Երկրի Մթնոլորտ

Երկրի մթնոլորտ, Երկրի օդային թաղանթն է։ Այն սկսվում է երկրագնդի մակերևույթից և հասնում 2000-3000 կմ բարձրության։ Մթնոլորտը մնում է երկրագնդի շուրջը և Տիեզերքում չի ցրվում երկրագնդի ձգողության շնորհիվ։

Երկրի Մթնոլորտ
Երկրի մթնոլորտը Միջազգային տիեզրակայանից։

Մթնոլորտային օդը մի շարք գազերի խառնուրդ է։ Նրա բաղադրության մեջ գերակշռում են ազոտը (N2) և թթվածինը (O2Օդում պարունակվում են նաև չնչին քանակությամբ արգոն, ածխաթթու գազ, ջրածին, օզոն և այլ գազեր։ Առկա են նաև ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղներ, ծխի և փոշու մասնիկներ, մանրէներ և այլն։

Տարբեր բարձրությունների վրա օդի խտությունը, ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը և այլ մեծություններ ունեն տարբեր արժեքներ։ Դրանցով պայմանավորված՝ մթնոլորտում առանձնացվում է մի քանի շերտեր։

Պատմություն

Օդի` գազային խառնուրդ լինելու հանգամանքն առաջինը պարզել է ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն 1774 թվականին. փակ անոթում զետեղված մետաղի փոշին շիկացնելիս՝ նկատել է, որ մետաղի հետ միանում է օդի միայն մի մասը՝ մի բաղադրիչը։ 1777 թվականին նա պարզել է նաև, որ օդի այդ բաղադրիչը պիտանի է շնչառության համար, ուստի այն անվանել է «շնչառությանը պիտանի օդ»՝ թթվածին, մյուսը՝ ոչ պիտանին՝ ազոտ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «անկենդան»։

19-րդ դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ գազեր, մեթանի, ծծմբային գազի, ածխածնի մոնօքսիդի, օզոնի, ջրածնի, ամոնիակի և ազոտի այլ միացությունների հետքեր։

Թթվածին

Թթվածնի պարունակությունն օդում առաջինը որոշել են ֆրանսիացի քիմիկոսներ Ժան Բատիստ Անդրե Դյուման և Ժան Բատիստ Բոսենկոն 1841 թ-ին։ Ավելի ուշ օդը հեղուկացվեց և բաժանվեց իր երկու հիմնական բաղադրիչների՝ ազոտի և թթվածնի։ 1896–97 թթ-ին անգլիացի քիմիկոս Վիլյամ Ռամզայը հեղուկ օդի կոտորակային թորմամբ ստացավ նաև 4 նոր իներտ գազեր։

Կառուցվածք

Երկրի Մթնոլորտ 

Ներքնոլորտ

Երկրի մակերևույթին ամենամոտ շերտը ներքնոլորտն է։ Բևեռային շրջաններում ներքնոլորտը տարածվում է մինչև 8-10 կմ, իսկ հասարակածային շրջաններում՝ մինչև 18 կմ բարձրությունը։ Ներքնոլորտը մարդու համար կենսականորեն ամենակարևոր շերտն է։ Օդում եղած ջրային գոլորշին, սառույցի բյուրեղները, փոշու և ծխի մասնիկների մեծ մասամբ կուտակված են ներքնոլորտում։ Այս շերտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, քամին։ Այստեղ են դիտվում ծիածանը և կայծակը։

Վերնոլորտ

Հասնում է 50-55 կմ բարձրության։ Նրանում ջրային գոլորշու պարունակությունը աննշան է, և գրեթե չկան ամպեր։ Ներքնոլորտի և վերնոլորտի միջև օդային զանգվածների փոխանակության շնորհիվ վերնոլորտը նույնպես մասնակցում է եղանակի ձևավորմանը։

Օզոնային շերտ

Երկրի Մթնոլորտ 

Գտնվում է վերնոլորտից 25-30 կմ բարձրության վրա։ Մեր մոլորակի համար օզոնային շերտն ունի բացառիկ նշանակություն։ Օզոնը կլանում է Արեգակից եկող անդրամանուշակագույն (ուլտրամանուշակագույն) ճառագայթների մեծ մասը, որոնք վտանգավոր են կյանքի համար։

