You Belong With Me

«You Belong With Me», ամերիկացի քանթրի կատարող Թեյլոր Սվիֆթի «Fearless» երկրորդ ալբոմի երրորդ սինգլը։ Երգը գրել է Թեյլոր Սվիֆթը, և այն ինչ-որ չափով ինքնակենսագրական է։ Սինգլն զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը՝ ստանալով քառակի պլատինե կարգավիճակ, ինչպես նաև ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի մի քանի անվանակարգերում։ Երգի համար նկարահանվել է երաժշտական տեսահոլովակ, որն արժանացել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ MTV Video Music Awards որպես «Կնոջ լավագույն տեսահոլովակ»։

«You Belong With Me»
«You Belong With Me» սինգլի շապիկը (Թեյլոր Սվիֆթ, 2009)
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Fearless» ալբոմից
Թողարկված18 ապրիլի, 2009
ՖորմատCD-սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2008
Ժանրքանթրի փոփ, քանթրի ռոք
ԵրգահանԹեյլոր Սվիֆթ և Liz Rose?
Տևողություն3:52
ԼեյբլBig Machine, Universal Republic
ՊրոդյուսերԹեյլոր Սվիֆթ, Նաթան Չիպմեն
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«White Horse»
(2009)
«You Belong With Me»
(2009)
«Fifteen»
(2009)

Ստեղծման պատմություն

Հարցազրույցներից մեկում Թեյլոր Սվիֆթը խոստովանել է, որ «You Belong With Me» երգի գաղափարն իր մոտ ծագել է այն ժամանակ, երբ ինքը տեսել է, թե ինչպես է իր ընկերը հեռախոսով վիճում իր ընկերուհու հետ։ Այդ իրավիճակում լիովին լինելով իր ընկերոջ կողմից՝ Սվիֆթը մտածել է երգի ընդհանուր առուցվածքը։ Ավելի ուշ նա աշխատել է երգահան Լիզ Ռոուզի հետ, և իրենք համատեղ ուժերով գրել են երգը։ Սկզբում «You Belong With Me» երգը թողարկվել է որպես երգչուհու «Fearless» երկրորդ ալբոմի պրոմոսինգլ, սակայն հետագայում որոշվել է այն թողարկվել որպես ալբոմի լիարժեք սինգլ։

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ

Միացյալ Նահանգներում երգի՝ որպես պրոմոզինգլ, թողարկվելուց հետո այն ներբեռնվել է 172 000 անգամ iTunes Store կայքում, ինչի շնորհիվ երգը «You Belong With Me» միանգամից զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 12-րդ հորիզոնականը։ Մի քանի ամիս անց՝ 2008 թվականի հունվարին, սինգլն զբաղեցրել է հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը՝ դառնալով ամենամեծ հաջողություն ունեցած երգերից մեկը Թեյլոր Սվիֆթի կարիերայում և զիջելով միայն հիթ-շքերթի առաջին հորիզոնականն զբաղեցրած The Black Eyed Peas խմբի «I Gotta Feeling» երգին։ «You Belong With Me» երգը Billboard ամսագրի հիթ-շքերթի լավագույն տասնյակում մնացել է 16 շաբաթ,իսկ հիթ-շքերթում՝ 50 շաբաթ։ Այդ երգը եղել է Fearless ալբոմի 13 երգերից մեկը, որ ընդգրկվել է Billboard ամսագրի top-40-ում (Hot 100)՝ գերազանցելով ընթացիկ ռեկորդը։ Մինչ 2009 թվականի վերջը «You Belong With Me» երգը Միացյալ Նահանգներում վաճառվել է 4,8 օրինակով, ինչի շնորհիվ սինգլն ստացել է քառակի պլատինե կարգավիճակ՝ ըստ RIAA հավաստագրման։

Երգը հասել է Adult Contemporary հիթ-շքերթի առաջին հորիզոնականին և այն զբաղեցրել 14 շաբաթ ինչպես նաև զբաղեցրել է Adult Pop Songs հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը։

