Ֆիլմաշար Ավատար

«Ավատար» (անգլ.՝ Avatar), Ջեյմս Քեմերոնի ֆիլմաշարը գիտաֆանտաստիկ ֆիլմերի նախատեսվող շարք է, որն արտադրվում է Lightstorm Entertainment-ի և տեղայնացվում է 20th Century Studios-ի կողմից։

Ֆիլմաշար Ավատար

Առաջին՝ «Ավատար» ֆիլմը թողարկվել է 2009 թվականի դեկտեմբերի 18-ին և դարձել է բոլոր ժամանակների երկրորդ ամենաշահութաբեր ֆիլմը։ Պլանավորված շարքի մասին հայտարարվել է 20th Century Fox-ի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 11-ին՝ «Ավատար» ֆիլմի՝ կինոթատրոններում թողարկվելուց մեկ շաբաթ առաջ։ 20th Century Fox-ը հաստատել է 2010 թվականի հունվարի 15-ին ֆիլմաշարի թողարկումը։ Սիքվելները դեռևս միայն աշխատանքային անվանումներ ունեն և թողարկմանը մոտ դրանք ենթադրաբար այլ անվանումներ կստանան։

Ինչպես և բնօրինակ ֆիլմը, չորս պլանավորված սիքվելներն ունեն «լիովին ինկապսուլյացված» ինքնավար սյուժեներ, որոնք «գալիս են իրենց սեփական եզրակացություններին»։ Բոլոր չորս ֆիլմերը ունեն ընդհանուր պատմագիծ, որը կապում է դրանց, և պահպանում է Սալի ընտանիքը սյուժեի կենտրոնում։ Ջեյմս Քեմերոնը նկարագրել է սիքվելները որպես առաջին ֆիլմի «բոլոր թեմաների, կերպարների և հոգևոր տրամադրությունների բնական շարունակություն»։

Ֆիլմեր

Ֆիլմ Թողարկման ամսաթիվ

(ԱՄՆ)

Ռեժիսոր Սցենարիստ(ներ) Պրոդյուսերներ
Ավատար Դեկտեմբերի 18, 2009 (2009-12-18) Ջեյմս Քեմերոն Ջեյմս Քեմերոն Ջեյմս Քեմերոն և Ջոն Լանդաու
Ավատար 2 Դեկտեմբերի 17, 2021 (2021-12-17) Ջեյմս Քեմերոն և Ջոշ Ֆրիդման
Ավատար 3 Դեկտեմբերի 22, 2023 (2023-12-22) Ջեյմս Քեմերոն, Ռիք Ջաֆա և Ամանդա Սիլվեր
Ավատար 4 Դեկտեմբերի 19, 2025 (2025-12-19) Ջեյմս Քեմերոն և Շեյն Սալեռնո
Ավատար 5 Դեկտեմբերի 17, 2027 (2027-12-17) Ջեյմս Քեմերոն

«Ավատար» (2009)

Սյուժեն նվիրված է Պանդորայում՝ Պոլիֆեմի բնակեցված Լուսնի վրա տեղի ունեցող էպիկական հակամարտությանը։ Պոլիֆեմը երեք գազային հսկաներից մեկն է, որոնք պտտվում են Ալֆա Ցենտավրա A-յի շուրջ։ Պանդորայի վրա մարդկային գաղութարարները և խելամիտ մարդանման՝ Նա'վի բնիկները, պատերազմ են սկսում մոլորակի ռեսուրսների և դրա հետագա գոյության համար։ Ֆիլմի անվանումը վերաբերում է հեռավորության վրա կառավարվող, գենետիկորեն մշակված Նա'վի մարդկային մարմիններին, որոնք օգտագործվում են ֆիլմի մարդկային կերպարների կողմից՝ բնիկների հետ փոխազդեցության համար։

«Ավատար 2» (2021)

Քիչ բան է հայտնի երկրորդ ֆիլմի սյուժեի մասին, սակայն հայտնի է, որ ֆիլմի գործողությունը տեղի է ունենալու առաջին ֆիլմից մի քանի տարի անց և ուսումնասիրելու է Պանդորայի օվկիանոսները։ Ֆիլմն ի սկզբանե նախատեսվել է թողարկել 2014 թվականի դեկտեմբերին, սակայն այն հետաձգվել է մի քանի անգամ և ներկայումս պլանավորվում է 2021 թվականի դեկտեմբերի 17-ի վրա։ Արտադրությունը սկսվել է 2017 թվականի օգոստոսին։ Այն ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերին։

«Ավատար 3» (2023)

