Բջջային Հավելված

Բջջային հավելված (անգլ.՝ «Mobile app») , ծրագրային ապահովում, որը նախատեսված է սմարթֆոններով, պլանշետներով և այլ շարժական սարքերով աշխատելու համար, մշակվում է հատուկ պլատֆորմների համար (iOS, Android, Windows Phone և այլն)։ Շատ բջջային հավելվածներ նախատեղադրված են հենց սարքի մեջ կամ կարող են անվճար կամ վճարովի ներբեռնվել առցանց հավելվածների խանութներից, ինչպիսիք են App Store-ը, Google Play-ը և այլն։

Պատմություն

Սկզբնապես բջջային հավելվածներն օգտագործվում էին էլեկտրոնային փոստն արագորեն ստուգելու համար, բայց դրանց մեծ պահանջարկը հանգեցրեց դրանց ընդլայնմանը նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են բջջային հեռախոսը և GPS խաղերը, շփումը, տեսանյութեր դիտելը և համացանցից օգտվելը։

Այս եզրույթը մեծ տարածում է գտել 2007 թվականից, իսկ 2010 թվականին Ամերիկյան բարբառային հասարակության կողմից ներառվել է «Տարվա բառեր» ցուցակում։

Բջջային հավելվածների շուկան այսօր շատ զարգացած է և կայուն աճում է։ Statista-ի կանխատեսմամբ 2020 թվականին բջջային հավելվածների արդյունաբերության համախառն եկամուտը պետք է գերազանցեր 189 միլիարդ դոլարը։

Տեսակներ

Բջջային հավելվածի ստեղծում

Բջջային հավելվածները գրվում են ծրագրավորման տարբեր լեզուներով (Java, PHP / JavaScript, ActionScript, Swift և Objective-C): Ստեղծման գործընթացում անցնում է մի քանի փուլ։

Առաջին քայլ՝ որոշել, թե ինչի համար է նախատեսված հավելվածը և ինչ առաջադրանքներ է կատարելու։

Երկրորդ փուլ՝ նախագծում և դիզայն

Երրորդ փուլ՝ մշակման գործընթաց

Չորրորդ փուլ՝ փորձարկում

Հինգերորդ փուլ՝ մոնիթորինգ

Նաև հայտնի են դարձել webview-հավելվածները, որոնք բջջային հավելվածի ինտերֆեյսում ցուցադրվող կայքերի բջջային տարբերակներն են։ Webview հավելվածները հասանելի են Android և iOS պլատֆորմներում։ Նման ծրագիրը կարող է ցույց տալ, որ կայքը ստեղծվել է վեբ ծրագրի տեխնոլոգիայով։ Օգտագործողին նման ծրագիրը կարող է թվալ տեղական և ունի բոլոր անհրաժեշտ գործառույթները։ Մշակողի համար այս տեխնոլոգիայի օգտագործումը նվազեցնում է բջջային հավելվածի համար առանձին կոդ գրելու ծախսերը, քանի որ վեբ-հավելվածի տեխնոլոգիայով կայքն արդեն ունի անհրաժեշտ ֆունկցիոնալությունը։ Նաև webview ծրագրերը կարող են օգտագործել iOS և Android համակարգերի, ինչպիսիք են push ծանուցումների գործառույթները, GooglePay կամ ApplePay վճարման համակարգերը։

Բժշկության մեջ

2016 թվականին աշխարհում 260 հազար բժշկական բջջային հավելված կար։ Հավելվածների օգնությամբ սմարթֆոնով կարելի է չափել թոքերի ֆունկցիայի հիմնական պարամետրերը (տվյալներ ստանալու համար անհրաժեշտ է շնչել խոսափողի մեջ), չափել սրտի կծկումների հաճախականությունը, արյան կամ մարմնի այլ հեղուկների հետազոտություն կատարել միկրոֆլորիդային հավելվածների միջոցով։

Ծանոթագրություններ

Tags:

Բջջային Հավելված ՊատմությունԲջջային Հավելված ՏեսակներԲջջային Հավելված Բջջային հավելվածի ստեղծումԲջջային Հավելված Բժշկության մեջԲջջային Հավելված ԾանոթագրություններԲջջային ՀավելվածAndroidApp StoreGoogle PlayIOSWindows PhoneԱնգլերենԾրագրային ապահովումՊլանշետՍմարթֆոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹմրամիջոցԱլմա-Աթայի հռչակագիրՀայկական գամփռ44-օրյա պատերազմԱրջերԴեռահասի հոգեբանությունԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՓսորիազՀանգԴերբայական դարձվածՇվեյցարիաԹիթեռներՉարլզ ԴարվինԱսիաԼիտրԳետԱվարայրի ճակատամարտԱնանիա ՇիրակացիԳրիգոր ԶոհրապՎիտամին DԹվաբանական պրոգրեսիաՌուդոլֆ Էրիխ ՌասպեՊտուղԱծանցՀայաստանի բուհերի ցանկՕձերԲրուցելոզՀայոց լեզվի պատմությունԱնալ սեքսՍողոմոնի երգերըՀամանուններԷկզեմաԱտոպիկ մաշկաբորբԲութԻսրայելԿանադաՎիտամին D-ի անբավարարությունԱռողջ ապրելակերպԶանգվածի պահպանման օրենքՊետրոս ԴուրյանԲարդիՄայիսի 1 (տոն)Վարդան ՄամիկոնյանԵրաժշտական գործիքներԼևոն ԱրոնյանՀուլիոս ԿեսարԱլեքսանդր ՍպենդիարյանԱրձակՕլիմպիական խաղերՀեպատիտ CՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱմբողջ թիվՕդԳուսան ԱշոտԽտությունԶվարթնոցի տաճարՈւղղանկյուն եռանկյունՆոր ԶելանդիաԿիլիկիաՀայերենի այբուբենՄիքայել ԱլիմյանՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Հայաստանի ձկների ցանկԱրհեստական բանականությունՆյարդային համակարգԵվրասիական տնտեսական միությունՏեղերի վանքՍասունցի ԴավիթԱրշակունիներՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Գլխուղեղի ուռուցքԽոստումը (ֆիլմ, 2016)Հովհաննես ՇիրազԽաչատուր Աբովյան🡆 More