Հնդկաստանի Արվեստ

Հնդկաստանի արվեստն փայլուն և ինքնօրինակ սկզբնավորվել է խոր հնադարում։ Դիցաբանությունը, որ լեցուն է չափազանցումներով և անզուսպ երազանքներով, պայմանավորեց նրա բնույթը։ Հնդկաստանի ծաղկող բնությունն իսկ ասես համակված է հին լեգենդների ու ավանդույթների ոգով։ Հողմահարված ժայռերը կուրացուցիչ արևի ճառագայթների տակ պատկերվում են որպես ամրոցներ, որոնք կերտվել են անհիշելի ժամանակներում, ինչ-որ հսկաների կողմից.

Հնդկաստանի Արվեստ

Հնդկական դիցաբանություն

արևադարձային անտառներ, ուր թաքնվում են բազմաթիվ թունավոր օձեր, վայրի գազաններ և հազվագյուտ թռչուններ, թվում է, լեցուն են գաղտնիքներով։ Ահա այդ բնությունն է հսկա-աստվածների արքայական օձերի, ծառերի, լեռան վրա կամ գետում ապրող բարի և չար ոգիների մասին հնդիկ ժողովրդի հին ավանդազրույցներին հաղորդել առանձնակի վառ ու արտահայտիչ երանգավորում։ Դրանց պատկերներն անմահացել են շնորհիվ այն ժամանակներում անհայտ նկարիչների ու քանդակագործների անսպառ երևակայության, որոնք դրանցում մարմնավորել են բնության գեղեցկության, նրա խորհրդավոր ուժի բանաստեղծական պատկերացումները։ Անխզելիորեն կապված լինելով միմյանց հետ՝ ճարտարապետությունը, քանդակագործությունը և գեղանկարչությունը մինչև ամենաուշ ժամանակների հասցրին երկրային և զգայական, հաճախ զարհուրելի կերպարներով այն ամբողջ առասպելական-դիցաբանական աշխարհազգացությունը, որ կազմում էր հնդիկ ժողովրդի պատկերավոր մտածողության առանձնահատկությունը հեռավոր անցյալում և միջնադարում։

Հնդկաստանի Արվեստ 
Ապսարա,պարում սելեստիալ, 12-դարում

Հնդկական մշակույթը մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկիզբ

Հնդկական մշակույթը հնագույներից մեկն է. այն սկզբնավորվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբներին։ Իր զարգացման ընթացքում նա անցել է մի շարք պատմական փուլեր, շփման մեջ լինելով շումերական և հունական մշակույթների հետ հին ժամանակներում, Միջին Արևելքի մշակույթի հետ, Միջնադարում։ Հսկայական տարածքում բնակվող բազմաթիվ ցեղերի և ազգությունների ստեղծված հնդկական չափազանց առատ ու բազմազան է իր ձևերով, սերտորեն կապված է ժողովրդական արհեստների հետ, ժողովրդական հեքիաթների կերպարների հարստագույն աշխարհի հետ։ Հնդկաստանի պատմական զարգացման ուղիներն ունեցել են իրենց առանձնահատկությունները։ Միջնադարն այստեղ տևեց մինչև 18-րդ դարի կեսերը։ Ինչպես և հեռավորաևելյան պետությունները, Հնդկաստանը ծանոթ չէր այն մշակույթին, որպիսին կար Եվրոպայի երկրներում՝ Վերածնության դարաշրջան։ Սակայն իր ծաղկման ժամանակներում նա ստեղծեց արվեստի շատ գեղեցիկ և ինքնօրինակ կերպարներ, մշակույթի համաշխարհային գանձարանին տալով իրականության՝ գեղարվեստորեն անկրկնելի ըմբռնման ևս մեկ սահման։ Իզուր չէ, որ առ այսօր ևս Հնդկաստանը հրապուրում է ամբողջ աշխարհի նկարիչներին որպես նրա ժողովրդի հանճարի արարած քաղցրաբույր հեքիաթների երկիր։

Tags:

ԱմրոցԱռասպելԱվանդույթԱրևԱրևադարձային անտառներԲնությունԳեղանկարչությունԳետԴիցաբանությունԹռչուններԼեռԾառՀնդկաստանՃարտարապետությունՄիջնադարՈգիներՔանդակագործությունՕձՕձեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երաժշտական գործիքներՍինուսիտՄարդկային ռեսուրսներApp StoreՀատիս (լեռ)Նյարդային համակարգԵռանկյան բարձրություն69Մարդու առնանդամի չափսԳոյական անունՍևանա լիճՄարգարիտԻլոն ՄասկԶվարթնոցի տաճարԼուիզա ՆերսիսյանՌուսաստանի քաղաքների ցանկԴավիթ ՄուրադյանՆյու ՅորքԻջևանՀայաստանի անտառներԹթվածինԿապիկներՂազարոս ԱղայանՀայկական առածներ և ասացվածքներԴաշտանադադարՀիսուսի ծնունդՓսորիազԱրշիլ ԳորկիԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Գեղարդի վանքԱրհեստական բանականությունԵնթակաԳրիգոր ԶոհրապԳաստրիտՏոտոԳեյմինգԴոն Կիխոտ (վեպ)ՄակբայՍերժ ՍարգսյանԱնանուխՀագուստի չափսերԱրմեն Տիգրանյան (երգահան)ԱմպրոպՀռոմեական դիցարանի աստվածների ցանկՄԻԱՎԹվական անունԱրցախի հերոսՀապավումՔիմիական տարրերի ցանկՄիացյալ ԹագավորությունՍեղան (երկրաչափություն)ԿրիաներԵրկիր ՆաիրիԹութակներ (ընտանիք)Վարդանանք (պատմավեպ)ԵՍինգապուրՄեղուներՏուբերկուլոզՔառակուսի մետրՀեպատիտ CԿենդանակերպի նշաններՈրովայնային ցավՈւսուցման մեթոդներԱղմուկ ականջներումՄիգրենՖրանսիաՀարցական նշանՁիԱդոլֆ ՀիտլերԲագրատունիներԳեղանկարչությունՄխիթարյան միաբանությունԿատուներՓարիզի Աստվածամոր տաճարը (վեպ)ԹութքՏեսողություն🡆 More