Երրորդ ֆիլմը հետևելու է երկրորդին։ Այն նախատեսվում է թողարկել 2023 թվականի դեկտեմբերի 22-ին։ 2010 թվականի կեսերին անցկացված հարցազրույցները ենթադրել են, որ երրորդ ֆիլմն ավելի շատ է բացահայտելու Ալֆա Ցենտավրայի համակարգի մասին, սակայն սցենարը չի ավարտվել մինչև 2015 թվականի վերջ, այնպես որ այն կարող էր փոխվել։ Թեև նախատեսվում են ևս երկու սիքվելներ, նրանց թողարկումը կախված է երկրորդ և երրորդ ֆիլմերի հաջողությունից։

«Ավատար 4» (2025)

Չորրդր ֆիլմը նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբերի 19-ի վրա։ Դրա համահեղինակն է լինելու Շեյն Սալեռնոն։

«Ավատար 5» (2027)

Հայտարարվել է նաև հինգերորդ ֆիլմի մասին, որը նախատեսվում է թողարկել 2027 թվականի դեկտեմբերի 17-ին։

Լրացուցիչ անձնակազմ և արտադրության մանրամասներ

Ֆիլմ Երգահան Օպերատոր Խմբագիրներ Կինոընկերություն Տեղայնացնող Տևողություն
Ավատար Ջեյմս Հորներ Մաուրո Ֆիորե Սթիվեն Ռիվկին և Ջեյմս Քեմերոն Lightstorm Entertainment 20th Century Studios 2 ժամ 42 րոպե (ընդլայնված՝ 2 ժամ. 58 րոպե)
Ավատար 2 Սայմոն Ֆրանգլեն Ռասել Քարփենթեր Դևիդ Բրեններ, Ջեյմս Քեմերոն, Ջոն Ռեֆուա և Սթիվեն Ռիվկին ԿԱՈՒ
Ավատար 3 ԿԱՈՒ

Հիմնական դերասանական կազմ

Դերասան «Ավատար»
(2009)
«Ավատար 2»
(2021)
«Ավատար 3»
(2023)
Լազ Ալոնսո Ֆիլմաշար Ավատար Y
Թրինիթի Բլիս Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Ունա Չապլին Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Ջեմեյն Քլեմենթ Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Բրենդեն Քոուել Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Քլիֆ Քուրտիս Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Բրիթեն Դալթոն Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Էդի Ֆալկո Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Ջեյմի Ֆլեթերս Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Մեթ Ջերալդ Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Սթիվեն Լենգ Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Ջոել Դևիդ Մուր Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
ՍիՍիԷյջ Փաունդեր Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Դիլիփ Ռաո Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Ջիովանի Ռիբիզի Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Զոյի Սալդանա Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Ուես Սթյուդի Ֆիլմաշար Ավատար Y
Դևիդ Թյուլիս Ֆիլմաշար Ավատար Y
Սիգուրնի Ուիվեր Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Քեյթ Ուինսլեթ Ֆիլմաշար Ավատար Y
Սեմ Ուորթինգտոն Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y
Միշել Եո Ֆիլմաշար Ավատար Y Ֆիլմաշար Ավատար Y

Ընդունելություն

Առաջին ֆիլմը թողարկվել է կինոթատրոններում 2009 թվականի դեկտեմբերի 18-ին։ 2009 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ ֆիլմի բյուջեն պաշտոնապես կազմում էր 237 միլիոն դոլար, իսկ մարքեթինգը գնահատվում էր 150 միլիոն դոլար։ Սակայն, այն 2,789,769,794 դոլար է հավաքել և ներկայումս բոլոր ժամանակների երկրորդ ամենաշահութաբեր ֆիլմն է։ «Ավատար»-ի հաջողության ֆոնին դրան վերաբերվող տարբեր ապրանք է թողարկել, ներառյալ տեսախաղերի շարքը, ուղեցույցները և հավաքածուների համար այլ առարկաներ։ Ֆիլմը մի շարք մրցանակների և քննադատների կողմից լավ ընդունելության է արժանացել։

Շահույթի ցուցանիշներ

Ֆիլմ Թողարկման ամսաթիվ Box office gross Box office ranking Բյուջե (միլիոն) Ծանոթագրություն
Հյուսիսային Ամերիկա Այկ տարածաշրջաններ Ամբողջ աշխարհում Ամբողջ ժամանակ Հյուսիսային Ամերիկայում Ամբողջ ժամանակ աշխարհում
«Ավատար 1» Դեկտեմբերի 18, 2009 $760,507,625 $2,029,172,169 $2,789,679,794 #3 #2 $237
«Ավատար 2» Դեկտեմբերի 17, 2021 ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ $250
«Ավատար 3» Դեկտեմբերի 22, 2023 ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ $250
«Ավատար 4» Դեկտեմբերի 19, 2025 ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ $250
«Ավատար 5» Դեկտեմբերի 17, 2027 ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ $250
Ընդհանուր $760,507,625 $2,029,172,169 $2,789,679,794 $1,237,000,000

