Շահան Շահնուր: հայ գրող, բանաստեղծ, լուսանկարիչ

Շահան Շահնուր կամ Արմեն Լյուբեն (իսկական անունը՝ Շահնուր Քերեսթեճյան, օգոստոսի 3, 1903(1903-08-03), Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 20, 1974(1974-08-20), Սանտ Ռաֆայել, Վար), հայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից է։

Շահան Շահնուր
Շահան Շահնուր: Կենսագրություն, Երկեր, Ծանոթագրություններ
Ծննդյան անունՇահնուր Քերեսթեճեան և ֆր.՝ Chahnour Kerestedjian
Ծնվել էօգոստոսի 3, 1903(1903-08-03)
ԾննդավայրՍկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 20, 1974(1974-08-20) (71 տարեկան)
Վախճանի վայրՍանտ Ռաֆայել, Վար
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Chahnour
Գրական անունArmen Lubin և Chahan Chahnour
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և լուսանկարիչ
Լեզուհայերեն և ֆրանսերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՇահան Շահնուր: Կենսագրություն, Երկեր, Ծանոթագրություններ Օսմանյան կայսրություն և Շահան Շահնուր: Կենսագրություն, Երկեր, Ծանոթագրություններ Ֆրանսիա
ԿրթությունՊերպերյան վարժարան (1921)
ԱնդամակցությունՊատաֆիզիկայի դպրոց
ԱշխատավայրԱպագայ և Մենք
Պարգևներ
ԱզգականներԹեոդիկ
Շահան Շահնուր Վիքիդարանում
Շահան Շահնուր: Կենսագրություն, Երկեր, Ծանոթագրություններ Armen Lubin Վիքիպահեստում

Կենսագրություն

Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1921 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է վարժարանը։ Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար (հատկապես ֆրանսիական) գրականություն։ Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով և վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ։ 1922 թվականին հաստատվել է Փարիզում, զբաղվել լուսանկարչությամբ և սկսել առաջին գրական փորձերը։ Աշխատակցել է «Յառաջ», «Արեւ», «Ապագայ», «Անահիտ» պարբերականներին, Թեոդիկի «Ամենուն տարեցոյցին»։

1929 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի»՝ ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հենք, այսօր էլ մնում է այժմեական։ 1928-1932 թվականներին սովորել է Փարիզի համալսարանի գրականության բաժնում։ Ծանր հիվանդության պատճառով նա հեռանում է Փարիզից և հաստատվում Ֆրանսիայի հարավում։ 1933 թվականին Շահնուրը հրատարակել է «Յարալէզներուն դաւաճանութիւնը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը։

Ֆրանսերեն գրել է բանաստեղծություններ՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ, 1956 թվականից հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ ու մանրապատումներ։ 1939 թվականին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»–ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957) ժողովածուները։ 50-ական թթ. վերջերից հայերեն լույս են տեսել «Թերթիս կիրակնօրեայ թիւը» (1958) պատմվածքների ժողովածուն, «Զոյգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։ 1963 թվականին նշվում է նրա 60-ամյակը, և ավելի է տարածվում նրա համբավը։ Առողջական վիճակի վատացման պատճառով 1974 թվականին ավարտվում է Շահան Շահնուրի տառապալից և արգասավոր կյանքը։

