Խփիր Կամ Փախիր

Խփիր կամ փախիր, վիճակ է, որի ժամանակ օրգանիզմը մոբիլիզացնում է էներգիան՝ վտանգը հաղթահարելու նպատակով։ Առաջին անգամ նկարագրել է Ուոլթեր Քենոնը.

Խփիր Կամ Փախիր
Խփիր Կամ Փախիր

Ֆիզիոլոգիան և մեխանիզմը

Վտանգի պահին հիպոթալամուսը քիմիական ազդանշան է փոխանցում մակերիկամներին ՝ դրանով իսկ ակտիվացնելով սիմպաթիկ նյարդային համակարգը։ Մակերիկամները արտազատում են Կատեխոլամինային հորմոններ ՝ ադրենալին և նորադրենալին։ Միևնույն ժամանակ, օստեոբլաստները արտազատում են օստեոկալցին, որն արգելակում է պարասիմպաթիկ նյարդային համակարգի նեյրոններին:Դրանք նպաստում են ակնթարթային ֆիզիկական ռեակցիաներին, բոլոր մկանների բարձր ակտիվությունն ապահովելու համար։ Այս ամենը միասին ուժեղ խթանող ազդեցություն է ունենում մարմնի վրա ՝ կարճ ժամանակով մեծացնելով մկանների ուժը, արձագանքման արագությունը, ընկալիչների զգայունությունը և դիմացկունությունը, ինչպես նաև բարձրացնելով ցավի շեմը։ Այս հորմոնների արտազատման արդյունքում անոթազարկը զգալիորեն արագանում է, արյան ճնշումը բարձրանում է, շնչառությունն արագանում է, քրտնարտադրությունը մեծանում է։ Գիտակցությունը նվազում է ՝ կենտրոնանալով վտանգի աղբյուրի վրա, ինչը թույլ է տալիս մասամբ կամ ամբողջությամբ անտեսել իրեն չվերաբերող ազդանշանները ՝ կողմնակի ձայներ, կողմնակի պատկերներ և այլն։ Այս ամենը թույլ է տալիս մարդուն միջին հաշվով ավելի արդյունավետ արձագանքել վանգին երկու եղանակներից որևէ մեկով ՝ հարձակվելով դրա աղբյուրի վրա ("խփել") կամ խուսափելով վտանգավոր իրավիճակից ("փախնել"):

Ռեակցիաներ

  • Անոթազարկի և և շնչառության հաճախացում
  • Մաշկի արյան մատակարարման նվազում (մաշկի գունատություն), որը կանխում է արյան կորուստը մակերեսային հյուսվածքների հնարավոր վնասվածքների դեպքում։ (Մոտ 1 լիտր արյուն է մատակարարվում չափահաս մարդում մաշկի մեջ, մաշկի անոթների նեղացումը թույլ է տալիս օգտագործել այս պահուստը արյան կորստի դեպքում)։
  • Հիպերգլիկեմիա (շաքարի մակարդակի բարձրացում), որն ապահովում է էներգիայիայով մկանների արագացված աշխատանքի համար
  • մարսողության ամբողջական կամ մասնակի դադար
  • Արյունատար անոթների նեղացում օրգանիզմի շատ մասերում
  • Մկանների արյան անոթների լայնացում
  • Թքազատման և արցունքազատման դադար
  • բբի լայնացում
  • Աղիների պերիստալտիկայի թուլացում, որը կանխում է աղիքային ոլորումը հանկարծակի շարժումների ժամանակ
  • Էրեկտիլ դիսֆունկցիան
  • Լսողության մասնակի կամ ամբողջական կորուստ
  • Ակնթարթային ռեֆլեքսների արագացում
  • դող
  • Քրտնարտադրության ավելացում
  • Թունելային տեսողություն

Հետևանքներ

Վտանգը վերացնելուց կամ շրջանցելուց հետո մարմինը զգում է ընդհանուր թուլություն։ Առաջանում է դող և ծարավի զգացում։ Երկարատև սթրեսը և այն հրահրող վտանգները կարող են հանգեցնել իմունային համակարգի քրոնիկ ճնշման և, որպես հետևանք՝ հիվանդությունների։ Այնուամենայնիվ, նկատվում է իմունային համակարգի արդյունավետության ժամանակավոր բարձրացում ՝ խփիր կամ փախիր վիճակից հետո։ Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է սացված վնասվածքները վերացնելու անհրաժեշտությամբ։

Ծանոթագրություններ

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԾաղիկՀանգՀայկական դրամԲյուզանդական կայսրությունԱյբուբենՔրոմոսոմՌոբերտ ՔոչարյանԷկոհամակարգՎանա լիճԱրքիմեդեսՔութեշԱֆրիկաԴանթեական առասպելՌուսաստանՄիզուղիների ինֆեկցիաներԶվարթնոցի տաճարՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՕքեյՄիջատներԳևորգ ՉաուշՔիշ (կղզի)Բարդ ստորադասական նախադասությունՀովհաննավանքԵռանկյունՄիացյալ ԹագավորությունՕքսիդԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՓիղԳուսան ԱշոտԲարդ նախադասությունԻտալիաՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԲառակապակցությունԹռչուններՕսմանյան կայսրությունԿոորդինատային համակարգՇաղկապԿաթնասուններՐաֆֆիՎինսենթ վան ԳոգՀայաստանի դրոշՀայաստանի զինանշանԹորոս ՌոսլինՆախադասության գլխավոր անդամներԾխախոտՎազգեն Ա ԲուխարեստցիԱրմավիրԱմառՀայկական լեռնաշխարհՎահագնՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայերենԱրաբական Միացյալ ԷմիրություններՀեպատիտ BՎրաստանԱշխարհի երկրներն ըստ տարածքիԾիրանի փողըՎերաբերական (խոսքի մաս)Սասունցի Դավիթ (արձան, Երևան)ԿանադաԳագիկ ԲՄիքայել ԱլիմյանBooking.comԷթիլ սպիրտԱպրիլի 24ՀեմոգլոբինԽորանարդՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Ազատի ջրամբարՍուրբ ծնունդՍեբաստիան ՄարոքինԱշոտ Գ ՈղորմածՀարավաֆրիկյան ՀանրապետությունԿոտայքի մարզԱղվան Վարդանյան🡆 More