Քննադատական արձագանք

Ֆիլմ Rotten Tomatoes Metacritic CinemaScore
Ավատար 82% (316 ակնարկներ) 83 (35 ակնարկներ) A

Մրցանակներ և պարգևներ

«Ավատար» ֆիլմաշարը Օսկար մրցանակաբաշխությունում
Անվանակարգ
«Ավատար»
Ֆիլմ Առաջադրված
Ռեժիսոր Առաջադրված
Գեղարվեստական տնօրեն Հաղթանակ
Օպերատոր Հաղթանակ
Մոնտաժ Առաջադրված
Բնօրինակ սցենար Առաջադրված
Ձայնային մոնտաժ Առաջադրված
Ձայնային միքսինգ Առաջադրված
Տեսողական էֆեկտներ Հաղթանակ

Կոմիքսներ

2017 թվականի մայիսի 6-ին Dark Horse Comics-ը հրապարակել է «FCBD 2017: James Cameron's Avatar/ Briggs Land» Անվճար կոմիքսների օրվա (անգլ.՝ Free Comic Book Day) կոմիքսը, որն իր մեջ ներառել է «Եղբայրներ» (անգլ.՝ Brothers) անվանմամբ կարճ պատմություն, որի գործողությունը տեղի է ունենում «Ավատար»-ի աշխարհում։ 2019 թվականի հունվարից օգոստոս Dark Horse-ը հրապարակել է «Avatar: Tsu'tey's Path» անվանմամբ վեց կոմիքսներից բաղկացած մինի շարք։

Ծանոթագրություններ

Ֆիլմաշար Ավատար Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավատար (ֆիլմաշար)» հոդվածին։

Tags:

Ֆիլմաշար Ավատար ՖիլմերՖիլմաշար Ավատար Լրացուցիչ անձնակազմ և արտադրության մանրամասներՖիլմաշար Ավատար Հիմնական դերասանական կազմՖիլմաշար Ավատար ԸնդունելությունՖիլմաշար Ավատար ԿոմիքսներՖիլմաշար Ավատար ԾանոթագրություններՖիլմաշար Ավատար20th Century FoxԱնգլերենՋեյմս Քեմերոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արյան ճնշումՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԽորվաթիաԲագրատունիների թագավորությունՄայր Հայաստան հուշահամալիրՎերք Հայաստանի (վեպ)Եռանկյան մակերեսԹութքԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ՏյառնընդառաջԳյումրիԳեղարդի վանքՀրեաներՆավթԻջևանԼիոնել ՄեսսիԳրոնինգենի թանգարանՈւկրաինաՀաղորդակցային գործընթացԻրավունքԽոր ՎիրապԽաղԲյուզանդական կայսրությունԹակուբոկու ԻսիկավաԱրշավիր ՇիրակյանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱուտոիմուն թիրեոիդիտԱրաքսԼյարդԲնությունՎինսենթ վան ԳոգԱվագ շաբաթԼոգիստիկաՄխիթար ԳոշՄարսողական համակարգԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՁվարանների պոլիկիստոզ համախտանիշՍևրի պայմանագիրՍահմանական եղանակՀնդեվրոպական լեզուներՀայկական ֆիլմերի ցանկԳործակալ 044ԲացահայտիչԱստվածային կատակերգությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՍեռական հարաբերությունԿաթվածՊատմություն Հայոց (Խորենացի)Շաքարային դիաբետԱբիսինյան կատուՊարույր ՀայրիկյանԳեղամ ՍարյանՇտերնի անվան կոնսերվատորիաԱրտարգանդային հղիությունԿարիճներԿորպորատիվ ֆինանսներԶատիկՌոբերտ ՔոչարյանԱղմուկ ականջներումՎիտամին B6ԿարճատեսությունՎահան ՏերյանՇնչառությունԿովԽտությունՀիսուսՍողոմոն ԹեհլիրյանԱնգլերենԱռաքյալներԱնձի խանգարումԿրծքավանդակի ցավՂազարոս ԱղայանԼիսագորԱտոպիկ մաշկաբորբ🡆 More