Բաբելոնի աշտարակ, բաբելոնյան աշտարակ (եբրայերեն՝ מִגְדַּל בָּבֶל` Migddal Bāḇēl), Հին կտակարանի, Հրեական Աստվածաշնչի (Թանախ) Ծննդոց գրքում գրված պատմություն է, լեգենդ, որը փորձում է բացատրել տարբեր լեզուների ծագումը։ Այս պատմության համաձայն՝ Մեծ Ջրհեղեղից հետո մարդկային սերունդները խոսում էին մի ընդհանուր լեզվով։ Գաղթելով արևելքից՝ նրանք գալիս են Սենաար (եբրայերեն՝ שנער) կոչվող երկիրը։ Հին Կտակարանում գրված է այսպես՝
Որոշ ժամանակակից դպրոցներ համարում են, որ Բաբելոնյան աշտարակի պատմությունը վերցվել է Միջագետքի Մարդուկ աստծո պատվին Բաբելոնի թագավոր Նաբուպալասարի (մ. թ. ա. 610) կողմից կառուցված զիկկուրատից՝ Էտեմենանկիից։ Բաբելոնի Մեծ Զիկկուրատն ուներ 91 մետր բարձրություն։ Ալեքսանդր Մեծը հրամայել է այն ավերել մոտ մ. թ. ա. 331 թվականին։ Այս լեգենդին շատ նման պատմություն կա նաև շումերական «Էնմերկարը և Արատտայի թագավորը» ավանդազրույցում։
Դրա պատմությունը գրված է Ծննդոց 11:1-9 գլխում։ Երկրի վրա մարդիկ նույն լեզվով էին խոսում։ Արևելքից գաղթելով` մարդիկ բնակություն են հաստատում Սենաար կոչվող տեղանքում։ Մարդիկ որոշում են քարեր հավաքել և կառուցել քաղաք` մի աշտարակով, որը կհասնի երկնքին, սրանով ցույց տալով իրենց փառքը։ Աստված իջնում է երկիր` քաղաքը և աշտարակը տեսնելու և նկատում, որ եթե մարդիկ մեկ լեզվով չխոսեին, նրանք չէին կարող հասնել իրենց ուզածին։ Աստված վերադառնում է և խառնում մարդկանց լեզուները` դարձնելով նրանց անհասկանալի միմյանց համար, տարածում նրանց ամբողջ աշխարհով՝ սրանով դադարացնելով աշտարակի կառուցումը։ Սրա պատճառով քաղաքն անվանվում է Բաբելոն։
«Բաբելոնի աշտարակ» բառակապակցությունը Աստվածաշնչում չի հանդիպում։ Աստվածաշնչում գրված է միայն «քաղաքը և աշտարակը» (եբրայերեն՝ אֶת-הָעִיר וְאֶת-הַמִּגְדָּל) կամ պարզապես «քաղաքը» (եբրայերեն՝ הָעִיר)։ Բաբելոն աքքադերենից թարգմանաբար նշանակում է «Աստծո դարպաս» (bab` «դարպաս» + ilu՝ «աստված»)։ Ըստ Աստվածաշնչի` «Բաբելոն» բառն առաջացել է եբրայերեն balal, բառից, որը նշանակում է «խառնաշփոթ»։
Ծննդոցում գրված է, որ Բաբելոնը (Յոթանասունից թարգմանությունում` Βαβυλών) Նեբրովթ թագավորի թագավորության մի մասն էր կազմում։ Աստվածաշնչում կոնկրետ նշված չէ, թե արդյոք Նեբրովթն է հրամայել կառուցել աշտարակը, բայց շատ այլ աղբյուրներում Բաբելոնի աշտարակի կառուցումը կապվում է հենց Նեբրովթի հետ։
Ծննդոց 11:9-ում Բաբելոն բառի ծագումը կապվում է եբրայերեն balal բայի հետ, որը նշանակում է խառնել, խառնաշփոթ ստեղծել։ Առաջին դարի հռոմեահրեական հեղինակ Հովսեփոս Փլավիոսը նույնպես նշում է, որը Բաբելոն (βαβὲλ) բառը ծագել է եբրայերենից, որը նշանակում է խառնաշփոթ։
Բառի հունարեն ձևը սեպտուագինտայում՝ Βαβυλὼν, ծագել է աքքադերեն Bāb-ilim արտահայտությունից, որը նշանակում է աստծո դարպաս` նկատի ունենալով հին Շումերի մեծ տաճար-աշտարակները` զիկկուրատները։
Բաբելոնի ավերակները գտնվում են Ալ-Հիլլա քաղաքի մերձակայքում՝ Իրաքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 192)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բաբելոնի աշտարակ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.