Մանկական Խաղահրապարակ

Մանկական խաղահրապարակ, վայր, որը նախատեսված է հիմնականում նախադպրոցական տարիքի երեխաների խաղալու համար։ Գտնվում է բնակավայրերում և պարսպապատված է ճանապարհներից։

Մանկական Խաղահրապարակ
Մանկական խաղահրապարակ
Մանկական Խաղահրապարակ
Մանկական Խաղահրապարակ
Մանկական Խաղահրապարակ
Մոյդոդիր, որը տեղադրված է Նավապոլացկ քաղաքի (Բելառուս) մանկական զբոսայգում
Մանկական Խաղահրապարակ
Մանկական Խաղահրապարակ
Մանկական Խաղահրապարակ
Ժակ-Լորան Ագաս: Մանկական խաղահրապարակ, 1830
Մանկական Խաղահրապարակ

Մանկական խաղահրապարակը տարածություն է, որտեղ տեղակայված են մանկական փողոցային խաղային սարքավորումների տարրեր՝ բովանդակալից ազատ ժամանց կազմակերպելու համար։ Խաղային սարքավորումներն իրենց հերթին կոնստրուկտիվ սարքավորումներ են, որոնք նպաստում են ֆիզիկական և մտավոր զարգացմանը։ Կախված պարունակությունից՝ խաղահրապարակները բաժանվում են.

  • մանկական խաղահրապարակ կոնկրետ տարիքային խմբերի համար (3-6 կամ 7-16 տարեկան)
  • ունիվերսալ խաղահրապարակ, որն իր մեջ ընդգրկում է տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված մոդուլներ։

Յուրաքանչյուր տարիքային կատեգորիայի համար նախատեսված խաղահրապարակներն ունեն իրենց բնութագրերը և նրանց համար նախատեսված գոտիներն իրենց մեջ ներառում են հատուկ տարրեր։ Ամենափոքր տարիքի համար նախատեսված է անցում կամրջակով, աստիճաններ, ավազարկղեր, միջին տարիքի համար՝ ճոպաններով ցանցեր և ճանապարհներ, պարուրաձև թեքություններ, ոլորուն բլուրներ, իսկ ավելի մեծ տարիքի համար` սպորտային զուգափայտեր և սանդուղքներ։ Ճոճանակներն ու կարուսելները համարվում են հարմար բոլոր տարիքի երեխաների համար՝ փոքր տարիքի երեխաներին ավելի մեծերի ուղեկցության պայմանով։

Մանկական խաղահրապարակի բոլոր տարրերը պետք է համապատասխանեն երեխայի հասակին, աճին, զանգվածին և ֆիզիկական կարողություններին։ Լավ է մանկական խաղահրապարակները վերազինել խաղի տարրերի անվտանգության պահանջներին համապատասխան, ինչպես նյութերի անվտանգությամբ, ազատ անկման առավելագույն բարձրությամբ, անվտանգության գոտիներով։ Նախագծելիս հաշվի են առնում նաև լուսավորությունը և տարրերի շուրջ ազատ տարածության առկայությունը։ Մանկական խաղահրապարակների արտադրությունն անհնար է առանց անհրաժեշտ ԳՈՍՏ-ներին համապատասխան հավաստագիր ստանալու։

Մանկական խաղահրապարակների պատմությունն աշխարհում

Մինչև 19-րդ դարը Եվրոպայում չկային հիմնարկություններ, որոնք կզբաղվեին մանկական խաղերի և ժամանցի համար հատուկ տարածքի կազմակերպմամբ։ Երեխաները թողնվել են իրենց կամքին և որպես խաղերի առարկաներ օգտագործել են ձեռքի տակ եղեծ իրերը և տնտեսական թափոնները։ Մանկավարժության, հոգեբանության և մշակույթի զարգացման համար սկսել են հայտնվել առաջին մանկապարտեզները։ Ենթադրաբար, միևնույն ժամանակ սկսել են հայտնվել նաև մանկական խաղահրապարակները։ Համաշխարհային պատմության մեջ մանկական խաղահրապարակների առաջին հիշատակումներից մեկը նկարիչ Ժակ-Լորան Ագասի «Հրապարակ խաղերի համար» նկարն է։

Մանկական խաղահրապարակների արդիականացում

Ներկայումս շատ երկրների քաղաքային վարչական մարմինները խաղահրապարակների նախագծման և տեղադրման գործում ներգրավում են ճարտարապետական և դիզայներական կազմակերպություններին։ Մանկական հրապարակների նախագծմանը մասնակցում են տարբեր մասնագետներ՝ դիզայներներ, ճարտարապետներ, մանկավարժներ, նկարիչներ, ինժեներներ և ատաղծագործներ։

