Թոքերի Փոշեգարություն

Թոքերի փոշեգարություն, պնևմոկոնիոզ (հուն․՝ πσεύμυς—թոք և հուն․՝ χοςία— փոշի), թոքերի հիվանդությունների խումբ, որոնք առաջանում են շնչառական ուղիների մեջ արտադրական փոշու տևական թափանցումից և բնորոշվում են թոքերում ֆիբրոզ գործընթաց (շարակցական հյուսվածքի աճ) զարգացմամբ։ Տերմինն առաջարկել է գերմանացի բժիշկ Ֆ.

Ցենկերը, 1866 թվականին։

Թոքերի փոշեգարություն
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
Թոքերի Փոշեգարություն Pneumoconiosis Վիքիպահեստում

Թոքերի փոշեգարություն հանդիպում է լեռնահանքերում, ածխի, մեքենաշինական և արդյունաբերության այլ ճյուղերում աշխատողների մոտ։ Փոշու բաղադրությունից կախված թոքերի փոշեգարություն լինում է հետևյալ ձևերով, սիլիկոզ, առաջանում է սիլիցիումի ազատ երկօքսիդ պարունակող փոշու ազդեցությունից, սիլիկաաոզ (սիլիկատների փոշուց), ասբևստոզ (ասբեստի փոշուց), տալկnզ (տալկի փոշուց), անուրակոզ (ածխի փոշուց), սիդևրոզ (երկաթի փոշուց), բիսինոգ (բամբակի, թղթի փոշուց), բագասոզ (ալյուրի փոշուց)։ Ամենատարածվածը և սոցիալական նշանակություն ունեցողը սիլիկոզն է։

Թոքերի փոշեգարությունը քրոնիկական հիվանդություն է, սուր դեպքերը հազվադեպ են։ Հիվանդության ընթացքը կախված է աշխատանքի պայմաններից, օդի փոշոտվածության աստիճանից, փոշու բաղադրությունից, ուղեկցող հիվանդություններից (շնչառական ուղիների այլ հիվանդություններ, տուբերկուլոզ), սիրտ-անոթային համակարգի վիճակից։ Կարևոր է նաև օրգանիզմի անհատական զգայնությունը։ Կլինիկական ախտանշանները բազմազան են։

Ընթանում

Ընթանում է երեք շրջանով։ Հիվանդության առաջին շրջանում հիվանդները համարյա գանգատներ չեն նշում։ Սկսած երկրորդ շրջանից առաջանում է հազ, խորխարտադրություն, հևոց, սիրտ-անոթային, մարսողական և նյարդային համակարգերի խանգարումներ։ Երրորդ շրջանում զարգանում են բարդություններ՝ քրոնիկական թոքաբորբ, թոքերի կարծրացում, սպոնտան պնևմոթորաքս, բրոնխալայնանք։ Սիլիկոզը նպաստում է նաև թոքերի տուբերկուլոզի զարգացմանը։

Բուժում

Բուժումը. թոքերի մեջ փոշու ներթափանցման կանխում, թոքի հյուսվածքի ալերգիական ռեակցիաների արգելակում, օրգանիզմի իմունոլոգիական հատկությունների բարձրացում։ Շնչառական մարմնամարզություն, բրոնխների սպազմը վերացնող, սիրտ-անոթային, հակաբակտերիային միջոցներ, թվածնաբուժություն, վիտամինաբուժություն, հորմոններ։ Առողջարանային բուժումը. Ղրիմի հարավային ափ, Հյուսիսային Կովկաս, Բորովոե։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 214 Թոքերի Փոշեգարություն 
Թոքերի Փոշեգարություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոքերի փոշեգարություն» հոդվածին։

Tags:

1866ԲժիշկԹոքերՀունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍպիտակուցներՍիլվա ԿապուտիկյանՄանուշակՀայաստանի բուհերի ցանկԱդրբեջանԶատիկՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԶուգահեռագիծՈւնո ՈւլբերգԱստղաշուշանԼիտրՃապոնիաՄակդիրԼիպոմաԳրիգոր ԶոհրապՀինգերորդ շարասյունԼեհաստանԽոյ (կենդանակերպի նշան)ԱրջերԱրյան ընդհանուր հետազոտությունԱրարատի մարզԱրտարգանդային հղիությունԱրտաշեսյանների թագավորությունԲրուցելոզՆևրոզներԿանոնավոր եռանկյունԱշխարհի մայրաքաղաքների ցանկՕվկիանոսԳլխավոր էջԼիբանանԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Խոսքի մասերԱնկախ պետությունների դրոշներԹաիլանդՍակուրաՊարզ նախադասությունՎիլյամ ՍարոյանԳոշավանքԱուտիզմՓափուկ ուժՀամախառն ներքին արդյունքՎարազդատ ՀարոյանԱնիՍաուդյան ԱրաբիաՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՎահան ՏերյանՄաշկաբորբՉեխիաԿատուներՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՆեյմարԲրազիլիաԿապ (խոսքի մաս)ՊատվաստումներՍեռական հերպեսԿաթնասուններՋավախքՀայաստանի անտառներAlexa InternetԿատարակտՍանկյուլոտներԿոտորակ (մաթեմատիկա)Ֆուտբոլի աշխարհի առաջնությունՈւիլյամ ՇեքսպիրԵրաժշտական գործիքներՌուսական կայսրությունԱլեն ՍիմոնյանԿանդիդոզՀարցական նշանԿոնքի բորբոքային հիվանդությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԲրոնխաբորբԼուիզիանաԱղտոտումԼիոնել ՄեսսիԴաշտանային ցիկլՔառակուսի մետր🡆 More