում են ծայրահեղ ապաշնորհ։ Տարան Հելիումից գալիս է այն եզրակացության, որ միայն մարդիկ են ունակ պահպանել հավասարակշռությունը կյանքի ինտելեկտուալ և ֆիզակական կողմերի միջև։
Ջետան խաղը հանդիսանում է շախմատի մարսյան տարատեսակը։ Դաշտը բաղկացած է հարյուր սև և գազարագույն քառակուսիներից։ Յուրաքանչյուր սև և գազարագույն խաղացողի տրվում է քսանական խաղաքար։ Խաղը իրենից ներկայացնում է պայքար մինչ մահ։ Երբ ռազմիկը տեղաշարժվում է քառակուսիներից մեկը, իսկ հակառակ գույնի ռազմիկը գրավում է տարածություն, ապա նրանք պետք է մասնակցեն մահացու մենամարտի։ Խաղը նախատեսված է ներկայացնելու պայքարը Սև մարսեցիների՝ հարավում և Դեղին մարսեցիների միջև՝ հյուսիսում։ Այն ժամանակ, երբ հանցագործները և ստրուկները օգտագործվում են այդ պայքարում, ազնվականները նույնպես, որոշ դեպքերում, մասնակցություն էին ունենում։ Նա խաղում էր Մանատորում՝ որպեսզի տիրանա գեղեցիկ կնոջը, որպես օրենք, բացառապես վայելուչ ստրկուհու։ Դա, անկասկած, կահարվում է Բերոուզի դեպի շախմատը ունեցած սեփական հմայքից։
1922 թվականի օգոստոսի 6-ին Բերոուզը նամակ է ստանում կալանավեյրից՝ Էլսոն Բ. Սվիթից։ Սվիթը և ուրիշ բանտարկյալ՝ օգտագործելով ջետանի գաղափարը, պատրաստել են ջետան և խաղում են բազմաթիվ խաղեր և խաղը դարձել է հանրահայտ նաև մյուս բանտարկյալների մոտ։ Բերոուզը 1922 թվականի օգոստոսի 16-ին զույգին տեղեկացնում է, որ նրանք աշխարհում առաջինն են պատրաստել այդ խաղը։ Հետաքրքրությունը խաղի նկատմամբ շատ մեծ էր և նա կանոնները մտցնում է հավելվածի մեջ՝ այն անվանելով «Ջետան կամ Մարսյան շախմատ»։ Խաղի վերաբերյալ գլուխը ընդգրկվում է Ջոն Գոլոնի 1968 թվականի շախմատային տարբերակների գրքի մեջ։
Ջետանի խաղաքարերը շարվում են երկու շարքով։
Առաջին շարք
Երկրորդ շարք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսյան շախմատ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մարսյան շախմատ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.