Մուլտֆիլմ, 1945 Ձմեռային Հեքիաթ

«Ձմեռային հեքիաթ» (ռուս.՝ «Зимняя сказка»), խորհրդային երաժշտական, նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, ամանորյա հեքիաթ այն մասին, թե ինչպես են անտառի գազանները որոշում դիմավորել Նոր տարին Ձմեռ պապի հետ։ Թողարկվել է 1945 թվականին։ Խորհրդային վերջին մուլտֆիլմն է, որ նկարահանվել է եռագույն մեթոդով։

Մուլտֆիլմ, 1945 Ձմեռային Հեքիաթ
Ձմեռային հեքիաթ
Տեսակկարճամետրաժ ֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ և մուլտֆիլմ
ԿերպարներՁմեռ Պապ, Ձյունանուշ և ձնեմարդ
ՌեժիսորԻվան Իվանով-Վանո
ՍցենարիստԻվան Իվանով-Վանո և Եվգենի Շվարց
Բեմադրող նկարիչԱնատոլի Սազոնով և Եվգենի Միգունով
ԵրաժշտությունՅուրի Նիկոլսկի
ՕպերատորՆիկոլայ Վոինով և Ելենա Պետրովա
ԵրկիրՄուլտֆիլմ, 1945 Ձմեռային Հեքիաթ ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն670 վայրկյան
Թվական1945

Սյուժե

Վրա է հասնում դաժան ձմեռը, և շուտով կգա Նոր տարին։ Անտառի գազանները հավաքվում են, որպեսզի դիմավորեն նրան։ Այդ հարցում նրանց օգնում են Ձմեռ պապը, Ձյունանուշն ու Ձնեմարդը։

Մուլտֆիլմն ամանորյա հեքիաթ է տոնածառի շուրջը տեղի ունեցող երաժշտական տեսարաններով, պարերով ու երգերով։ Մուլտֆիլմում հնչում է Պյոտր Չայկովսկու երաժշտությունը։

Ստեղծողներ

Վերականգնում

Մուլտֆիլմը վերականգնվել է 2012 թվականին Ռուսաստանի Պետֆիլմֆոնդի կողմից։

Վերականգնման վրա աշխատել են՝

  • Վլադիմիր Կոտովսկի — նեգատիվի սկանավորում,
  • Նիկոլայ Մայորով — պատկերի վերականգնում կադր առ կադր։

2013 թվականի հունվարի 28-ին փետրվարի 2-ը Պետֆիլմֆոնդում անցկացվել է Արխիվային կինոյի «Սպիտակ սյուներ» XVII փառատոնը, որի ծրագրում ցուցադրվել է Իվան Իվանով-Վանոյի վերականգնված «Ձմեռային հեքիաթը»։

Արձագանքներ

Մի քանի տասնամյակների ընթացքում Իվանով-Վանոն անխոնջ մշակում է ռուսական հեքիաթի հրաշալի, փայլուն ու անսպառ նստվածքաշերտը։ Հեքիաթներ ժողովրդական և հեքիաթներ գրական, որոնք ոգով մոտ են ժողովրդականին... «Դուրանդայ թագավորի մասին հեքիաթում» մենք կարծես գտնում ենք ռուսական թեմայի Իվանով-Վանոյի նախերգը։ Մի թեմա, որն այս կամ այն կերպ չի շրջանցում նրա ֆիլմերի մեծ մասը։ Այն հնչում է կարճ «Ձմեռային հեքիաթում» որպես բանաստեղծական ֆանտազիա, որ հյուսված է ձյունից ու սուրբծննդյան անտառիի պարզ հրաշքներից, հարմարեցված Պ․ Չայկովսկու երաժշտությանը, այն փայլազարդերի պես փայլում է «Կուզիկ-Քուռկիկում», որն հաղթականորեն անցավ ողջ աշխարհը, այս կամ այն չափով արտացոլվում է «Սագեր-կարապներում», «Մեռյալ թագուհու և յոթ դյուցազունների մասին հեքիաթում», «Ձյունանուշիկում» և «Տասներկու ամիսներում»...

— Ն. Աբրամովա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Մուլտֆիլմ, 1945 Ձմեռային Հեքիաթ ՍյուժեՄուլտֆիլմ, 1945 Ձմեռային Հեքիաթ ՍտեղծողներՄուլտֆիլմ, 1945 Ձմեռային Հեքիաթ ՎերականգնումՄուլտֆիլմ, 1945 Ձմեռային Հեքիաթ ԱրձագանքներՄուլտֆիլմ, 1945 Ձմեռային Հեքիաթ ԾանոթագրություններՄուլտֆիլմ, 1945 Ձմեռային Հեքիաթ Արտաքին հղումներՄուլտֆիլմ, 1945 Ձմեռային ՀեքիաթՆկարված մուլտիպլիկացիաՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆապաստակներՊարագաներԱծականի համեմատության աստիճաններՄեր հայրենիքՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀայաստանի տնտեսությունՀայերեն հայհոյախոսությունԱրգանդի միոմաԿապ (խոսքի մաս)Ուղիղ խնդիրՀայաստանի դրոշԵռանկյունաչափական նույնություններՄիսաք ՄեծարենցԾովից ծով ՀայաստանԲաժանարարների աղյուսակՍերժ ՍարգսյանԱրցախյան ազատամարտՄոնթե ՄելքոնյանՄհեր ՄկրտչյանՏեղերի վանքՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Կորած մոլորվածը ՀայաստանումԵրիկամաքարային հիվանդությունԱրգենտինաԵռանկյան մակերեսԱրտիստը (Շիրվանզադե)ԱտոմակայանԿատուներՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՄարսողական համակարգՎրաստանԱդրբեջանցիներՀարկադրական եղանակՊանտանալՇաղկապԱրա ՄարտիրոսյանՓոքրիկ իշխանըԱբորտՍտորոգյալՍիրտ-անոթային հիվանդությունՄայր Հայաստան հուշահամալիրՇաքարային դիաբետԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՉակերտներՀայկական ատոմային էլեկտրակայանՏեղերԱռնո ԲաբաջանյանԵրվանդ ՔոչարԲուրգ (երկրաչափություն)ՀնդկաստանՄիգրենԱնդրանիկ ՍողոյանՀայ ավետարանական եկեղեցիՀայկական խոհանոցԱլեքսանդր ՍպենդիարյանՍինգապուրԱմերիկայի Միացյալ ՆահանգներՕձերՎայոց ձորի մարզԱրարատի մարզՍարիգյուղՎարդան Ղուկասյան (Դոգ)Ալեքսանդրապոլի պայմանագիրԲացահայտիչՌոմանտիզմԼոպերամիդԱրշակունիներԴաշտանԴիմաց (լեռնագագաթ)ՍերԼյարդի հիվանդություններԼոբիՄուսա լեռան քառասուն օրըԶարնի-ՊարնիՀայաստանՍտեփանավանի դենդրոպարկ🡆 More