«Արագիլներ» (լեհ.՝ Bociany), լեհ նկարիչ-ռեալիստ Յուզեֆ Խելմոնսկու նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1900 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 150 × 198 սմ։
Արագիլներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յուզեֆ Խելմոնսկի |
տարի | 1900 |
բարձրություն | 150,7 ± 0,1 սանտիմետր |
լայնություն | 198,3 ± 0,1 սանտիմետր |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Վարշավայի ազգային թանգարան |
հավաքածու | Վարշավայի ազգային թանգարան |
պատկերված են | |
Ծանոթագրություններ |
Այսօր «Արագիլներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վարշավայի ազգային թանգարան (Վարշավա, Լեհաստան)։
«Արագիլներ» ստեղծագործությունը Յուզեֆ Խելմոնսկին նկարել է Մյունխենից հայրենիք՝ Լեհաստանի Մազովյան վոյեվոդության Կուկլովկա գյուղ վերադառնալուց հետո։ Այդ ժամանակահատվածում հեղինակը շատ կտավներ է վրձնել՝ պատկերելով տեղի աշխատավոր գյուղացիներին, դաշտեր և վայրի թռչուններ։
Առաջին անգամ կտավը հանրությանը ցուցադրվել է Վարշավայի Զաչետա պատկերասրահում (լեհ.՝ Zachęta Narodowa Galeria Sztuki) 1901 թվականին՝ կտավը ստեղծելուց մեկ տարի անց։ Քննադատները բարձր գնահատեցին նկարը՝ նշելով, որ հեղինակին հաջողվել է տեղի յուրօրինակ մթնոլորտը հաղորդել։
Նկարում պատկերված է ամառային կեսօր։ Մաճկալը, դադարեցնելով հերկը, նստել է ծաղկած կանաչ մարգագետնին՝ ձեռքին փոքրիկ կաթսա և գդալ։ Նրա կողքին տղա է կանգնած։ Հնարավոր է, նա հողագործի որդին է, որը կերակուր է բերել դաշտում աշխատող հորը։ Երկուսի հայացքն էլ հառած է վերև․ երկնքում արագիլների խումբ է թռչում։ Հետին պլանում, աջ կողմում հերկած հողն է երևում՝ լծկան եզներով։ Ձախ կողմում գյուղական հյուղակներն են՝ հարդից տանիքներով, բարդի և դրա կատարին՝ արագիլի բույն։
Յուզեֆ Խելմոնսկին նկարը ստեղծել է ռեալիզմի ոճով՝ ցույց տալով ամենօրյա կյանքը, որը նույնիսկ, որոշ մարդկանց մոտ կարող է տգեղ դիտվել։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Արագիլներ (նկար, Խելմոնսկի), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.