Անդրանիկ Գրիգորի Քոչարյան (մայիսի 3, 1961(1961-05-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, իրավաբան,կուսակցական, քաղաքական գործիչ,Հայաստանի Ազգային ժողով տարբեր գումարումների պատգամավոր, տարբեր ժամանակներում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պաշտոններ։
Անդրանիկ Քոչարյան | ||
| ||
---|---|---|
2019 - 2021 | ||
| ||
2021 թվականի օգոստոսի 2-ից | ||
| ||
2019-2021 2021-ից | ||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Կրթություն՝ | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևանի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան, ճարտարագետ | |
Ծննդյան օր | մայիսի 3, 1961 (62 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան |
1995-1999 թվականներին եղել է ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ կուսակցություններից կազմված «Հանրապետություն» միավորման անդամ։ 2018-2021 թվականներին եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմքի վրա ձևավորված Իմ քայլը դաշինքի անդամ, 2021 թվականից՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։
Ներկայում հանդիսանում է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր և ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
1983 թ. ավարտել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը։ Ճարտարագետ։ 2000 թ.՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբան։
1983-1990 թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ճարտարագետ։
2000-2005 թթ.՝ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հկ ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ։ 2008-2009 թթ.՝ Երեւանում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ։ 2012 թվականից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հկ նախագահն է։
Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո Անդրանիկ Քոչարյանը Հայաստանում զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ։ 1990-1991 թվականներին եղել է Հայաստան ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, իսկ 1991-1995 թվականներին՝ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
1991թ-ի դեկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը նշանակվել է Մեղրու շրջանի արտակարգ դրության պարետ՝ երեք ամիս ժամկետով։
1999-2000 թվականներին Անդրանիկ Քոչարյանը զբաղեցրել է Հայաստանի վարչապետի՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով խորհդականի պաշտոնը։
1994-1996 թվականներին Անդրանիկ Քոչարյանը եղել է Սպիտակի երկրաշարժի հետևանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը։ Այդ տարիների իր գործունեության համար քննադատվել է և հանրային դաշտում արժանացել բազմաթիվ մեղադրանքների։
1995-1999 թվականներին «Հանրապետություն» խմբակցությունից եղել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր։
2019 թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2019 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որպեսզի ուսումնասիրի 2016 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական կարճատև պատերազմի հանգամանքները։ Այն կազմված է եղել Ազգային ժողովի 11 պատգամավորներից (նախագահ Անդրանիկ Քոչարյան, անդամներ Վարդան Վարդանյան, Գևորգ Գորգիսյան, Արամ Խաչատրյան, Արմեն Խաչատրյան, Տիգրան Կարապետյան, Սասուն Միքայելյան, Քրիստինե Պողոսյան, Սողոմոն Սողոմոնյան, Ռուբիկ Ստեփանյան, Սիփան Փաշինյան)։
Ըստ հրապարակումների՝ քննիչ հանձնաժողովի գործունեության շուրջ տարիների ընթացքում Անդրանիկ Քոչարյանը խոստացել է սկանդալային բացահայտումներ անել։
Հանձնաժողովի կատարած աշխատանքների ուսումնասիրությունն այդպես էլ չի հրապարակվել և որպես պատճառ նշվել է, որ այն պարունակում է բազմաթիվ գաղտնքիներ։ Հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ 2021 թվականի հայ-ադրբեջանական պատերազմում հայկական բանակը կրել է մեծ կորուստներ, և նպատակահարմար չի հրապարակել հանձնաժողովի եզրակացությունը։
Ըստ հանձնաժողովի անդամ, Լուսավոր Հայաստան կուսակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը չի հրապարակվել, որովհետև 2021 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմից հետո ձախողվել է Սերժ Սարգսյանին պատժելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը։
2021 թվականի հունիսի 20-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։
2021 թվականի օգոստոսի 13-ին վերընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Անդրանիկ Քոչարյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.