Նմանատիպ նախագծի օրինակ է Մոսկվայի Գորկու անվան զբոսայգին։

Տարածված տարրեր

  • Սնկիկ՝ իրենից ներկայացնում է փայտե սյուն «գլխարկ» տանիքով։
  • Ճոճանակ՝ հարմարանք ճոճվելու համար, ինչպես զվարճանքի, այնպես էլ ժամանցի համար։
  • Ճոճանակ-հավասարակշռիչ
  • Ճոճակ զսպանակի վրա՝ երեխաների ժամանցի և սպորտային զարգացման համար նախատեսված հարմարանքը իրենից ներկայացնում է փայտե կամ պլաստիկ նստատեղ, որը տեղադրված է մեծ մետաղական զսպանակի վրա։
  • Կարուսել՝ մեկ կամ ավելի նստատեղով (տեղերով) սարքավորում, որը պտտվում է առանցքի շուրջ, ուղղահայաց 5°-ից ոչ ավելի անկյան տակ։
  • Ավազարկղ՝ մանկական խաղահրապարակի օբյեկտներից մեկը․ հատուկ տեղ, որը նախատեսված է խաղալիքների կիրառմամբ ավազով խաղալու համար։
  • Շվեդական պատ՝ ուղղահայաց հենակներով մարմնամարզական պիտույք՝ խաչաձև կլորացված տախտակներով։
  • Զուգափայտ՝ սպորտային պիտույք պողպատե ձողերի տեսքով, որը տեղադրված է ուղղահայաց դարակների վրա և ամրացված է մետաղական ձգաններով
  • Անցումներ
  • Խոչընդոտների գոտի՝ տեղանքի գոտին կահավորված է տարբեր խոչընդոտներով և ինժեներական կառույցներով։
  • Մանկական բլուր
  • Տնակներ և տաղավարներ
  • Գորոդկի
  • Փոքր ճարտարապետական ձևեր

Ծանոթագրություններ

Մանկական Խաղահրապարակ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկական խաղահրապարակ» հոդվածին։

Tags:

Մանկական Խաղահրապարակ Մանկական խաղահրապարակների պատմությունն աշխարհումՄանկական Խաղահրապարակ Մանկական խաղահրապարակների արդիականացումՄանկական Խաղահրապարակ Տարածված տարրերՄանկական Խաղահրապարակ ԾանոթագրություններՄանկական Խաղահրապարակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍերԿատաղությունՀեմանգիոմաԿարեն ԴեմիրճյանՀիմնական գույներԳուրգեն ՄահարիՏրիպոֆոբիաԻրավագիտությունՈսկիԼեոնարդո դա ՎինչիԷնդոմետրիոզԱրտավազդ (մրցանակ)Աուտոիմուն թիրեոիդիտԱռաջին համաշխարհային պատերազմԱրտավազդ ԲԿիստաԱնթառամԿաթոլիկ եկեղեցիՀայաստանի լեռներՈրոնողական ռոբոտՀամակարգիչԱրմավիրԳլխավոր էջԱՄՆ-ի նախագահների ցանկԴերենիկ ԴեմիրճյանՀովհաննես ԹումանյանՖրանսիաԿենդանիների հատկանիշների ցանկՀինգերորդ շարասյունԹվական անունԸնձառյուծՆապաստակներՄեդիագրագիտությունԿոկորդի քաղցկեղԾառՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԴեղանյութերՊապ թագավորՎահագնՄարդու առնանդամՍինուսիտՄոսկվաՊարզ թիվԿոտայքի մարզԿանադաՀայկական ազգային հագուստ (տարազ)Բարորակ ուռուցքներՍտեփան Զորյան (գրող)Հայկական խոհանոցԱրցախի ՀանրապետությունԴեքսամետազոնՄոնղոլական կայսրությունՀայաստանի դրոշՔրեական ֆիլմՄայր Հայաստան հուշահամալիրՄակբայԱնորոշ դերբայԵրևանի պետական համալսարանԳերճնշումՖեյսբուքԱրյունԶուգահեռագիծԱբովյան (քաղաք)Ակսել ԲակունցՆերգործական սեռՀեռուստատեսային կենտրոնՄիավորված ազգերի կազմակերպությունԳենդերային ինքնությունԿարմիր գիրքԵրիկամային անբավարարությունԱրևածաղիկԵրազահանՀայաստանի կուսակցությունների ցանկՆատրիումի քլորիդԱշխարհի մայրաքաղաքների ցանկԲրազիլիաՄատյան ողբերգության🡆 More