Իրինա Լաչինա

Իրինա Օլեգովնա Լաչինա (ռուս.՝ Ирина Олеговна Лачина, կամ Լաչինա-Տոմա (Лачина-Тома), օգոստոսի 29, 1972(1972-08-29), Բելցի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոդերասանուհի։

Իրինա Լաչինա
Իրինա Լաչինա
Իրինա Լաչինա
Ծնվել էօգոստոսի 29, 1972(1972-08-29) (51 տարեկան)
ԾննդավայրԲելցի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունԻրինա Լաչինա Մոլդովա, Իրինա Լաչինա ԽՍՀՄ և Իրինա Լաչինա Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներմայր՝ Սվետլանա Տոմա

Կենսագրություն

Իրինա Լաչինան ծնվել է 1972 թվականի օգոստոսի 29-ին Մոլդովայի Բելցի քաղաքում, դերասաններ Սվետլանա Անդրեևնա Ֆոմիչյովայի (կեղծանունը՝ Սվետլանա Տոմա) և Օլեգ Լաչինի (1947-1973) ընտանիքում։

1993 թվականին Իրինա Լաչինան գերազանցությամբ ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը։ Ճանաչման է արժանացել 1991 թվականին Վսևոլոդ Շիլովսկու «Թափառող աստղեր» («ռուս.՝ Блуждающие звёзды», ըստ Շոլոմ-Ալեյխեմի համանուն ստեղծագործության) ֆիլմում նկարահանվելուց հետո։ 1998 թվականին արժանացել է Գդինի հեռուստատեսության հատուկ մրցանակի (Լեհաստան) լեհ կինեմատոգրաֆիսների նկարահանած «Հայր Աբրահամի ծոցում» (լեհ.՝ U Pana Boga w ogródku, ռուս.՝ «У Христа за пазухой») ֆիլմում Մարուսյայի դերը կատարելու համար։ 1999 թվականին դերասանուհին ստացել է Վերա Խոլոդնայայի մրցանակ «Եվ աստվածություն, և ներշնչում...» (ռուս.՝ «И божество, и вдохновенье…») անվանակարգում։

Իրինա Լաչինան մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Կրկես աստղերի հետ» նախագծի երկրորդ եթերաշրջանին, նկարահանվել է «Երաշալ» կինոամսագրում։

Անձնական կյանք

Իրինա Լաչինան ամուսնացած է դերասան Օլեգ Բուդրինի (ծնվել է 1969 թվականի ապրիլի 29-ին) հետ։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Մարիա Բուդրինան (ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 18-ին)։ Ինը տարեկանում Մարիա Բուդրինան նկարահանվել է «Մարոսեյկա, 12» հեռուստասերիալի սերիաներից մեկում՝ կատարելով Դմիտրի Խառատյանի հերոսի դստեր դերը։ 2008 թվականից մինչև 2014 թվականը Մարիա Բուդրինան սովորել է Մ. Լիտովչենկոյի անվան հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման հումանիտար ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։

Ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1979 ֆ Բարև ձեզ, ես եկել եմ Здравствуйте, я приехал! Դանա
1991 ֆ Թափառող աստղեր Блуждающие звёзды Ռեյզլ
1995 ֆ Ֆրանսիական վալս Французский вальс Լենա
1998 ֆ Հայր Աբրահամի ծոցում U Pana Boga za piecem Մարուսյա
2000-2001 ս Պալատական հեղաշրջումների գաղտնիքները Тайны дворцовых переворотов Աննա Պետրովնա
2000 ս Մարոսեյկա, 12 Маросейка, 12 Դարյա
2001 ս Լեդի Բոմժ Леди Бомж Լիզավետա Բասարգինա
2001 ս Լեդի Բոսս Леди Босс Լիզավետա Բասարգինա
2003 ս Լեդի Մեր Леди Мэр Լիզավետա Բասարգինա
2003 ս Երկրի ամենալավ քաղաքը Лучший город Земли Վերա Գլադիլինա
2004 ս Նուրբ գազան Нежное чудовище Ալյոնա Պոզդնյակովա
2005 ֆ Ֆիլիպի ծովախորշ Бухта Филиппа Վերոնիկա
2006 ֆ Հանճարի որս Охота на гения Շեյլա
2006 ֆ Իմ, օտար քույրը Своя чужая сестра Աննա Սոկոլովա
2007 ֆ Կատակ Шутка Լյուդմիլա Սալնիկովա
2007 ֆ Տեր Աստծո այգում В саду у Господа Бога Մարուսյա
2008 ֆ Ուժեղ կնոջ թուլությունները Слабости сильной женщины Զոսկա
2008 ս Ծանր ավազ Тяжёлый песок Ռախիլ Ռախլենկո
2009 ս Ծովային պարեկախումբ Морской патруль Լյուսյա
2010 ֆ Հիդրավլիկա Гидравлика Իրինա
2010 ս Белый налив Սաշա
2010 ֆ Արջի անկյուն Медвежий угол Լյուսյա
2010 ֆ Ես քեզ հրաշք կնվիրեմ Я подарю себе чудо Լենա
2010 ֆ Ճակատագրի նվերը Подарок судьбы Մարինա Ռակիտինա
2011 ֆ Պաշտպանվող դեմքեր Охраняемые лица Մարիա Կրասնովա
2011 ֆ Իսկ երջանկությունն ինչ-որ տեղ մոտերքում է А счастье где-то рядом Իրինա Պանտելեևա
2011 ֆ Միայն դու Только ты Էլյա
2012 ֆ Կոնտակտ 2011 Контакт 2011 Օլգա
2012 ֆ Լեգենդ № 17 Легенда №17 հանդիսատես
2012 ֆ Շան գործ Собачья работа Տոնյա Սմագինա
2015 ֆ Յուրոչկա Юрочка Տատյանա
2016 ֆ Անձնակազմ Экипаж ուղևոր
2016 ս Վորոնիններ Воронины Աննա, Վերայի քույրը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Իրինա Լաչինա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Լաչինա» հոդվածին։

Tags:

Իրինա Լաչինա ԿենսագրությունԻրինա Լաչինա ՖիլմագրությունԻրինա Լաչինա ԾանոթագրություններԻրինա Լաչինա Արտաքին հղումներԻրինա Լաչինա1972ԲելցիԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄոլդովական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՌուսերենՕգոստոսի 29

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երկաթ պակասորդային սակավարյունությունՄարտի 27Հայկական դիցաբանությունԱբեղախոտՄուրացանՎիկտոր ՀամբարձումյանՀայաստանի բուհերի ցանկՀովհաննավանքՀայաստանի լեռներԵվրոպայի դրոշներԱշխարհի բնակչությունՀոգեբանությունԽաչքարՁվարանների պոլիկիստոզ համախտանիշՖիմոզԼեյկոցիտՓոխպատվաստագիտությունՀայաստանի զինանշանՕլիմպիական սպորտաձևերՀյուսիսային ԿորեաՍտորոգյալԿոնվենցիաՁվարանի կիստաՇաքարային դիաբետՍեռական հերպեսՀայաստանի քաղաքներըՀանրային ֆինանսներՄակբայՊարույր ՀայրիկյանԲնությունԱրմավիրի մարզԱվստրիաԻբուպրոֆենԱմոթույքԻրավական նորմՀասարակ հերպեսԱստղաշուշանՌումինիաԻտալիաԲանակում (հեռուստասերիալ)Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄարդու գլխուղեղԱրյան ճնշումԼուսինՎարդգես ՊետրոսյանՍեռական հարաբերությունՄաշկաբորբԱշտարակի շրջանՇնչառությունՎիտամինՆոյ44-օրյա պատերազմԽաչակրաց արշավանքներԱրևածաղիկՄԻԱՎ/ՁԻԱՀԱդոլֆ ԻվոնԷկզեմաԱրտարգանդային հղիությունԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայաստանի ՍահմանադրությունՀին ԵգիպտոսՎիտամին B12 անբավարարությունՀաշվապահական հաշվառումԻսլամԹաիլանդՀայերենի այբուբենՈսկիԱլպիական մանուշակ (պատմվածք)Հոլանդերեն ՎիքիպեդիաՀոգնակի թիվՎարդանանք (պատմավեպ)ՏնտեսագիտությունԱղասի ԱյվազյանՍաղմոսավանքԱնորոշ դերբայԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՍինուսիտԱնթառամ🡆 More