Մարսի Մթնոլորտ

Մարսի մթնոլորտը, Մարս մոլորակը շրջապատող գազային ծածկույթ։ Զգալիորեն տարբերվում է Երկրի մթնոլորտից, ինչպես քիմիական կազմությամբ, այնպես էլ ֆիզիկական հատկություններով։ Մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ կազմում է 0,7 - 1,155 կՊա (1/110 երկրայինի համեմատ, կամ համարժեք է երկրայինին մի քանի կիլոմետր բարձրության վրա)։ Մոտավոր մթնոլորտի հաստությունը կազմում է 110 կմ։ Մարսը ունի չափազանց թույլ մագնիսական դաշտ (համեմատած Երկրի հետ), և արդյունքում արևային քամին աստիճանաբար «քշում» է մթնոլորտը տիեզերք։

Մարսը Հաբբլ աստղադիտակից 2005 թվականի հոկտեմբերի 28, երևում է փոշու հողմ (գույները իրական չեն)
Մարսը Հաբբլ աստղադիտակից 2005 թվականի հոկտեմբերի 28, երևում է փոշու հողմ (գույները իրական չեն)
Ածխաթթու գազ 95,32 %
Ազոտ 2,7 %
Արգոն 1,6 %
Թթվածին 0,13 %
Շմոլ գազ 0,07 %
Ջրային գոլորշի 0,03 %
Ազոտի օքսիդ (II) 0,013 %
Նեոն 2,5 ppm
Կրիպտոն 300 ppb
Ֆորմալդեհիդ 130 ppb
Քսենոն 80 ppb
Օզոն 30 ppb
Մեթան 10,5 ppb
Մարսի Մթնոլորտ
Ամպերի շարժման անիմացիա, լուսանկարները կատարված են Ֆենիքս

Քիմիական կազմությունը

Մարսի մթնոլորտը 95 %-ով կազմված է Ածխաթթու գազից, ազոտի, արգոնի և թթվածնի աննշան խառնուրդով։ Կա նաև փոքր քանակով ջրային գոլորշի։ Հայտնաբերվել են մեթանի հետքեր, ինչը վկայում է այն մասին, որ մոլորակի վրա հնարավոր է, որ կա կենսագործունեություն, քանզի գործող հրաբուխներ չեն հայտնաբերվել։ Անհրաժեշտ է նշել, որ չնայած իր նոսրության, Մարսի մթնոլորտը պարունակում է մոտ 23 անգամ ավելի շատ (մասնիկ սմ³ մեջ մակերևույթի մոտ) քան երկրայինում։

Ջերմաստիճանային տատանումները

Մարսի մթնոլորտի չափազանց նոսրության պատճառով, հասարակածում ջերմաստիճանը տատանվում է +30 °C ցերեկով մինչև −80 °C գիշերը, այս տարբերությունը տեղի է ունենում ջերմային էներգիայի անարգել ճառագայթման պատճառով դեպի տիեզերք։ Բևեռներում ջերմաստիճանը կարող է ընկնել մինչև −143 °C:

Տարեկան փուլերը

Մթնոլորտի զանգվածը տարվա ընթացքում ենթարկվում է չափազանց մեծ փոփոխությունների, ձմեռային ժամանակահատվածում խտացման և սառցագոյացման և ամառային ժամանակում մեծ քանակներով ածխաթթու գազի գոլորշիացման պատճառով։

Մթնոլորտի կառուցվածքը

Մարսի Մթնոլորտ

Tags:

Մարսի Մթնոլորտ Քիմիական կազմությունըՄարսի Մթնոլորտ Ջերմաստիճանային տատանումներըՄարսի Մթնոլորտ Տարեկան փուլերըՄարսի Մթնոլորտ Մթնոլորտի կառուցվածքըՄարսի ՄթնոլորտԵրկիրԵրկրի մթնոլորտՄարս (մոլորակ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գևորգ ՄկրտչյանՄիջին ականջի բորբոքումԿլաուդիա ԿարդինալեԹրաֆիքինգՀոգեբանությունԿռունկ (երգ)Ֆայլ Բարդ ստորադասական նախադասությունՏոտոԳեյմինգՀոմանիշՀայաստանի լեռներԷրզրումՀանրապետության հրապարակ (Երևան)ԵրազահանՆոր ԶելանդիաՕձերՕվկիանոսԲուլղարիաՀայաստանի զինանշանԿոստանդնուպոլիսԳրիգոր ԶոհրապՀենրիխ ՄխիթարյանՄարդու կմախքԿրծքագեղձի քաղցկեղՄոնթե ՄելքոնյանԴավիթ ԲեկՁկներԷպիլեպսիաԲացատրական բառարանԱբդուլ Համիդ IIԱրտադրյալՀովհաննես ՇիրազԷվերեստՁեռնաշարժությունՖուտբոլՄԻԱՎ/ՁԻԱՀԳարեգին Ա ՔեսաբցիԹոքերԹուրք-հայկական պատերազմ (1920)Արարատի մարզՀայոց այբուբենի հուշարձանԱղերՄատենադարանՀեշտոցային արտադրությունՀոգեբանական մանիպուլյացիաԳլխուղեղի ուռուցքԱրյունակից եղբայրներ (ֆիլմ)Բագրատունիների թագավորությունՄամփրե արքանՀայաստանի կենդանական աշխարհՆահապետ (ֆիլմ)ՋուրԾաղիկԲրոնխիալ ասթմաԱռաքյալը (Մուրացան)Արյան ընդհանուր հետազոտությունՊարագաներՀայկական լեռնաշխարհԱրգանդի միոմաԷպոսՀովհաննես ԲաղրամյանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀղիություն (մարդ)Ժամանակի պարագաԱրտաշատՎանա լիճԷկոլոգիական գործոններՎանաձորԴերենիկ ԴեմիրճյանՄակարիոս IIIԹութակներ (ընտանիք)ՄաշկաբորբԵրվանդ ՔոչարԱղբյուր ՍերոբԱվրորայի լուսաբացըՈւթոտանիներՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՇրջակա միջավայր🡆 More