Կանադայում սինգլը դարձել է կրկնակի պլատինե (երրորդ հորիզոնականը Canadian Top 100 հիթ-շքերթում)՝ ունենալով 160 հազար թվային ներբեռնում։ Նոր Զելանդիայում սինգլն ստացել է պլատինե կարգավիճակ (վաճառվել է ավելի քան 15 հազար օրինակ)։

Քննադատություն

Երաժշտական քննադատների մեծ մասը երգին տվել է դրական արձագանքներ։ Օրինակ՝ Շոն Դուլին, գրելով գրախոսական Թեյլոր Սվիֆթի երկրորդ ալբոմի մասին, որում ընդգրկվել է տվյալ երգը, նշել է, որ «You Belong With Me» երգը Fearless ալբոմի լավագույն ստեղծագործություններից մեկն է։ About.com կայքից Ջենիֆեր Ուեբը նշել է, որ երգը սրտամոտ է տարբեր տարիքային խմբերի, ինչպես դեռահասների, այնպես էլ տարիքով ավելի մեծ ունկնդիրների համար։

Տեսահոլովակ

Երգի տեսահոլովակը նկարահանել է Ռոման Ուայթը 2009 թվականին։ Տեսահոլովակը պատմում է սովորական աղջկա (Թեյլոր Սվիֆթ) մասին, որը փորձում է իր համադասարանցուն ասել իր սիրո մասին, բայց մարցակցությունում պարտվում է նրա հանդուգն ընկերուհուն, որն աջակցության խմբի ավագ է։ Երգչուհին տեսահոլովակում կատարել է երկու դեր՝ մարմնավորելով գերազանցիկ աղջկա և մեծամիտ գեղեցկուհուն։ Տղայի դերը կատարել է դերասան Լուկաս Տիլը։

Տեսահոլովակի պրեմիերան կայացել է Country Music Television հեռուստաալիքով 2009 թվականի մայիսի 2-ին։ 2009 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Թեյլոր Սվիֆթն ստացել է արձանիկ «Կնոջ լավագույն տեսահոլովակի» համար։ Տեսահոլովակը ներկայացվել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ MuchMusic Video Awards։

YouTube կայքում «You Belong With Me» տեսահոլովակը մինչև 2019 թվականի հոկտեմբեր հավաքել է ավելի քան 1 մլրդ դիտում։

Մրցանակներ և անվանակարգեր

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան․
2009 MTV Video Music Awards Կնոջ լավագույն տեսահոլովակ Հաղթանակ
SESAC Nashville Music Awards Country Performance Activity Awards Հաղթանակ
2010 BMI Pop Awards Award-Winning Songs Հաղթանակ
Publisher of the Year Հաղթանակ
Academy of Country Music Awards Տարվա տեսահոլովակ Առաջադրված
Տարվա երգ Առաջադրված
BMI County Awards Publisher of the Year Հաղթանակ
Տարվա երգ Հաղթանակ
CMT Music Awards Կնոջ լավագույն տեսահոլովակ Առաջադրված
Տարվա տեսահոլովակ Առաջադրված
Grammy Awards Տարվա ձայնագրություն Առաջադրված
Տարվա երգ Առաջադրված
Կնոջ լավագույն փոփ վոկալ կատարում Առաջադրված
Much Music Video Awards Տարվա լավագույն միջազգային տեսահոլովակ Առաջադրված
Your Fave International Video Առաջադրված
Nickelodeon Kids' Choice Awards Favourite Song Հաղթանակ
2011 BMI Pop Awards Award-Winning Songs Հաղթանակ
Publisher of the Year Հաղթանակ

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2009-10) Ամենաբարձր
հորիզոնական
You Belong With Me  ARIA[17] 5
You Belong With Me  Ultratip Flanders 11
You Belong With Me  Ultratip Wallonia 23
You Belong With Me  Canadian Hot 100 3
You Belong With Me  Canada AC (Billboard) 2
You Belong With Me  Canada CHR/Top 40 (Billboard) 1
You Belong With Me  Canada Country (Billboard) 1
You Belong With Me  Canada Hot AC (Billboard) 1
You Belong With Me  Tracklisten 32
Eurochart Hot 100 Singles 61
You Belong With Me  Rádiós Top 40 31
IRMA
Ճապոնիա (Japan Hot 100) 14
You Belong With Me  Mega Single Top 100 68
You Belong With Me  RIANZ 5
You Belong With Me  IFPI 17
You Belong With Me  Sverigetopplistan 47
You Belong With Me  UK Singles Chart 30
You Belong With Me  Billboard Hot 100 2
You Belong With Me  Adult Contemporary (Billboard) 1
You Belong With Me  Adult Pop Songs (Billboard) 2
You Belong With Me  Hot Country Songs (Billboard) 1
You Belong With Me  Pop Songs (Billboard) 2
You Belong With Me  Digital Songs (Billboard) 3