Երկեր

Շահան Շահնուր: Կենսագրություն, Երկեր, Ծանոթագրություններ 
Շահնուրի շիրիմը Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը
  • Նահանջը առանց երգի, Փարիզ, 1929, 261 էջ։
  • Յարալէզներուն դաւաճանութիւնը, Փարիզ, 1933, 276 էջ։
  • Նահանջը առանց երգի, Պէյրութ, 1948, 230 էջ։
  • Թերթիս կիրակնօրեայ թիւը, Պէյրութ, 1958, 151 էջ։
  • Նահանջը առանց երգի, Պէյրութ, 1959, 261 էջ։
  • Երկեր, Երևան, 1962, 321 էջ։
  • Զոյգ մը կարմիր տետրակներ, Պէյրութ, 1967, 98 էջ։
  • Բաց տոմարը, Փարիզ, 1971, 169 էջ։
  • Կրակը կողքիս, Փարիզ, 1973, 141 էջ։
  • Յարալէզներուն դաւաճանութիւնը, Փարիզ, 1971, 267 էջ։
  • Նահանջը առանց երգի, Պէյրութ, 1981, 188 էջ։
  • Երկեր, հատ. 1–2, Երևան, 1982–1985:
  • Նահանջը առանց երգի, Երևան, 1994, 216 էջ։
  • Սիրտ սրտի, Փարիզ, 1995, 292 էջ։
  • Նամականի, հատ. Ա–Գ, Ուոթըրթաուն, 2001, 2004, 2006։
  • Շուրջը՝ ոչինչ, Լոս Անճելըս, 2007, 216 էջ:Ֆրանսերէնէ ամբողջական բանաստեղծութիւնները հայերէնի թարգմանեց Սարգիս Վահագն։
  • Նահանջը առանց երգի, Երևան, 2013, 224 էջ։
  • Երկեր, հատ. Ա. Նահանջը առանց երգի, Յարալէզներուն դաւաճանութիւնը, Երեւան, 2016, 388 էջ։
  • Երկեր, հատ. Բ. Թերթիս կիրակնօրեայ թիւը, Զոյգ մը կարմիր տետրակներ, Բաց տոմարը, Կրակը կողքիս, Երեւան, 2016, 332 էջ։
  • Երկեր, հատ. Գ. Յաղագս Շահան Շահնուրի, Երեւան, 2016, 252 էջ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ավագյան Ա., Պատկերազարդ պատմություն Շահան Շահնուրի, Ե., 2007։
  • Գասպարյան Հ., Շահնուրի ֆրանսերեն ստեղծագործությունը, «Սովետական գրականություն», 1970, թիվ 7։
  • Մուղնեցյան Շ., Նահանջի ահազանգը, Ե., 1984։
  • Տեր-Խաչատրյան Ա., Շահան Շահնուրի արխիւէն, Անթիլիաս, ա. թ.։
Շահան Շահնուր: Կենսագրություն, Երկեր, Ծանոթագրություններ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահան Շահնուր» հոդվածին։
Շահան Շահնուր: Կենսագրություն, Երկեր, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահան Շահնուր» հոդվածին։

Tags:

Շահան Շահնուր ԿենսագրությունՇահան Շահնուր ԵրկերՇահան Շահնուր ԾանոթագրություններՇահան Շահնուր ԳրականությունՇահան Շահնուր19031974ԿոստանդնուպոլիսՍեն Ռաֆայել (Վար)ՍկյուտարՍփյուռքահայ գրականությունՎար (դեպարտամենտ)Օգոստոսի 20Օգոստոսի 3Օսմանյան կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Գագիկ ԱԻբուպրոֆենԱշխարհի բնակչությունԱրամ ԽաչատրյանՄիրհավ (պատմվածք)Պատվի համար (դրամա)Արայի (լեռ)ՀինդուիզմԼեոնիդ ԵնգիբարյանԹորոս ՌոսլինՎանա լիճՄիսաք ՄանուշյանԱրքիմեդի օրենքՄետաղՍակավարյունությունՊետրոս ԴուրյանՀրանտ ԴինքՈւղղանկյուն եռանկյունԱրցախի պատմությունԱրտադրյալՓոխաբերությունՎազգեն ՍարգսյանԷրեբունի ամրոցՄեջքի ցավԽրիմյան ՀայրիկԿառավարում (տնտեսագիտություն)Բնական թիվԱռասպելԱրջերՄեղրՄուսա լեռան հերոսամարտՄարդու իրավունքներՎրաստանԱրմավիրԱրշակ ԿարապետյանՎիքիպեդիաՏիեզերքԱրտաշեսյանների թագավորությունՔարահունջԱրցախյան շարժումԽոսրովի անտառ պետական արգելոցԱռողջ ապրելակերպՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Ձորի Միրոն (ֆիլմ)ՆապաստակներՈւթոտանիներԵրիտասարդ թուրքերՍևանա լիճՀոլոքոստՔաոս (վեպ)Մայր Հայաստան հուշահամալիրԹլպատումԵղջերուՍևրի պայմանագիրԹմկաբերդի առումըԱրգանդի միոմաԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՄասոնականությունԴարձվածքԲուդդայականությունՀայերենի կետադրությունՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՈւրցԲացահայտիչՀայաստանի տնտեսությունԴերբայԱմենայն Հայոց ԿաթողիկոսՄակբայՍեռական հերպեսԱրամ ԱսատրյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Չարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Դեռահասի հոգեբանությունԹրաֆիքինգՓորկապությունԱրտաշես Ա ԲարեպաշտԵռանկյան միջնագիծ🡆 More