Արտաքին ոլորտ

Վերնոլորտից վեր տարածվում է մթնոլորտի մի այլ շերտ, որն անվանում են արտաքին ոլորտ։ Այստեղ օդը շատ նոսր է և չի պարունակում ջրային գոլորշիներ։ Արտաքին ոլորտում՝ մեծ բարձրությունների վրա, օդի բաղադրությունը փոխվում է։ Երկրի մակերևույթից 1000-1300 կմ բարձր շերտերում մթնոլորտը սկսում է մասամբ ցրվել։

Նշանակություն

Առանց մթնոլորտի կյանքը Երկրի վրա անհնար կլիներ։ Բոլոր կենդանի օրգանիզմներին օդն անհրաժեշտ է շնչելու համար։ Մեկ մարդուն օրական անհրաժեշտ է մոտավորապես 11 հազար լիտր օդ։ Մթնոլորտի շնորհիվ Երկրի վրա պահպանվում են ջերմային պայմանները, որոնց հարմարվել են մարդը և մյուս կենդանի օրգանիզմները։ Մթնոլորտը ցրում է Արեգակի կիզիչ ճառագայթները, և դրանք ցերեկվա ընթացքում այնքան էլ ուժեղ չեն տաքացնում Երկրի մակերևույթը։ Իսկ գիշերվա ընթացքում մթնոլորտը վերմակի նման պահում է տաքությունը՝ թույլ չտալով, որ Երկրի մակերևույթն արագ սառչի։

Մթնոլորտը Երկրի մակերևույթը պաշտպանում է երկնաքարերից։ Դրանք, մեծ արագությամբ մտնելով մթնոլորտ, նրա վերին շերտերում օդի հետ շփումից շիկանում և այրվում են՝ հազվադեպ հասնելով Երկրի մակերևույթ։ Մթնոլորտը Երկրի վրա ջրի շրջանառության անհրաժեշտ պայմաններից է։ Մթնոլորտի մեջ անցած ջրային գոլորշիները նրանում խտանում են և տեղումների ձևով նորից թափվում Երկիր։

Օդի աղտոտվածությունը ժամանակակից բնապահպանական հիմնախնդրիներից է։

Կազմ

Չոր օդի կազմը
Գազ Պարունակությունը,
ըստ ծավալի, %
Բաղադրություն
ըստ զանգվածի, %
Ազոտ 78,084 75,50
Թթվածին 20,946 23,10
Արգոն 0,932 1,286
Ածխաթթու գազ 3,95×10−2
Նեոն 1,82×10−3 1,3×10−3
Հելիում 4,6×10−4 7,2×10−5
Մեթան 1,7×10−4
Կրիպտոն 1,14×10−4 2,9×10−4
Ջրածին 5×10−5 7,6×10−5
Քսենոն 8,7×10−6
Ծիծաղեցնող գազ 5×10−5 7,7×10−5

Ենթադրվում է, որ Երկրի նախնական մթնոլորտը կազմված է եղել ամոնիակ-ջրածնային խառնուրդից. նրանում թթվածինն սկզբում հայտնվել է ջրի դիսոցման ճանապարհով, այնուհետև՝ բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների գործունեությամբ՝ լուսասինթեզով։

Կյանքի համար առավել կարևոր նշանակություն ունի թթվածինը, որի ընդհանուր զանգվածը Երկրի վրա 5,13.1015 տ է, իսկ Երկրի մթնոլորտը պարունակում է մոտ 1,18.1015 տ, որի պաշարները լրացվում են բույսերի կողմից։ Որքան շատ բույսեր են լինում շրջապատում, այնքան ավելի մաքուր և թթվածնով հարուստ է տվյալ տեղանքի օդը։

Մթնոլորտում իներտ գազերը հայտնվել են Երկրի հրաբխային գործունեության հետևանքով, իսկ CO2-ը՝ օրգանական վառելիքի այրման և լուսասինթեզի միջոցով։ Վերջին հարյուրամյակում CO2-ի և մյուս ջերմոցային գազերի բաղադրությունն օդում աննախադեպ աճել է և դարձել մեծամասշտաբ կլիմայական փոփոխությունների պատճառ։ Իսկ էներգետիկայի և ծանր արդյունաբերության հսկայածավալ աճի հետևանքով փոխվում է ոչ միայն օդի բաղադրությունը, այլև մթնոլորտում կուտակվում են նաև պինդ գոյացություններ՝ փոշի, մուր և այլն, որոնք դառնում են ծխամշուշների (սմոգ) և նման այլ երևույթների առաջացման պատճառ։