Տարեվերջյան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2009) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA) 17
Կանադա (Canadian Hot 100) 14
Նոր Զելանդիա (RIANZ) 25
UK Singles (Official Charts Company) 177
US Billboard Hot 100 11
US Adult Contemporary 14
US Country Songs 13
US Adult Pop Songs 15
US Pop Songs 5
Հիթ-շքերթ (2010) Հորիզոնական
Կանադա (Canadian Hot 100) 83
US Billboard Hot 100 57
US Adult Contemporary 8

Տասնամյակի հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2000-ականներ) Հորիզոնական
Australian Singles Chart 88

Բոլոր ժամանակների հիթ-շքերթ

Հիթ-շքերթ (1958-2018) Հորիզոնական
US Billboard Hot 100 362

Հավաստագրումներ

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Դանիա (IFPI Denmark) Gold 45 000^
Ճապոնիա (RIAJ) Gold 100 000^
Նոր Զելանդիա (RIANZ) Platinum 15 000*
Մեծ Բրիտանիա (BPI) Gold 400 000^
ԱՄՆ (RIAA) 7× Platinum 4,900,000

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

You Belong With Me Ստեղծման պատմությունYou Belong With Me Հիթ-շքերթներ և հավաստագրումներYou Belong With Me ՔննադատությունYou Belong With Me ՏեսահոլովակYou Belong With Me Մրցանակներ և անվանակարգերYou Belong With Me Հիթ-շքերթներYou Belong With Me ՀավաստագրումներYou Belong With Me ԾանոթագրություններYou Belong With Me Արտաքին հղումներYou Belong With MeBillboard Hot 100Fearless (ալբոմ)MTV Video Music AwardsԳրեմմիԹեյլոր Սվիֆթ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սարդարապատի հերոսամարտԵվրոպայի դրոշներԱստղՌենե ԴեկարտԵնթակաԼոնդոնԳայլերՓորկապությունԴաշտանադադարՇաքիի ջրվեժՊարույր ՍևակՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱրգանդի միոմաԿոկորդիլոսներՄեքսիկաՀայաստանի պատմական մայրաքաղաքներԲաշ-Ապարանի ճակատամարտՖեյսբուքԶինվորական կոչումներՕստեոարթրոզԼյարդի հիվանդություններՄարդու կմախքԹաիլանդՀովհաննես ԹումանյանՓողՌուսաստանՀիպերթիրեոզԿանոնավոր եռանկյունՏասնաբանյաԱվշային համակարգՎայոց ձորի մարզՎահագնՄարսողական համակարգԱջափնյակ (վարչական շրջան)ԱրմավիրԵռանկյունԴաշտանՕվկիանոսՍամվել (վեպ)Արամ ԽաչատրյանՋիվան ԳասպարյանԱվստրալիաԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՋազՕլիմպիական խաղերՈղնաշարՇաղկապենաբորբՀայկական պարՋավախքՄարդկային ռեսուրսներՏուբերկուլոզԳլխուղեղի ուռուցքԱրամ ԵրկանյանԳրիգոր ԶոհրապԿենդանակերպի նշաններՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀոլոքոստԱֆրիկաՋրծաղիկՀեքիաթՆշիկաբորբՆեյմարՎիտամին CԽաչքարԱրագածոտնի մարզԱՄՆ-ի նախագահների ցանկԳլաուկոմաԱվետիք ԻսահակյանՄարգարիտԱստիգմատիզմԹլփատումՀին ՀունաստանՀաղարծնի վանքՇունԳրիգոր ՆարեկացիՓիլիսոփայությունՀավասարասրուն սեղանՄԻԱՎԵրվանդ Քոչար🡆 More