Today Was A Fairytale

«Today Was a Fairytale», ամերիկացի քանթրի ժանրի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, որը դարձել է Սուրբ Վալենտինի օրը ֆիլմի սաունդթրեք։ Որպես սինգլ թողարկվել է 2010 թվականի հունվարի 19-ին։

«Today Was a Fairytale»
Թեյլոր Սվիֆթի երգը
Ժանրքանթրի փոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլBig Machine Records
ՀեղինակԹեյլոր Սվիֆթ
ՊրոդյուսերՆեյթան Չապման

Տեղեկություն երգի մասին

Թեյլոր Սվիֆթը գրել է «Today Was a Fairytale» երգը դեռ 2008 թվականին, սակայն որոշել է ժամանակավորապես հետաձգել կատարումը և ձայնագրությունը։ Այն բանից հետո, ինչ նա ընտրվել էր Սուրբ Վալենտինի օրը ֆիլմում Ֆելիցիի դերի համար, Սվիֆթը առաջարկել է պրոդյուսերներին իր երգը դարձնել սաունդթրեք, քանի որ այն չի ներառվել իր ալբոմում։ «Today Was a Fairytale» սինգլը թողարկվել է 2010 թվականի հունվարի 19-ին` iTunes Store-ում։

Երգի տեքստում նկարագրվում է արտասովոր ժամադրություն, օգտագործվում են արքայազնի և սքանչելի աղջկա հեքիաթային պատկերները։

Երաժշտական քննադատների արձագանքները

Slate հրատարակության քննադատները նշել են, որ երգում բացակայում են Թեյլոր Սվիֆթի հիմնական քանթրի-փոփ ժանրի որոշ տարրեր։ Billboard ամսագրի գրախոսությունում նշվել է վոկալը, որը հավակնում է «նորահայտ հասունություն»։ Գրախոսի կարծիքով «Today Was a Fairytale»-ը կարող է ավելացնել Սվիֆթի երկրպագուների քանակը։ Entertainment Weekly ամսագրի տեսությամբ երևացել է Թեյլոր Սվիֆթի նախորդ Love Story և «You Belong with Me» երգերի տեքստերի նմանությունը։ Դրական արձագանքներ նաև հայտնել են People, OK! հրատարակչությունները և Allmusic կայքը։

Համերգային ելույթներ

Երգը ներառվել է պոպուրիում և կատարվել է Սվիֆթի կողմից «Գրեմմի 52-րդ մրցանակաբաշխությունում»։ Սվիֆթի այդ ելույթը Սթիվի Նիքսի հետ մրցանակաբաշխությունում քննադատվել է այն պատճառով, որ նա չի հայտնվել երաժշտության տեմպում։

«Today Was a Fairytale»-ը 2010 թվականին ընդգրկվել է Fearless Tour համերգային շրջագայության երգացանկում։

Երգացանկ

    Թվային ներբեռնում
# Անվանում Տևողություն
1. «Today Was a Fairytale»   4:01

Դիրքը հիթ-շքերթներում

2010 թվականի փետրվարի 6-ին «Today Was a Fairytale»-ը դեբյուտացվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 2-րդ հորիզոնականում։ Նաև հայտնվել է Billboard, Adult Contemporary, Hot Country Songs և Mainstream Top 40 հիթ-շքերթներում։ 2010 թվականի փետրվարի 20-ին «Today Was a Fairytale»-ը գլխավորել է կանադական Canadian Hot 100 հիթ-շքերթը։

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ(2006) Ամենաբարձր
հորիզոնական
ԱՄՆ Billboard Hot 100 95
ԱՄՆ Pop Songs (Billboard) 16
Հիթ-շքերթ (2007) Ամենաբարձր
հորիզոնական
Բելգիա (Ultratip 50 Flanders) 10
ԱՄՆ Billboard Hot 100 9
ԱՄՆ Pop Songs (Billboard) 6

Ծանոթագրություններ

Tags:

Today Was A Fairytale Տեղեկություն երգի մասինToday Was A Fairytale Երաժշտական քննադատների արձագանքներըToday Was A Fairytale Համերգային ելույթներToday Was A Fairytale ԵրգացանկToday Was A Fairytale Դիրքը հիթ-շքերթներումToday Was A Fairytale Հիթ-շքերթներToday Was A Fairytale ԾանոթագրություններToday Was A Fairytale2010 թվականԱմերիկացիԹեյլոր ՍվիֆթՀունվարի 19Սուրբ Վալենտինի օրը (ֆիլմ)Քանթրի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մովսես ԽորենացիՍպիտակի երկրաշարժՍրտային անբավարարությունԳեղարվեստական գրականությունՍտորոգյալԱլեքսանդր ՊուշկինՓոքր ՄհերԱրման ՆուռՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետությունԿառավարում (տնտեսագիտություն)Թուղթ (նյութ)ԹմրամիջոցԱրշակունիների թագավորությունՊարզ նախադասությունՎարդանանց պատերազմԵվրոպայի դրոշներՄիրհավ (պատմվածք)Ես մինչ քեզԲառակապակցությունՀայաստանի լճերԿարմիր գիրքԲաշ-Ապարանի ճակատամարտԿարմաՄեղուներԲնությունՎահագն ԴավթյանԵրվանդունիների թագավորությունԼյարդՀայկական ֆիլմերի ցանկՀայկյան տոմարՀայրենիք (հասկացություն)Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԱնգլերենԱնդրանիկ ՕզանյանՎիքիպեդիաԵռանկյան բարձրությունՉղջիկներԿենդանակերպի նշաններՀաշվապահական հաշվառումՍուրբ Յոթ ՎերքԵղջերուԼևոն Տեր-ՊետրոսյանԴեքսամետազոնԱյրին (նորավեպ)ՋրծաղիկՍյունիքի թագավորությունԿոստանդնուպոլիսԿորած մոլորվածը ՀայաստանումԿաթՖիմոզՄարինա ԲերբերյանԳեղարդի վանքԼոռու մարզԵվրոպաԲույսերԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ՆապաստակներՈրդան կարմիրԾիր ԿաթինՄիքայել ՆալբանդյանԿենդանիներԳորիսԱլբերտ ԱզարյանՀայաստանի բուհերի ցանկՉինաստանՖոտոսինթեզՇահան ՇահնուրՍահմանական եղանակՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀաստատուն բաղադրության օրենքԲագրատունիներՀովհաննես ԹումանյանԲյուզանդական կայսրությունԵնթակաՍերմնահեղուկԱվստրալիաԱմառ🡆 More