Օդի վրա վնասակար ազդեցություն են թողնում նաև տրանսպորտային միջոցների արտանետումները։ Օդում կարող են հայտնվել նաև տարբեր միկրոօրգանիզմներ ևս, այդ թվում՝ ախտածին, և վարակի պատճառ դառնալ։

Մթնոլորտային օդում մշտապես կան ջրային գոլորշիներ, որոնց միջին պարունակությունը կոչվում է օդի խոնավություն։ Բարձր խոնավության դեպքում դժվար տանելի են ինչպես շոգը, այնպես էլ ցուրտը։ Մարդու բնականոն ջերմընկալման համար կարևոր է նաև օդի շարժումը։ Շարժման առավել բարենպաստ արագությունը ձմռանը 0,15 մ/վ է, ամռանը՝ 0,2-0,3 մ/վ։

Փակ տարածությունների օդը կարող է որոշ վարակիչ հիվանդությունների, հատկապես՝ օդակաթիլային վարակների (գրիպ, դիֆթերիա, կարմրուկ, քութեշ, կապույտ հազ և այլն) տարածման պատճառ դառնալ։ Ուստի դրանք անհրաժեշտ է մշտապես օդափոխել։ 100 կմ բարձրություններում օդի բաղադրությունը գրեթե չի փոխվում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  1. В. В. Парин, Ф. П. Космолинский, Б. А. Душков «Космическая биология и медицина» (издание 2-е, переработанное и дополненное), М.: «Просвещение», 1975, 223 стр.
  2. Н. В. Гусакова «Химия окружающей среды», Ростов-на-Дону: Феникс, 2004, 192 с ISBN 5-222-05386-5
  3. Соколов В. А. Геохимия природных газов, М., 1971;
  4. МакИвен М., Филлипс Л. Химия атмосферы, М., 1978;
  5. Уорк K., Уорнер С. Загрязнение воздуха. Источники и контроль, пер. с англ., М.. 1980;
  6. Мониторинг фонового загрязнения природных сред. в. 1, Л., 1982.

Tags:

Երկրի Մթնոլորտ ՊատմությունԵրկրի Մթնոլորտ ԿառուցվածքԵրկրի Մթնոլորտ ՆշանակությունԵրկրի Մթնոլորտ ԿազմԵրկրի Մթնոլորտ ԾանոթագրություններԵրկրի Մթնոլորտ ԳրականությունԵրկրի ՄթնոլորտԵրկիրՄթնոլորտՏիեզերք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նիկոլ ՓաշինյանԲարդ համադասական նախադասություն44-օրյա պատերազմԱլպիական մանուշակ (պատմվածք)Աշխարհի երկրներն ըստ տարածքիՀայկյան տոմարԼյարդԲորբոքումՑրված սկլերոզԺենգյալով հացԳայանե (բալետ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՆապոլեոն ԲոնապարտԼեոնարդո դա ՎինչիՎահագնԱրամ ԽաչատրյանՎաղարշապատԱնլռելի զանգակատունՄարդու ատամԱծանցյալՇառլ ԱզնավուրՄարինա ԲերբերյանՓորլուծությունՀայաստանի լեռներԴանիաԼուկաս ՍելարայանԳեղարդի վանքԳլխուղեղի բորբոքումԱպարանՊարբերական հիվանդությունՋիլիզաԴաշտանադադարՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՎիժում (հղիության կրելախախտ)ԲացահայտիչՌուսաստանի քաղաքների ցանկՄաշկի սնկային հիվանդություններԴերբայՖրանսիայի ազգային գրադարանՄայրության և գեղեցկության տոնՆոր ԿտակարանԲաժանարարների աղյուսակՀայ ֆիդայիներԵվրոպական միությունԿանանց միջազգային օրՍալոմե (նկար)ՓայծաղՎերին ՈսկեպարՄարսողական համակարգԱգաթա ՔրիստիՍննդային ալերգիաՎերածնունդՇուկաԲագրատունիների թագավորությունՄեսրոպ ՄաշտոցՀեշտոցի սնկային վարակԺիլբերտի համախտանիշՍահմիՎաղ հղիության արյունահոսությունՄանվել ԳրիգորյանԴիլիջանՀուրոն լիճՇիզոֆրենիաԿառավարում (տնտեսագիտություն)ՀիպերթիրեոզՍտենտավորումԵրկիր ՆաիրիԿոմիտասՎերաբերական (խոսքի մաս)Արաբական Միացյալ ԷմիրություններՎարդանանք (պատմավեպ)Մեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՑելիակիաԱֆրիկյան միությունԲալթիմորԱթերոսկլերոզ🡆 More